13:12 28.10.2024
Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է. «Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունների մասին, պետք է ասեմ, որ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված […]
12:06 28.10.2024
Հոկտեմբերի 27-ին Բուդապեշտի հայ ինքնավարության մշակույթի կենտրոնում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ, որոնց Հունգարիայի կառավարության կողմից տրվել է ժամանակավոր կացության թույլտվություն։ Դեսպանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի, մասնավորապես՝ հասցեագրվել են վերջիններիս կացության, արտոնագրերի և […]
11:52 28.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։ Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։ Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր […]
11:44 28.10.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են կատարում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վաչություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսափող հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և ռազմամթերք։ Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել […]
14:15 27.10.2024
Կարինա Հարությունյանը ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է Հայաստանում. երեխաների համար գիպսե արձանիկներ է պատրատում։ Մանարմասները՝ տեսանյութում։
21:00 26.10.2024
2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի […]
19:31 26.10.2024
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ […]
19:26 26.10.2024
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։
19:02 26.10.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում։ Հանրապետության ճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
18:40 26.10.2024
Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի օրենսդրական բարեփոխումների փաթեթը կրկին խորհրդարանականների քննարկման առանցքում է։ Կառավարությունը բարեփոխումներին միտված նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ գլխադասային երկու հանձնաժողովի քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Օրենքի ընդունումը թույլ կտա բացահայտելու խոցելի խմբում գտնվող երեխաներին ու պաշտպանելու նրանց իրավունքները միջազգային մի շարք կոնվենցիաներով։ Իսկ այն, որ մեր երկրում երեխաների իրավունքները, մեղմ ասած, խախտվում […]
17:27 26.10.2024
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ […]
17:16 26.10.2024
Վանաձորի ինֆեկցիոնը՝ նոր ու ժամանակակից կենտրոնում. ԲԿ-ին կից շենքի կառուցման աշխատանքներն ամփոփման փուլում են, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Բուժառուները կստանան որակյալ ծառայություն, հարմարավետ պայմաններում: Շինարարության համար ներդրումը կազմել է մոտ 930 միլիոն դրամ: Եվս 170 միլիոն դրամ է հատկացվել կահավորման համար: Վանաձորի բժշկական կենտոնի նոր Ինֆեկցիոն բաժանմունքը կգործի 2025-ի տարեսկզբից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:20 26.10.2024
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է սպանվել, հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։ «10 սահմանապահի զոհվելուց հետո ՆԳ նախարարը կարգադրել է ոստիկանության հրամանատարներից և ՆԳՆ պաշտոնյաներից կազմված խմբին շտապ հետաքննել դեպքի հանգամանքները»,-հայտնել են ՆԳՆ-ից։ Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանին, հաճախ է […]
16:06 26.10.2024
«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները: ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խումբը իր խորին երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններն ապահովել են նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում […]
15:38 26.10.2024
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովին։ Բացի դրանից, մեր երկիրն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։ Գործնականում ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները այս կառույցների հետ հնարավոր համագործակցության համատեքստում։ Այս և այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի և «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության […]
15:22 26.10.2024
Փոթիի 15-րդ ընտրատեղամասում մահացել է ԿԸՀ-ի 45-ամյա անդամը: Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամն ընտրատեղամասում իրեն վատ է զգացել, տեղամաս ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում:
14:43 26.10.2024
Վրաստանի Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։ «Այստեղ սարսափելի է, […]
13:55 26.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ […]
13:34 26.10.2024
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
13:12 26.10.2024
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 12.00-ի դրությամբ կազմել է 22,22%, հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Ժամը 12.00-ի դրությամբ ընտրատեղամասեր է եկել 776726 ընտրող, որը կազմում է 22,22 տոկոս»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն […]
13:04 26.10.2024
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: […]
10:32 26.10.2024
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Հայաստանի թատրոնների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։ Այս համատեքստում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակներում հիմնարկում՝ բաց երկնքի տակ, կազմակերպվել էր թատերական ներկայացում։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց […]
21:40 25.10.2024
Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […]
19:09 25.10.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից 25-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում», ինչպես նաև համաձայն ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանների միջոցով» թեմաներով վերապատրաստման դասընթացներ:
18:53 25.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ […]
18:47 25.10.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: […]
18:26 25.10.2024
Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում կայացած քննարկմանը: ՀՀ գերատեսչությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանգամանալից անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ քաղաքական երկխոսության դրական դինամիկային […]
18:06 25.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]
17:55 25.10.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպել են 5 մարզի (Արարատ, Արմավիր, Լոռի, Արագածոտն, Շիրակ) տարբեր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող 19 կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման և մասնավորապես, ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցեր։ Սպասարկող ընկերությունները […]