TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ին

10:15 31.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:  

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:40 31.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

08:35 31.10.2024

Հոկտեմբերի 31-ին, ժամը 01։41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Primera» (վարորդ՝ Ա․ […]

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը

22:35 30.10.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը: Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին: «Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը «COP16» համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ է ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ

21:30 30.10.2024

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի, Սուրինամի նախագահ Չան Սանտոխիի, Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարո Սիսսոկո Էմբալոյի, Հայիթիի անցումային նախագահական խորհրդի նախագահ Էդգար Լեբլանկ Ֆիլսի և պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայի փոփոխությունների և կենսաբազմազանության կրճատման մարտահրավերներին դիմակայելու […]

̰
Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարան

21:04 30.10.2024

Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […]

̰
Իրավախախտումների բացահայտումը հանրային անվտանգության ապահովման, օրինապահ մշակույթը կենսակերպ դարձնելու նպատակ է հետապնդում. ՆԳՆ

19:41 30.10.2024

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։ Վարելիս հեռախոսով խոսելը կամ ծխախոտային արտադրանք օգտագործելը վթարների պատճառ հանդիսացող իրավախախտումներից են, իսկ չամրակապված վարելը հանգեցնում է ծանր հետևանքների: ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։ «ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի զոհերի կապակցությամբ

19:34 30.10.2024

Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը […]

̰
ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և երիտասարդություն» թեմայով պանելային քննարկում-միջոցառում

19:30 30.10.2024

Այսօր Երևանի պետական համալսարանում պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակեպությունների և դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և երիտասարդություն» թեմայով պանելային քննարկում-միջոցառում։ Միջոցառմանը որպես պանելային քննարկման բանախոս մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Նախքան քննարկումը նախարարի տեղակալը անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը․ «1945 թվականին, երբ հիմնադրվեց ՄԱԿ-ը, աշխարհը վտանգների, տարաձայնությունների […]

̰
Տավուշում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք

19:01 30.10.2024

Հոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք: Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային […]

̰
Քննարկվել են 2025 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

18:53 30.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը

18:37 30.10.2024

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք […]

̰
Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր

18:17 30.10.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ […]

̰
Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը

17:54 30.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի […]

̰
Վահան Կոստանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովին

17:20 30.10.2024

Հոկտեմբերի 30-ին Ամմանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից: Իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության […]

̰
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վաղը սպասվող գազանջատումների մասին

17:16 30.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերի, Գ.Նժդեհի փողոցի նրբանցքների, Ա.Մանուկյան փողոցի թիվ 1, Ռ.Մելիքյան փողոցի թիվ 6, Չարենցի փողոցի թիվ 2, 4, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների, «Վաչագան», «Բաղաբուրջ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

16:21 30.10.2024

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 59-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվել: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդունքում պարզվել էր, որ ժամը 20.10-ին Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է […]

̰
Հրդեհ Երևան քաղաքի Մանանդյան փողոցում

15:58 30.10.2024

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին։

̰
Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

15:50 30.10.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ […]

̰
Արտաշատի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել

15:35 30.10.2024

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում իրականացվել է տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից։ Հրդեհը […]

̰
Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը

15:20 30.10.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների միության (AMRF) նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, կարևորել է հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցությունը և իր բարձր գնահատականն է հայտնել Ֆրանսիայի գյուղական համայնքների միության ակտիվ գոծունեության վերաբերյալ։ Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուռնիեն և Կոտ դ՚Օր […]

̰
Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել

15:10 30.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին […]

̰
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

14:46 30.10.2024

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կարճատև տեսակցության նպատակով հիմնարկ է այցելելու քաղաքացի և փորձելու է կալանավորված անձին բջջային հեռախոս փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ս․Կ․-ի եղբորը՝ քաղաքացի Ա․Կ․-ին։ Խուզարկության արդյունքում Ա․Կ․-ի մոտից […]

̰
Դիրքի կին հրամանատարը. ՊՆ տեսանյութը

14:30 30.10.2024

Դիրքի կին հրամանատարը. դիրքապահների առօրյան։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կին հրամանատարի մասին տեսանյութ է հրապարակել։

̰
ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

14:25 30.10.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։ ՆԳ նախարարը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։ ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության […]

̰
Մեկնարկում է քննչական գործողություններին մասնակցող հոգեբանների որակավորման ստուգման փուլը

14:14 30.10.2024

Արդարադատության նախարարությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգում, որը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին Արդարադատության նախարարությունում։ Հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

14:04 30.10.2024

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ […]

̰
Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

13:09 30.10.2024

Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, […]

̰
«Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով միջոցառում` «Հայաստանի կույրերի միավորում»-ում

13:02 30.10.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունում կայացել է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով միջոցառում: Սա մի նախաձեռնություն է, որի հիմքում տեսողական խնդիրներ ունեցող անձանց ինտեգրմանն ու զբաղվածության ապահովմանը նպաստելն է: Համույթի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող 42 անդամները մի շարք մրցույթների դափնեկիր են. համերգներով հանդես են եկել […]

̰
Արդարացի է հանրության դժգոհությունը, որ արդարադատությունն ուշանում է. Սասուն Խաչատրյան

12:51 30.10.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրեց, թե դատարան ուղարկված քանի գործող դատավճիռ դեռևս չի կայացել և արդարացի համարեց հանրության դժգոհությունն այն առումով, որ արդարադատությունը հաճախ ուշանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սասուն Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024 թվականին մենք դատարան ենք ուղարկել մեղադրական […]

̰
BACK_TO_TOP