18:56 04.11.2024
2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները: Հիմնական թիրախները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման […]
18:50 04.11.2024
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից […]
18:33 04.11.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, շրջանի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Մեկ տարուց ավելի է Հայաստանը սերտ համագործակցում է ֆրանսիական այս շրջանի հետ, իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես` Սյունիքում: Հայ-ֆրանսիական համագործակցության հիմքում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի զարգացումն է, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում առողջապահական ոլորտի պատրաստվածության […]
18:25 04.11.2024
Նոյեմբերի 2-ի ժամը 19:20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ.-ն՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում […]
18:12 04.11.2024
«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։ Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն: Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն անկախ գիտական հարթակ է, որի առաքելությունն է ապահովել […]
18:06 04.11.2024
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 […]
17:48 04.11.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի կազմակերպվում է Մեդիագրագիտության շաբաթ։ Հայաստանում այն անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ Նոյեմբերի 4-10-ը աշակերտները և ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու և ծանոթանալու արհեստական բանականության և մեդիա կապի զարգացումներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:42 04.11.2024
Գյումրիի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ նախագահի խոսքով՝ թեև ընտրությունների հստակ ժամկետը դեռ որոշված չէ, նախնական վարկածով այն կարող է լինել 2025-ի գարնանը կամ տարվա երկրորդ կեսին։ […]
17:36 04.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում […]
17:30 04.11.2024
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
17:23 04.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Ֆուչիկի փողոց) արտադրական գործունեությունը. հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում այդ կազմակերպությունում արձանագրված խախտումներն են: Մասնավորապես՝ ✔️ հանրային սննդի օբյեկտի կառուցվածքն ու տեղակայվածությունը հնարավորություն չեն ապահովել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանում կատարելու համար, ✔️ չի […]
17:18 04.11.2024
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, սրբազան արարողություններին ներկա էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր […]
17:12 04.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ի թիվս 8 երկրի 42 ներկայացուցչի (Վրաստան, Պակիստան, Ղազախստան, Թուրքիա, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), մասնակցել են Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվող «Լավագույն ուսուցում անվտանգ սննդի համար» սեմինարին: Քննարկվել են Եվրոպական Միության օրենսդրական կարգավորումները՝ կենդանիների և կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման նոր պահանջները՝ հիմնված հակամանրէային կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի վրա, կենդանիների […]
15:47 04.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի […]
15:20 04.11.2024
Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու․ հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը․ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում և հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը, վերանորոգված հրապարակով։ Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ […]
14:53 04.11.2024
Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 1-ի ժամը 19-ին Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 5000 դրամ կաշառք: Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ 51-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքն արձանագրվել է […]
14:43 04.11.2024
Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Ֆորդի» վարորդը մեքենան վարում է անվտանգության ամրագոտին չամրակապած: Մեքենան կանգնեցնելուց հետո պարեկների մոտ կասկած է առաջացել, որ վարորդը ոչ սթափ է: Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա վարորդը անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել […]
13:52 04.11.2024
Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․) […]
13:41 04.11.2024
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 2-ական, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 8, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 166, […]
13:34 04.11.2024
Իրանի Իսլամական հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Քաղաքական գործիչ լինելուց զատ, Զահրա Բեհրուզազարը նաև հետազոտող է, գրող, լրագրող․ Թեհրանի համալսարանի ձեռներեցության զարգացման դոկտորի կոչում ունի։
13:10 04.11.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 08:00-17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:05 04.11.2024
Երևանի փողոցներում 70-ից 100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են իրենց կենսունակությսունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նման պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև դեֆորմացված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։ […]
12:56 04.11.2024
Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի […]
12:47 04.11.2024
ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ «Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին՝ կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաստատված ընդհանուր 23 գերի կա, որից 8-ը՝ բարձրաստիճան պաշտոնյա, 10 զինծառայող, 5 քաղաքացիական […]
12:34 04.11.2024
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ագարակավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:28 04.11.2024
Հոկտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անց է կացրել հատուկ-տակտիկական, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, սեմինարներ և դասախոսություններ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանն ու մասնակիցների գիտելիքների ձևավորմանը: Կարևորելով երկրաշարժի դեպքում բնակչության պատրաստվածությունն ու իրազեկվածությունը՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման […]
12:15 04.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, – արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղները ապահով չեն կանխարգելել […]
12:11 04.11.2024
ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ: Հեռախոսահամարը շարունակում է գործել ՆԳՆ ոստիկանության նոր կազմավորված Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչությունում։ Այսուհետ 1-77 հեռախոսահամարը ծառայելու է նախկին Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործառույթների եւ ներկայիս Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության […]
11:54 04.11.2024
Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.35-ին, ապօրինի զենք կրելու, պահելու, ինչպես նաև թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «BLOW F 92» գրառմամբ ատրճանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են […]
11:40 04.11.2024
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ։ «Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ուրախ եմ նշել, որ Միասնական սոցիալական ծառայության ստեղծումից ի վեր, Ձեր անմիջական մասնակցությամբ և ներգրավմամբ, մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի կայացում։ Ուրախ եմ նաև, որ Ձեզանից յուրաքանչյուրը մասն է փիլիսոփայության, որը […]