11:12 15.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
11:00 15.06.2024
Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Այս մասին հայտնում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը։ «Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում […]
10:45 15.06.2024
Հունիսի 14-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու […]
10:35 15.06.2024
«Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված` հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 18-ը` ժամը 09:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ «Գորիս քաղաքի Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր. Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի. Քարահունջ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ […]
10:30 15.06.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովի» (75th International Astronautical Congress) շրջանակում անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է։ «Ցուցահանդեսին կարող են մասնակցել տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում: Միջոցառումը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի […]
10:25 15.06.2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ «Ազնավուրիանա» խորագրով ալբոմը նվիրված է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Ալբոմը ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ «Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Գաղափարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: Մաեստրո Սմբատյանն […]
10:20 15.06.2024
Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Փրկարարներն Արագած լեռան արևմտյան […]
09:14 15.06.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ «Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։ 8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։ Արհեստական […]
08:04 15.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
23:44 14.06.2024
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի՝ Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի […]
23:20 14.06.2024
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այսօր շրջայց են կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները»,-նշել է քաղաքապետը։
22:11 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից և հավելում, որ հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հայտարարության մեջ նշվում է, որ հավաքների ազատության իրավունքին և […]
22:02 14.06.2024
Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]
21:43 14.06.2024
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: «Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով»,-ասված է հայտարարության մեջ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված […]
21:20 14.06.2024
Հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպված անվարձահատույց արյունատվության այսօրվա ակցիային մասնակցել է 250֊ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Պետական, հասարակական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ հանձնել են արյուն։ Արյան դոնոր են դարձել նաև առողջապահության նախարարը, տեղակալներն ու աշխատակիցները:
21:08 14.06.2024
Գիտնականների միջազգային թիմը կապ է հայտնաբերել հղիների կողմից ձկան սպառման և անչափահաս իդիոպաթիկ արթրիտով երեխաների ծնվելու միջև, որը անբուժելի ռևմատիկ հիվանդություն է, որը կապված է հոդերի մշտական բորբոքման հետ: Հետազոտությունը հրապարակվել է Ռևմատոլոգիայի ասոցիացիաների եվրոպական դաշինքի կոնգրեսի կայքում։ 2019 թվականին ավելի քան 15000 երեխաների մասնակցությամբ շվեդական հետազոտությունը ցույց տվեց, որ հղիության ընթացքում և կյանքի առաջին […]
20:55 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն Քոն: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային […]
20:51 14.06.2024
Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում, ինչն՝ ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև Ռուսաստանից տուրիստական հոսքի կրճատմամբ:Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ, ապա հավելեց՝ չնայած զբոսաշրջիկների […]
20:14 14.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […]
20:10 14.06.2024
Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում: Այն կթռչի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան: Այս մասին հայտարարել է FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Սեբոտարը։ Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է թռիչքի հետ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ «Ինչպես հասկացա, ինքնաթիռում եղել են կասկածելի մարդիկ, նրանք թռիչքի ժամանակ փոխել են որոշ […]
19:05 14.06.2024
Պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության: Մանրամասների համար զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28, ինչպես նաև 010 294537 հեռախոսահամարներով կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ:
18:30 14.06.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը, փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները: «Հորդորում ենք վարորդներին […]
18:24 14.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։ […]
18:06 14.06.2024
2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նշված գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ն, ով, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]
16:23 14.06.2024
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառությունները: Արդյունքում ակնկալվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և […]
15:53 14.06.2024
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: «Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,֊նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ:
15:31 14.06.2024
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
14:39 14.06.2024
Գործադիրի որոշմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման նպատակով: Միջոցառմամբ յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։ Առաջարկվում […]
14:05 14.06.2024
Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակը խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացման նպաստելն է: Մրցույթի շրջանակում հունիսի 5-12-ը՝ […]