16:06 17.06.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1996 թվականին ծնված Լիանա Գրիգորյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
15:29 17.06.2024
րդարադատության նախարարության, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությամբ՝ անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երրորդ դասընթացը։ 2022թ. իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող ուսուցման երրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացել ավելի քան 50 հավակնորդ, որոնցից 24-ը հնարավորություն էր ստացել մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: […]
13:42 17.06.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Երևան-Լառնակա չվերթի հաշվառումից հետո գծային բաժնի է տարվել 41-ամյա Վարդան Օ.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և […]
13:18 17.06.2024
Իլ դը Ֆրանս շրջանի հետ հաստատված գործակցությամբ իրականացվել են Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրվել է WYG ընկերության կողմից ներկայացված և ընդունված երթուղային նոր ցանցի վերջնական տարբերակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Միաժամանակ ուսումնասիրվել և վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը և մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի […]
12:55 17.06.2024
Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին: Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ […]
12:46 17.06.2024
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ՔՈՎԳ-ում ստացված օպերատիվ տվյալները, անցկացրել են բացատրական աշխատանք, որի շնորհիվ հունիսի 15-ին Մարտունու բաժին է ներկայացել 41-ամյա Արշալույս Ա.-ն: Նա մայիսի 13-ից ՌԴ Պերմի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել նախաձեռնող մարմնին:
12:31 17.06.2024
Հունիսի 14-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Շչեդրինի փողոցում ժամը 16.20-ին իրեն են մոտեցել երկու անծանոթ քաղաքացիներ, իրենից գումար են պահանջել, իսկ երբ ինքը մերժել է, նրանցից մեկն իր պայուսակից հափշտակել է 20 000 դրամ: Շիրակի մարզային քննչական վարչությունում կողոպուտի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական […]
12:05 17.06.2024
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր […]
11:45 17.06.2024
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ «Արևմտյան Բենգալիայում գնացքների վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 60 մարդ», – հայտնում է գործակալությունը։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, երբ բեռնատար գնացքը մխրճվել է նույն ուղղությամբ ընթացող մարդատար գնացքի մեջ։ Բախման հետևանքով մի […]
11:35 17.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ է: Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող […]
11:28 17.06.2024
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ փաստական […]
11:16 17.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, ֆիզիկական ներգործության՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, հոգեկան ներգործության՝ 17, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, […]
11:09 17.06.2024
Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածված ձայնագրության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված […]
10:20 17.06.2024
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի՝ իր մորը պատկանող բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ հունիսի 11-ի ժամը 9-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացել, մտել էին ներս և հյուրասենյակի պահարանից գողացել էին փող: […]
10:11 17.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
10:00 17.06.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 36-ամյա Անդրանիկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
09:55 17.06.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 43-ամյա Ռուստամ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
09:53 17.06.2024
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր: «Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 460-ը երեք վագոնանի, 1474-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Կատարողականը 113,9 % »,-նշված է հաղորդագրության մեջ։
09:50 17.06.2024
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնոհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի: […]
09:46 17.06.2024
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
09:06 17.06.2024
Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանն արդեն 30 տարի զբաղվում է մարմնամարզությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Միջազգային կարգի սպորտի վարպետը այժմ մարզում է նաև կրտսեր սերնդին՝ փոխանցելով նրանց համառություն և տոկունություն սպորտային բարձր նվաճումների հասնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։
08:25 17.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:10 17.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
23:19 16.06.2024
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37,3 հազարը, ևս 85,3 հազարը վիրավորվել են։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 337-ի, ևս 85299 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության զեկույցում։ Գազայի […]
22:45 16.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […]
21:59 16.06.2024
Հունիսի 16-ին, ժամը 16:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել […]
14:49 16.06.2024
Երևանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Մարզերում հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում […]
14:22 16.06.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր: […]