16:24 29.06.2024
Այսօր 89 տարեկանում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այս մասին հայտնում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից: «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է հաղորդագրությունում:
16:10 29.06.2024
Առաջին անգամ Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի կին, որոշումը կայացվել է ուրբաթ օրը կառավարության նիստում։ Գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի 61-ամյա Նաոմի Ունեմոտոն։ Այժմ նա ղեկավարում է Տոկիոյի գլխավոր դատախազությունը՝ վերահսկելով 10 պրեֆեկտուրայի շրջանային դատախազությունները: Նա առաջին կինն է, ով կզբաղեցնի երկրի գլխավոր դատախազի պաշտոնը։ Ճապոնիայում ղեկավար պաշտոններում կանանց քիչ ներկայացվածության խնդիրը լայնորեն հրապարակվում է, ուստի […]
15:54 29.06.2024
Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։
13:26 29.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին […]
12:19 29.06.2024
Երևանի մարդիկ. ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները: Վարդան Բագրատունյանը շուրջ երեք տասնամյակ ապահովում է շատրվանների անխափան աշխատանքն ու հենց նա է պատասխանատու երեկոյան լուսաձայնային ծրագրի համար:
11:03 29.06.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
09:49 29.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ:
09:14 29.06.2024
Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։ «Այս գիշեր ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Ռիլսկի շրջանի Գորոդիշե գյուղի բնակելի շենքի վրա, զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու փոքր երեխաներ։ Ընտանիքի 2 անդամ ծանր վիճակում […]
08:30 29.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:06 29.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
23:04 28.06.2024
Հունիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Հայտնում են կուսակցության գրասենյակից: Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվեցին՝ Վլադիմիր Վարդանյանը, Արման Բաբաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զոյա Ոսկանյանը, Էդգար Զաքարյանը, Վահե Վարդանյանը, Ծաղիկ Բաբայանը, Անահիտ Ավանեսյանը, Արշակ Օրդուխանյանը։ Վերահսկող ընտրվեց Արմեն Խոջոյանը։ ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշեց՝ խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը […]
22:59 28.06.2024
Հունիսի 28-ին Կոտայքի մարզում մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել։ Ժամը 16:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 43-ամյա Գագիկ Հակոբյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական […]
22:33 28.06.2024
Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ: Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը կանցնի ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: «ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ […]
22:24 28.06.2024
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, հանդիպելու շինարարներին ու տեղի բնակիչներին։ Այս մասին հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից: «Գորիսի Թումանյան փողոցը կդառնա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ. Հատկանշական է, որ այս փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ ասֆալտապատված չի եղել: Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն […]
21:35 28.06.2024
Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
21:02 28.06.2024
Ամերիկյան Politico պարբերականը պարզել է, թե արգելված ի՞նչ հնարքներ է բանեցնում ադրբեջանական քարոզչությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացմանը խանգարելու համար: Բաքվի լոբբիստների գլխավոր զենքը՝ կրկին բացահայտ կեղծիքն է: Politico-ին կոնկրետ ի՞նչ է հաջողվել պարզել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Politico պարբերականը Եվրոպական փիառ ընկերության կողմից ստացել էր […]
20:11 28.06.2024
Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը […]
19:49 28.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, արտադատական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքային իրավունքների վիճակի վերաբերյալ ընկալումները և ապագա հեռանկարներն ու առաջնահերթությունները։ Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել […]
19:44 28.06.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայտագրմանը կարող են մասնակցել` ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները: Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են […]
19:23 28.06.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Զ․-ի անվամբ քաղաքացուհի Տ․Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Զննությամբ ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեմ։
19:08 28.06.2024
Հունիսի 27-ին Երևանում անցկացվել է Հետաղետային կարիքների գնահատման համապարփակ դասընթաց, որին մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 մասնակիցներ։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության գործընկերներին և ամբողջ թիմին՝ սերտ համագործակցության համար, ինչի արդյունքում հաջողությամբ արդեն իսկ իրականացվել է Բազմոլորտային […]
19:05 28.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10:00-13:00 Ավշար, Ոսկետափ և Լուսաշող գյուղեր մասնակի, 10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզ` 11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան մասնակի և 5, 6, 7, 8 միկրոշրջաններ, Աբովյան քաղաք՝ Լողավազան, «Դայմոնդ», «Լումա», «Նորարար» ՍՊԸ-ներ, […]
18:42 28.06.2024
Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ: Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին […]
18:30 28.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել Տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հոգեկան առողջության կենտրոնների հոգեբույժները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ու Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակների, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել […]
18:20 28.06.2024
Ոստիկանության Տավուշի բաժնում դանակահարության վերաբերյալ տեղեկությունը ստացվել է հունիսի 26-ին։ Այն ստուգվել և հաստատվել է։ Պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 22-ին, Այգեձոր բնակավայրում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տեղացի երիտասարդների միջև վիճաբանություն էր ծագել։ 21-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել էր 19-ամյա երկու համագյուղացիներին։ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, […]
17:56 28.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետերի մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ: Անդրադարձ է եղել Կառավարության […]
17:27 28.06.2024
Ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27–ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի […]
15:55 28.06.2024
Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել: Նշված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի […]
14:47 28.06.2024
2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում հայտնաբերել էր 60-ամյա տղամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով: Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն […]