12:32 01.07.2024
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավելի։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ ներկայացնելով հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը 2024թ.։
12:25 01.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» […]
12:18 01.07.2024
Հունիսի 30-ի ժամը 10.06-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխի բաց տրավմա» ախտորոշմամբ Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի մի տնից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն տան բնակիչ 34-ամյա Անդրանիկ Գ.-ին: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]
12:12 01.07.2024
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Սեփականատերերի հետ արդեն իսկ 48 պայմանագիր է կնքվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:05 01.07.2024
Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ֆրանսիական հայտնի ընկերությունը մշակել է թաղամասի վերակառուցման ամբողջական գլխավոր հատակագիծ:
11:57 01.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, հոգեկան ներգործության՝ 13, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ […]
11:47 01.07.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Վաղարշյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Արման Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Արման Գ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
11:25 01.07.2024
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք, որից 296-ը՝ երեխա, 205-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նշվում է, որ 6 մարդ հոսպիտալացված է:
11:17 01.07.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 28-ի ժամը 21.30-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 […]
10:55 01.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 30-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 52-ամյա Գրիգոր Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպոտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
10:48 01.07.2024
2024 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա, որից 55-ը՝ տղա, 44-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 99 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 34-ը՝ Մարտունու ծննդատանը, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
10:07 01.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ:
10:00 01.07.2024
Հունիսի 24-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Կառլոս Զարագոզայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հունիսի 28-ին Երևանի Վ. Անանյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
08:02 01.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
21:55 30.06.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում։ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում։ Տնօրեն Լևոն Ազիզյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Արման Ավագյանի հետ։ Կենսաբազմազանության մոնիթորինգի կարողությունների բարելավման նպատակով կնքված երկկողմ դրամաշնորհային պայմանագրի շրջանակում ՊՈԱԿ-ին նվիրաբերվել է գույք։ «Դիլիջան» ազգային պարկում Տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման […]
17:58 30.06.2024
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ։ Ստեղծագործությունը նորովի մատուցել են նկարիչ-մուլտիպլիկատորներ Գոռ և Արամ Սահակյանցները։ Այս մասին հայտնում են Երևանքի քաղաքապետարանից։ «Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:00 30.06.2024
Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայր Բերդավանում զբաղվում է գյուղատնտեսությամբ, որը հիմնված է բնության մեջ գործող էկոհամակարգերի վրա։ Նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության տվյալ մեթոդի զարգացմանն ու տարածմանը։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։
13:26 30.06.2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է, որ հյուրընկալել է 6-րդ հեծանվային զբոսանքին մասնակցած հեծանվորդներին։ «Այսօր մեր բակում հյուրընկալեցինք հեծանվորդներին»,- գրել է նա։
10:40 30.06.2024
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 9-ից սկսած, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
10:24 30.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այսօր տեղի ունեցավ մեր 6-րդ հեծանվային զբոսանքը: Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է: Կեցցե՛ հեծանիվը»։
10:00 30.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
22:15 29.06.2024
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառն արմատից կոտրվել ու տապալվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ […]
21:10 29.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի նրբ. 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15 շենքեր, Աշխաբադի փ . 1, 5, 7 շենքեր, Բաբաջանյան փ/ 21/1 շենք, […]
20:16 29.06.2024
Քարկոփ բնակավայրում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։ Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև […]
19:50 29.06.2024
Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]
17:50 29.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:15 29.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]