ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 16:32:22 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Արեգակի վրա M դասի երեք բռնկում է տեղի ունեցել https://www.shantnews.am/news/view/1582022.html Mon, 31 Mar 2025 16:32:22 +0000 https://www.shantnews.am/?p=1582022 Գիտնականները նկատում են արեգակնային ակտիվության համակարգված աճ։ Երկուշաբթի գիշերը Արեգակի վրա նախավերջին ուժային դասի երեք բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG):

«Մարտի 31-ին արեգակնային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 13 րոպե տևողությամբ M1.4 բռնկում է գրանցվել»,- հայտնում է ինստիտուտը։

Ավելի ուշ տեղի է ունեցել M1.5 բռնկում, ապա՝ M1.0 բռնկում:

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

]]>
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար https://www.shantnews.am/news/view/1581039.html Thu, 27 Mar 2025 17:43:35 +0000 https://www.shantnews.am/?p=1581039 STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ինչո՞ւ է սա կարևոր՝

  • Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
  • Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
  • Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։

Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել է նախարարը:

]]>
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել https://www.shantnews.am/news/view/1580888.html Thu, 27 Mar 2025 10:28:21 +0000 https://www.shantnews.am/?p=1580888 Հինգշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է M կարգի նախավերջին հզորության բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։

«Մարտի 27-ին արեգակնային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 34 րոպե տևողությամբ M2.1 բռնկում է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: 

]]>
Այսօր Ջրի համաշխարհային օրն է https://www.shantnews.am/news/view/1579340.html Sat, 22 Mar 2025 08:18:32 +0000 https://www.shantnews.am/?p=1579340
1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր։ Սա ամենանշանակալից միջազգային օրերից մեկն է, ինչպես օրինակ Մարդու իրավունքների օրը (Դեկտեմբերի 10), Կանանց միջազգային օրը (Մարտի 8 ), Խաղաղության միջազգային օրը (Սեպտեմբերի 21):
Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ «Սառցադաշտերի պահպանումը»։
Սառցադաշտերը կենսական նշանակություն ունեն կյանքի համար. դրանց հալոցքային ջրերը կարևոր են խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, մաքուր էներգիայի արտադրության և առողջ էկոհամակարգերի համար: Սառցադաշտերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում:
Արագ հալվող սառցադաշտերը անորոշություն են առաջացնում ջրային հոսքերի մեջ՝ խորը ազդեցություն ունենալով մարդկանց և մոլորակի վրա:
Կարևոր է ածխածնի արտանետումների գլոբալ կրճատումը, ինչը սառցադաշտերի հալքի պատճառ է դառնում։ Այս տարի Ջրի համաշխարհային օրվա նպատակն է միասին աշխատել կլիմայի փոփոխության և ջրի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի ծրագրերի հիմքում սառցադաշտերի պահպանումը դնելու համար:
Հիմնական փաստեր սառցադաշտերի հալքի և դրա ազդեցությունների վերաբերյալ
Վերջին 20 տարիների ընթացքում սառցադաշտերի զանգվածի կորուստը կրկնապատկվել է՝ պայմանավորված հիմնականում կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ: Եթե ընթացիկ միտումները պահպանվեն, ապա շատ սառցադաշտեր այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Անդերը և Հիմալայները, 2100 թվականին կարող են անհետանալ։
Սառցադաշտերում կուտակված է աշխարհի քաղցրահամ ջրի մոտ 70%-ը, ինչը նրանց դարձնում է Երկրի վրա քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանը։23
Մոտավորապես 2 միլիարդ մարդ օգտագործում է սառցադաշտերից, ձնհալքից և լեռնային հոսքերից առաջացած ջուրը՝ խմելու, գյուղատնտեսության և էներգիայի արտադրության համար։
Սառցադաշտերի հալքի աճը զգալի ներդրում ունի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա. ներկայիս ծովի մակարդակը 20 սմ-ով ավելի բարձր է, քան 1900 թվականին էր։
Սառցադաշտերն իրենց գունային բաց մակերևույթի շնորհիվ անդրադարձնում են Արևի ճառագայթները, օգնում կարգավորել Երկրի ջերմաստիճանը: Նրանց հալքի հետևանքով այդ անդրադարձնող մակերեսը կրճատվում է, ինչը հանգեցնում է ջերմության կլանման ավելացմանը և արագացնում գլոբալ տաքացումը։
Գլոբալ տաքացումը մինչև 1․5°C-ով սահմանափակելը կարող է պահպանել Համաշխարհային ժառանգության օբյեկտների սառցադաշտերի 2/3-ը:
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հարմարվողականության և հետևանքների մեղմման համար
Մենք դեռ կարող ենք պաշտպանել և պահպանել սառցադաշտերը, որպես քաղցրահամ ջրի կենսական աղբյուրներ և կլիմայի կարգավորիչներ՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները և ներդնելով փոխակերպվող հարմարվողականության և հետևանքների մեղմման ռազմավարություններ։
ՄԱԿ-ը նախանշել է մի քանի ռազմավարություն՝ սառցադաշտերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու և հարմարվելու համար.
Գլոբալ արտանետումների կրճատում։
Ջրային ռեսուրսների կառավարման ուժեղացում:
Խոցելի համայնքների համար հարմարվողականության պլանավորում։
Էկոհամակարգի վերականգնում:
Միջազգային համագործակցություն։
Օրվա խորհրդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացված 2025 Ջրի համաշխարհային օրվա «Պահպանենք մեր սառցադաշտերը» փաստաթերթում հետևյալ հղումով։
]]>
Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր https://www.shantnews.am/news/view/1579227.html Fri, 21 Mar 2025 20:53:13 +0000 https://www.shantnews.am/?p=1579227 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է:

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։

Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական կարևոր դերի մասին կլիմայական համակարգում և ջրի շրջապտույտի մեջ, ինչպես նաև ուշադրություն հրավիրելու Երկրի կրիոսֆերայի փոփոխություններով պայմանավորված տնտեսական, սոցիալական և բնապահպանական հետևանքներին և ապահովելու, որ կրիոսֆերային գործընթացներից տուժածները ստանան անհրաժեշտ հիդրոլոգիական, օդերևութաբանական և կլիմայական ծառայություններ։ Նախաձեռնությունները նպաստում են նաև փոխանակելու լավագույն փորձը և գիտելիքները՝ ուղղված սառցադաշտերի արագացող հալքի և դրա հետևանքների հարցերին։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (այսուհետ ՀՕԿ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես առաջատար գործակալություններ, համագործակցելով կառավարությունների և համապատասխան կազմակերպությունների հետ, համակարգելու են Սառցադաշտերի պահպանման միջազգային տարվա և Համաշխարհային օրվա միջոցառումների իրականացումը։

Սառցադաշտերը կարևոր նշանակություն ունեն գլոբալ կլիմայի կարգավորման և միլիարդավոր մարդկանց համար քաղցրահամ ջրով ապահովելու համար: Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության պատճառով, որը պայմանավորված է հիմնականում 1800-ական թվականներից ի վեր մարդկային գործունեության հետևանքով, այս կենսական ռեսուրսները արագորեն հալվում են:

Սառցադաշտերի պահպանման միջազգային տարվա՝ 2025-ի շրջանակներում Սառցադաշտերի և Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությունները կիրականացվեն համատեղ՝ ընդգծելու սառցադաշտերի հալման արագացող սպառնալիքը և դրա ազդեցությունը ջրային անվտանգության, համայնքների և էկոհամակարգերի վրա: Համատեղ տոնակատարությունը կընդգծի սառցադաշտերի՝ որպես «աշխարհի ջրային աշտարակների» կարևորությունը միլիարդավոր մարդկանց համար, ովքեր ապավինում են դրանց:

Իրադարձությունը նաև կնշանավորի 2025 թվականի Աշխարհի Ջրային Զարգացման Զեկույցի ներկայացումը, որը կրում է «Բարձր լեռներ և սառցադաշտեր» խորագիրը։ Զեկույցը ընդգծում է սառցադաշտերի դերը ջրի պաշարների պահպանման և էկոհամակարգերի կայունության ապահովման գործում՝ տրամադրելով տվյալահեն վերլուծություններ, որոնք կուղղորդեն ջրի կայուն կառավարման և համայնքների համար հարմարեցման ռազմավարությունները։

Բացի այդ, միջոցառումը կդնի Կրիոսֆերային գիտությունների գործողությունների տասնամյակի (2025-2034) հիմքը՝ խթանելով միջազգային համագործակցությունը գիտական հետազոտությունների և մոնիթորինգի ոլորտում՝ կրիոսֆերայի փոփոխությունների ազդեցություններին դիմակայելու նպատակով։

Ամբողջ աշխարհում սառցադաշտերը պահում են աշխարհի քաղցրահամ ջրի 70%-ը՝ ապահովելով կենսական աղբյուր ավելի քան 2 միլիարդ մարդու համար, ովքեր ապավինում են դրանց խմելու ջրի, սննդի անվտանգության և ապրուստի միջոցների համար: Բնիկ շատ ժողովուրդների համար այս սառած հսկաները մշակութային և հոգևոր նշանակություն ունեն: Այնուամենայնիվ, սառցադաշտերն ավելի ու ավելի են վտանգի տակ հայտնվում: Քանի որ նրանք տագնապալի արագությամբ նահանջում են, մենք ականատես ենք լինում ջրի սակավության սրմանը, ծովի մակարդակի բարձրացման արագացմանը և բնական աղետների, ինչպիսիք են հեղեղումներն ու սողանքները:

Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 50 վայրեր սառցադաշտերի համար տուն են համարվում, բայց եթե ներկայիս միտումները շարունակվեն, կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այս վայրերի 1/3-ից սառցադաշտերը կանհետանան:

Շտապ գործողություններ են անհրաժեշտ այս կենսական էկոհամակարգերը պաշտպանելու համար, քանի որ դրանց անհետացումը երկարատև ազդեցություն կունենա ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի վրա:

]]>
Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա https://www.shantnews.am/news/view/1579214.html Fri, 21 Mar 2025 20:20:51 +0000 https://www.shantnews.am/?p=1579214 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել՝ ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա:

Ինչպե՞ս են անտառները կախված կլիմայից

Անտառի կյանքը և աշխարհագրական բաշխումը կախված են կլիմայական պայմաններից, առաջին հերթին օդի ջերմաստիճանից և տեղումներից: Կլիման թույլ չի տալիս, որ անտառներն ամենուր աճեն։

Անտառների տարածման հյուսիսային սահմանը կախված է օդի ջերմաստիճանից։ Այնտեղ, որտեղ չափազանց ցուրտ է լինում, անտառները իրենց տեղը զիջում են տունդրային: Սակայն ջերմաստիճանային պայմանները, հատկապես հարթավայրերում, ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար փոխվում են:

Հետևաբար, անտառի և տունդրայի սահմանին ձևավորվում է անցումային գոտի, որտեղ կարելի է գտնել ինչպես տունդրայի, այնպես էլ անտառի տարածքներ։ Այս անցումային գոտին կոչվում է անտառ-տունդրա։

Անտառների բաշխման հարավային սահմանի դիրքը, որտեղ անտառը վերածվում է տափաստանի, որոշվում է տեղումների քանակով։
Տաք պայմաններում բույսն անընդհատ գոլորշացնում է խոնավությունը, որպեսզի ինքն իրեն հովացնի։ Եթե ամռանը տեղումները քիչ են, ապա հողում քիչ խոնավություն է կուտակվում, և ծառերը չեն կարողանում բավականաչափ ջուր բարձրացնել սաղարթի վերին հատվածները, ինչի հետևանքով ծառերը սկսում են չորանալ։

Ուստի տաք պայմաններում և ցածր տեղումներով պայմանավորված ավելի մեծ առավելություն են ունենում խոտաբույսերը, և ձևավորվում են տափաստանները։ Բացի կլիմայից, անտառածածկ տարածքի վրա լրջորեն ազդում են տեղանքը, հողերը, ջրային պաշարները և անթրոպոգեն գործոնները։

]]>
Այսօր ազդարարվում է աստղագիտական գարնան սկիզբը https://www.shantnews.am/news/view/1578506.html Thu, 20 Mar 2025 09:40:59 +0000 https://www.shantnews.am/?p=1578506 Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

]]>
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին https://www.shantnews.am/news/view/1578326.html Wed, 19 Mar 2025 18:58:32 +0000 https://www.shantnews.am/?p=1578326 ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:

Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն: Ցուցահանդեսն ունի հազարավոր այցելուներ, ինչն հնարավորություն է ընձեռում հայկական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները, ձեռք բերել նոր համագործակցություններ և կապեր, դառնալ միջազգային շուկայի մասնակից և արևտրայնացնել իրենց տեխնոլոգիական նվաճումները:

Միջոցառումը ներառել է նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ:

Ցուցանահեսի շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ոլորտային առաջատար մի շարք կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ծանոթացել ընկերությունների կողմից նվաճված տեխնոլոգիական նորագույն լուծումներին ու ձեռքբերումներին, ներկայացրել Հայաստանի ոլորտի ներուժն ու նվաճումներն:

Նախարարի տեղակալը ոլորտի առաջադեմ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել համագործակցության շրջանակներն ընդլայնելու, նոր հնարավորություններ և ուղիներ ստեղծելու, Հայաստանում ներկայացուցչություններ հիմնելու և ոլորտի զարգացմանը նպաստող մի շարք այլ թեմաների շուրջ:

Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հնարավությունների և հեռանկարների վերաբերյալ:

]]>
Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը https://www.shantnews.am/news/view/1578142.html Wed, 19 Mar 2025 11:15:24 +0000 https://www.shantnews.am/?p=1578142 Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը:

Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:

Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին` դառնալով ամենամյա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող՝ Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։

Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Մանրամասները՝ http://hesc.am/am/18-03-25

]]>
Գիտնականները «հաղթել են» գլխի և պարանոցի քաղցկեղին՝ թիրախավորելով մեկ գեն https://www.shantnews.am/news/view/1575759.html Sun, 16 Mar 2025 19:21:45 +0000 https://www.shantnews.am/?p=1575759 Թել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ խմբագրել են SOX2 գենը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան, որն օգնել է վերացնել գլխի և պարանոցի քաղցկեղի ուռուցքները մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում:

Նախկինում ենթադրվում էր, որ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է թիրախավորել մի քանի գեն, սակայն նոր աշխատանքը ցույց է տվել, որ չարորակ բջիջների գոյատևումը կարող է ապահովվել միայն մեկով: Նման «մենակ գեները»(«гены-одиночки») դառնում են CRISPR թերապիայի պոտենցիալ թիրախ:

Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել SOX2 գենին, որը մասնակցում է գլխի և պարանոցի ուռուցքների զարգացմանը։ CRISPR համակարգը ուռուցքին ճշգրիտ հասցնելու համար գիտնականները մշակել են նանոմասնիկներ, որոնք պարունակում են ՌՆԹ: Այս մասնիկները պատված էին հակամարմիններով, որոնք ուղղված էին EGF սպիտակուցին (բջիջների աճի խթանիչ), որն ապահովում էր ախտահարված հյուսվածքին բարձր ճշգրտության հասցնումը:

Գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդ մկներին դեղը տրվել է երեք անգամ՝ մեկ շաբաթ ընդմիջումներով: Թերապիայի մեկնարկից արդեն 84 օր անց արձանագրվել է ուռուցքների կեսի անհետացում։

Հետագա հետազոտությունները կօգնեն պարզել, թե արդյոք այլ գեներ պետք է թիրախավորվեն մեթոդի արդյունավետությունը բարելավելու համար: Եթե ​​փորձը հաջող լինի, մոտեցումը կարող է հիմք հանդիսանալ քաղցկեղի բուժման նոր մեթոդների համար, որոնք կվերացնեն քիմիաթերապիայի անհրաժեշտությունը:

]]>