ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Sat, 30 Nov 2024 12:34:55 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.1 Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար https://www.shantnews.am/news/view/1539379.html Sat, 30 Nov 2024 12:34:21 +0000 https://www.shantnews.am/?p=1539379 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

]]>
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ https://www.shantnews.am/news/view/1539281.html Sat, 30 Nov 2024 10:46:29 +0000 https://www.shantnews.am/?p=1539281 Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ:

Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»:

Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն ու «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Իրանում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել https://www.shantnews.am/news/view/1539303.html Sat, 30 Nov 2024 10:38:23 +0000 https://www.shantnews.am/?p=1539303 Տեղական ժամանակով 9:30-ին Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է Շահմիրզադ քաղաքում: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

]]>
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե https://www.shantnews.am/news/view/1539289.html Sat, 30 Nov 2024 10:28:02 +0000 https://www.shantnews.am/?p=1539289 Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ ամուր ինստիտուտներով, և, որ ամենակարևորն է, փորձառու և իմաստուն ժողովրդով, որի ամրությունը չի սասանվի։ «Մայդանի» սցենարը Վրաստանում չի կարող իրականանալ: Վրաստանը պետություն է, և պետությունը, իհարկե, դա թույլ չի տա»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։

Նոյեմբերի 29-ին Թբիլիսիում հակակառավարական ցույցի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կանխել են հարձակումը երկրի սահմանադրական համակարգի վրա, ընդգծել է Կոբախիձեն։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարին և յուրաքանչյուր ոստիկանի՝ երեկ երկրի սահմանադրական կարգի վրա հարձակումը կանխելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը հսկելու համար», – ասել է Կոբախիձեն։

]]>
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար https://www.shantnews.am/news/view/1539267.html Sat, 30 Nov 2024 09:19:58 +0000 https://www.shantnews.am/?p=1539267 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

]]>
Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին https://www.shantnews.am/news/view/1539207.html Sat, 30 Nov 2024 06:15:01 +0000 https://www.shantnews.am/?p=1539207 Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ փոքրամասնությունների, ադրբեջանաբնակ շրջաններում ընտրություններին մշտապես ներգրավված է լինում կա՛մ Ադրբեջանի կառավարական շրջանակը, կա՛մ Վրաստանում ամենախոշոր ներդրող Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում անցկացված ընտրական բոլոր գործընթացներում և քարոզարշավների ժամանակահատվածում ադրբեջանական կողմի անուղղակի ներգրավվածությունը կարևոր է եղել իշխող կուսակցության համար։ Ընդդիմությունն, իր հերթին, փորձել է այդ ընտրազանգվածին մոբիլիզացնել իր շուրջը։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» («ՄԱՇ») կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Նա կոչ էր արել չվախենալ ոչ մի բանից և քվեարկել 5-րդ համարի օգտին։ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ձեր ձայնը որևէ կարևորություն չունի, կամ կառավարությունն իմանալու է, թե ում եք ձայն տվել»,- ասել էր Սաակաշվիլին։

Քվեաթերթիկների լցոնման միջադեպի վերաբերյալ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե «ամոթալի է ազգային փոքրամասնությանն օգտագործել ընտրությունները կեղծելու համար»։ Հատկանշական էր, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ադրբեջանի միջնորդությամբ տեղի ազգային փոքրամասնությունը սատարել էր հենց Զուրաբիշվիլիին։

Վրաստանում վերջին շրջանում անցկացված գրեթե բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը, մասնավորապես՝ SOCAR ընկերության միջնորդությամբ, ներգրավված է լինում ինչպես իշխանամետ ներկայացուցիչների առաջադրման, այնպես էլ՝ քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուների սատարման գործընթացին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն լուսաբանում էին իշխող կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի պատգամավորներին՝ չանդրադառնալով ընդդիմության թեկնածուներին։ «Վրացական երազանք»-ի ադրբեջանցի պատգամավորների նախընտրական քարոզարշավները տեղում լուսաբանում էր ադրբեջանական Azertac լրատվական գործակալությունը։ Հաղորդումներից մեկի ժամանակ բացահայտ կոչ էր եղել քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին։ Վրաստանում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բարձրաձայնել էին այս թեման՝ մեղադրելով Ադրբեջանին Վրաստանի ընտրություններին միջամտելու համար։

Այսպիսի միջադեպերը նորություն չեն Վրաստանում։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմը լրատվամիջոցների, SOCAR-ի կամ ազդեցիկ այլ գործիչների միջոցով էթնիկ ադրբեջանցիներին մշտապես ուղղորդել է սատարել իշխող ուժին։

Վրաստանում ապրող ադրբեջանցի վերլուծաբան Քամրան Մամադովը նշել էր, որ «Միացյալ ազգային շարժում»-ն ավելի լավ վերահսկողություն ուներ և օտարերկրյա օգնության կարիք չուներ։

Փաստորեն, Ադրբեջանն անուղղակի դերակատարություն ունի Քվեմո Քարթլիում ընտրությունների գործում։ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ՄԱՇ»-ի թեկնածուն Ահմադ Իմամգուլիևն էր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Թամազ Նավերիանին։ Ընտրությունների առաջին փուլից հետո Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության անդամներից մեկն այցելել էին Մառնեուլի, հանդիպել տեղացիների հետ։ Այն ժամանակ Նավերիանին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ այցելությունը վկայում է, որ վերջիններս սատարում են իրեն և «Վրացական երազանք»-ին։ Դեսպանի և նախարարի այցելությունից հետո տեղի ադրբեջանցիների հետ հանդիպել էին նաև SOCAR-ի ներկայացուցիչները։

Նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև 2018 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Այդ ժամանակ «Վրացական երազանք»-ը սատարում էր ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ «ՄԱՇ»-ի թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր։ Ընտրություններից 5 օր առաջ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Մառնեուլի։ Այդ ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտարարել էին, թե մտավախություն ունեն, որ 2016 թվականի նման ադրբեջանական կողմը կարող է ներգրավված լինել ընտրական գործընթացին։

2019 թվականի ապրիլին՝ ՏԻՄ ընտրություններից 1 ամիս առաջ, Մառնեուլի էին այցելել ադրբեջանական և վրացական կառավարությունների անդամներ, Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանը։ Առիթն «Ինտեգրացիոն կենտրոն»-ի բացումն էր, սակայն, մի քանի օր անց, ադրբեջանական մեդիան հրապարակել էր Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում Զաուր Դարգալիի սատարման մասին։ Ադրբեջանական կողմը հերքել էր ընտրություններին ներգրավված լինելու մասին պնդումները, սակայն տեղի ակտիվիստները շեշտում էին, որ Բաքվի ներգրավվածությունը Վրաստանի այդ շրջանում դարձել է համակարգի մի մաս։

Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ Մառնեուլիում էր նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ։ Պաշտոնական պարզաբանումն այս անգամ գազաֆիկացման նախագծերին ծանոթանալն էր։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Աբդուլաևը և Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միասին ներկա էին Մառնեուլիի գյուղերից մեկում մարզահամալիրի բացման արարողությանը։ Այստեղ Ղարիբաշվիլին շեշտել էր, որ «Ադրբեջանը լոկ հարևան երկիր չէ, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր նախագծեր ենք իրականացնում»։ Ի․ Ղարիբաշվիլին շնորհակալություն էր հայտնել SOCAR-ին՝ արդյունավետ համագործակցության համար։

Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր հանդիպումներն, իրենց պաշտոնական պարզաբանումներով հանդերձ, իրականացվել են հենց նախընտրական շրջանում։ Վրաստանում SOCAR-ի աջակցությամբ նոր ենթակառուցվածքների շահագործումը, նախագծերին ծանոթանալը նույնպես համընկել են ընտրական գործընթացների հետ»,-նշված է հոդվածում։

]]>
Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն https://www.shantnews.am/news/view/1538964.html Fri, 29 Nov 2024 18:46:05 +0000 https://www.shantnews.am/?p=1538964 Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ:

Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատայինները:

Նպատակն էր՝ փորձարկել, թե ինչպես համատեղ ուժերով պետք է մեկուսացնեն զինված անօրինական խմբավորումներին, եթե լինի նման անհրաժեշտություն: Փորձարկել են անօդաչու սարքեր, ներգրավել ռադիոէլեկտրոնային միջոցներ:

Իհարկե այս միջոցառումը առաջին հերթին ազդակ է, որը վկայում է այն մասին, որ կողմերը պատրաստ են, այսպես ասած, հարաբերությունների ռեստարտի, բայց մյուս կողմից, այս բնագավառում կողմերի միջև համագործակցության  անհրաժեշտություն իսկապես կա:

Բանն այն է, որ ադրբեջանա-իրանական սահմանին հաճախ տեղի են ունենում միջադեպեր՝ այդ թվում նաև զինված միջադեպեր, որոնց հետևանքով անգամ մարդկային զոհեր են լինում: Խոսքն առաջին հերթին մաքսանենգների գործունեության մասին է, հաճախ նաև որոշակի ուժային գործողություններ են տեղի ունենում, քանի որ այդ մաքսանենգները հաճախ զինված են լինում»:

Կարծես թե Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերություններում ջերմացնամ միտում է նկատվում: Ինչպե՞ս են մեկնաբանում զորավարժությունները Բաքվում ու Թեհրանում: Իսկ հայ-իրանական զորավարժություններ լինու՞մ են:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

]]>
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար https://www.shantnews.am/news/view/1538993.html Fri, 29 Nov 2024 15:49:59 +0000 https://www.shantnews.am/?p=1538993 Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

]]>
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին https://www.shantnews.am/news/view/1538734.html Fri, 29 Nov 2024 11:45:46 +0000 https://www.shantnews.am/?p=1538734 Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետն ընդգծել է, որ կա երկրների օրինակ, որոնց հետ սկսվել են ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, սակայն դա չի արագացրել միությանը վերջնական ինտեգրման գործընթացը։ Վրաստանը, ըստ Կոբախիձեի, կշարունակի կատարել ԵՄ-ին ասոցացված անդամակցության իր պարտավորությունները, և եթե ԵՄ-ն բանակցություններ սկսի մինչև 2028 թվականի վերջ, ապա երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։

Կոբախիձեն նաև նշել է, որ պատրաստ է այսօր ստորագրել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին փաստաթուղթը, եթե միությունն ինքը գնա այդ քայլին՝ «շանտաժի գործիք օգտագործելու փոխարեն»։

Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային բոլոր դրամաշնորհներից։  Կառավարության ղեկավարի խոսքերով, դրա պատճառներից են՝ ԵՄ-ի մշտական ​​շանտաժը՝ կապված անդամակցության երկխոսության մեկնարկի հետ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։

Կոբախիձեի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել որոշ քաղաքացիների մոտ, ովքեր նախօրեին զանգվածային բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ։ Հանրահավաքը վերաճել է անվտանգության ուժերի հետ առճակատման, որոնք ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

]]>
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին https://www.shantnews.am/news/view/1538759.html Fri, 29 Nov 2024 11:33:40 +0000 https://www.shantnews.am/?p=1538759 Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։

«Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին», – ընդգծել է նա:

]]>