ԼԱՅՖՍԹԱՅԼ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 19:58:46 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին https://www.shantnews.am/news/view/1579092.html Mon, 31 Mar 2025 19:56:36 +0000 https://www.shantnews.am/?p=1579092 ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա Թրամփը.

Ծաղկային վերարկուներից մինչև տղամարդու կոստյումներ

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նրա կինը քննադատության էր ենթարկվում գրեթե յուրաքանչյուր հագուստի համար, որ նա կրում էր: Մինչ ամերիկյան խոշոր բրենդները հրաժարվում էին հագցնել առաջին տիկնոջը, Մելանյա Թրամփին քննադատում էին եվրոպական նորաձևության տներից հագուստ կրելու համար։ Շատերը հիշում են Dolce & Gabbana-ի ամառային շքեղ՝ 51,500 դոլար արժողությամբ վերարկուն, որը Մելանյա Թրամփը կրել է 2017 թ.-ին Իտալիայում կայացած G7-ի գագաթնաժողովին և առաջացրել հանրության վրդովմունքը: Բարձր գինը, «սխալ» արտադրողը, հագուստի ենթադրյալ բացասական ուղերձ. Առաջին տիկնոջը միշտ քննադատել են:

Առաջին տիկնոջ սիրելի ապրանքանիշերը մնացել են նույնը՝ նա շարունակում է կրել Dior և Dolce & Gabbana։ Այնուամենայնիվ, նրա ոճը փոխվել է, և այն ուղերձը, որը հաղորդում է նրա հանդերձանքը, վերաիմաստավորվում է:

Մելանյա Թրամփը նոր ոճ է ստեղծել իր պաշտոնական դիմանկարով, որը հրապարակվել է հունվարի վերջին։ Բելգիացի Ռեժին Մահոտի սև-սպիտակ լուսանկարում, ով երկար տարիներ աշխատել է Թրամփի ընտանիքի հետ, առաջին տիկինը կանգնած է, երկու ձեռքով թեթևակի հենվելով սեղանի հայելային մակերեսին, ոտքերը հստակ խաչած սեղանի տակ, և Վաշինգտոնի հուշարձանը, որը գտնվում է Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև, տեսանելի է պատուհանից: Դիրքը, դեմքի արտահայտությունը, կոստյումը՝ սև Dolce & Gabbana սմոքինգ, սպիտակ վերնաշապիկ՝ բաց օձիքով, Ralph Lauren-ի՝ տղամարդու լայն գոտի. այս ամենը խորը տպավորություն է թողել հանրության վրա: Լրատվամիջոցները գրել են, որ Մելանյա Թրամփն իրեն դրսևորել է ուժեղ, անկախ և հզոր, իսկ դիմանկարը կայսերական և նույնիսկ սպառնալից տեսք ունի։

Առաջին տիկնոջ հետագա բոլոր հրապարակային ելույթները, և դրանցից մի քանիսը, ցույց են տվել, որ նա մտադիր է շարունակել հագնել տղամարդու կոստյումներ, այլ ոչ թե ռոմանտիկ զգեստներ, բաճկոններ ու բլուզներ:

 

]]>
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի հեշտ են հաղթահարում բաժանությունները, քան տղամարդիկ https://www.shantnews.am/news/view/1575376.html Sat, 22 Mar 2025 19:31:28 +0000 https://www.shantnews.am/?p=1575376 Յուրաքանչյուր ոք յուրովի է զգում հարաբերությունների բացակայությունը։ Միայնակ տղամարդկանց մեծ մասը, պարզվում է, զգացմունքային «քաղց» է ապրում. նրանց մեկ երրորդը (34%) խոստովանում է, որ կարոտում է ջերմությունն ու անկաշկանդ զրույցները: Բայց կանայք ավելի շատ տոկունություն են ցուցաբերում՝ միայն 16%-ն է կարոտում հարաբերությունները, իսկ 27%-ը հպարտությամբ իրեն ինքնաբավ է անվանում: Դա ցույց է տվել Mamba-ի և Սկանդինավյան առողջության կենտրոնի հետազոտությունը, հաղորդում է Gazeta.ru-ն։

«Մարդը սոցիալական էակ է, և երկարատև միայնությունը կարող է հանգեցնել հուզական հյուծման: Երբ մենք չենք ստանում էմոցիոնալ աջակցություն, արձագանք և ջերմություն սիրելիներից, դա կարող է նվազեցնել մեր ինքնավստահությունը և առաջացնել անպետքության զգացում: Բացի այդ, դեմառդեմ հաղորդակցության բացակայությունը մեզ զրկում է սոցիալական նորմերի, միտումների և նույնիսկ ուրիշների հուզական ռեակցիաների մասին կարևոր տեղեկություններից, ինչը ազդում է հասարակության մեջ մեր հարմարվողականության վրա», – մեկնաբանում է Սկանդինավյան առողջության կենտրոնի հոգեբան Վալենտինա Իվանովան:

Հետաքրքիր է, որ կանայք ավելի շատ են հավատում են ճակատագրին. 31%-ը վստահ է, որ սերը կթակի դուռը, երբ ժամանակը գա: Տղամարդիկ, ընդհակառակը, նախընտրում են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել՝ 17%-ն արդեն ակտիվորեն նոր հարաբերություններ է փնտրում։

Բաժանվելուց հետո որոշ մարդիկ ամբողջովին «սուզվում» են նոր ծանոթությունների մեջ. այդպես է վարվում կանանց 41%-ը, տղամարդկանց 34%-ը: Իսկ ոմանք, ընդհակառակը, անցնում են «սիրո դետոքսի»: Կանանց 13%-ը և տղամարդկանց 19%-ը խոստովանել են, որ դադար են վերցնում շփումներում:

«Սա օգնում է շեղել ուշադրությունը, նվազեցնել անհանգստությունը և վերականգնել ձեր կյանքի նկատմամբ վերահսկողության զգացումը», – ավելացնում է հոգեբան Իվանովան:

Տղամարդկանց 38%-ը և կանանց 37%-ը նշել են, որ ավելի շատ ժամանակ են ունենում վաղեմի երազանքների և հոբբիների համար։ Ճիշտ է, յուրաքանչյուրն ունի տարբեր առաջնահերթություններ. տղամարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են իրենց կարիերայի վրա (30%), իսկ կանայք կենտրոնանում են ինքնազարգացման վրա (22%) և առողջության պահպանման վրա (23%):

Ժամանակի ընթացքում շատերն առանց զուգընկերոջ կյանքում առավելություններ են գտնում. կականց 44%-ը սովորել է գնահատել սեփական ընկերակցությունում անցկացրած ժամանակը (տղամարդկանց մոտ այս ցուցանիշը կազմում է 28%)։ Ամուրի լինելու գլխավոր առավելությունը. Ոչ մի պարտավորություն և ավելորդ դրամա. այսպես է կարծում տղամարդկանց 36%-ը և կանանց 46%-ը։ Սակայն փողի վերաբերյալ կարծիքները բաժանված են. ֆինանսական ազատությունը գնահատում է տղամարդկանց 25%-ը, կանանց՝ 12%-ը:

Հարցվածներից շատերը չեն հրաժարվում իրենց անձնական կյանքից՝ կանանց 71%-ը և տղամարդկանց 56%-ը պատրաստ են նոր հարաբերությունների, եթե հանդիպեն ճիշտ մարդուն: Ավելին, տղամարդիկ երկու անգամ ավելի ակտիվ են զուգընկեր փնտրելու հարցում՝ 34%՝ կանանց 18%-ի դիմաց։ Որտե՞ղ փնտրել սեր 2025 թվականին: Այսպիսով, սոցցանցերն ու ծանոթությունների ծառայությունները մնում են ֆավորիտները՝ նրանց վստահում է տղամարդկանց 58%-ը, կանանց՝ 52%-ը։ Հետաքրքիր է, որ տղամարդիկ ավելի շատ են օգտվում ծանոթությունների ծառայություններից (23%), մինչդեռ կանայք, ի թիվս այլ բաների, հիմնականում նախընտրում են հանդիպել միջոցառումների ժամանակ կամ ընկերների միջոցով։

]]>
«Ռոմանտիկ և երջանիկ». Ջիջի Հադիդն առաջին անգամ պատմել է Քուփերի հետ հարաբերությունների մասին https://www.shantnews.am/news/view/1575385.html Wed, 12 Mar 2025 19:49:57 +0000 https://www.shantnews.am/?p=1575385 Մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։

Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։

«Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ Որտե՞ղ ես լինում: Ինչպե՞ս ես պարզապես մոտենում և սկսում խոսել մարդկանց հետ: Մի օր պարզապես ավելանում է գաղտնիության և անվտանգության լրացուցիչ շերտ», – բացատրել է Հադիդը:

Նա նաև ավելացրել է, որ Քուփերի հետ իր հարաբերությունները «շատ ռոմանտիկ են և երջանիկ»։

«Կարծում եմ, որ իսկապես կարևոր է հասնել մի կետի, որտեղ դու գիտես, թե ինչ ես ուզում և ինչի ես արժանի հարաբերություններում: Դրանից հետո, գտնում ես մեկին, ով գտնվում է իր կյանքի նման փուլում, որտեղ ինքը գիտի, թե ինչ է ուզում և արժանի: Եվ դուք երկուսդ էլ աշխատում եք անհատապես՝ համախմբվելու և դառնալու լավագույն պարտնյորը, որը կարող եք լինել: Ես ինձ ուղղակի շատ հաջողակ եմ զգում», – ասել է Հադիդը:

Մոդելը հավելել է, որ շատ է հարգում սիրելիին:

29-ամյա Ջիջի Հադիդն ու 50-ամյա Բրեդլի Քուփեր սկսել են հանդիպել 2023-ի վերջին:

]]>
Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ». Բյուրականի աստղադիտարան https://www.shantnews.am/news/view/1571228.html Thu, 27 Feb 2025 20:15:46 +0000 https://www.shantnews.am/?p=1571228 Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»:

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։

2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։

Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։

«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստաստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։

«Մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28֊ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում:

]]>
«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում https://www.shantnews.am/news/view/1569189.html Sat, 22 Feb 2025 19:59:51 +0000 https://www.shantnews.am/?p=1569189 Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։

Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին:

«Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող շարունակել արդյունավետորեն ծառայել որպես Շոն Կոմբսի փաստաբան», – գրել է նա միջնորդության մեջ:

Ռիկոն նաև ավելացրել է, որ հրաժարվելու իր որոշումը թույլ կտա գործը շարունակել և դատավարությունը սկսել առանց հետաձգման:

2024-ի սեպտեմբերի 17-ին Քոմբսին ձերբակալել են այն բանից հետո, երբ ատենակալները նրան մեղադրանք են առաջադրել: P. Diddy-ին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի երեք հոդվածներով՝ շանտաժի, մարդկանց թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով և մարդկանց մարմնավաճառության նպատակով տեղափոխելու համար:

]]>
ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից https://www.shantnews.am/news/view/1569280.html Sat, 22 Feb 2025 19:28:33 +0000 https://www.shantnews.am/?p=1569280 Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում:

Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։

Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն դիտում։

]]>
Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարով https://www.shantnews.am/news/view/1567647.html Wed, 19 Feb 2025 20:26:46 +0000 https://www.shantnews.am/?p=1567647 Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ:

Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390):

«Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և սա իսկապես պատմության հրաշալի մասնիկ է», – ասել է նա:

Մասնագետների խոսքերով՝ մետաղադրամները մեծ արժեք են ունեցել 14-րդ դարում և օգտագործվել են որպես փոխանակման միջոցներ:

Այժմ դրանք ուսումնասիրվելու են Շոտլանդիայի Ազգային թանգարանի գանձերի բաժնում: Պատմաբաններն ակնկալում են, որ այս հայտնագործությունը կօգնի ավելի խորը բացահայտել Շոտլանդիայի անցյալը: Բացի այդ, գիտնականները նախատեսում են ուսումնասիրել գտնվելու վայրը, որպեսզի պարզեն՝ արդյոք այնտեղ կարող են լինել այլ պատմական արժեքներ։

Ինքը՝ Յան Դևենին, ակնկալում է պարգևատրում ստանալ իր գտածոյի համար, սակայն գումարի հստակ չափը դեռևս հայտնի չէ:

]]>
Բրազիլացի զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդ https://www.shantnews.am/news/view/1567642.html Wed, 19 Feb 2025 19:22:41 +0000 https://www.shantnews.am/?p=1567642 Բրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից:

105-ամյա Մանոելն ու 101-ամյա Մարիան ամուսնացել են 1940 թվականին՝ Սեարա նահանգի Բոա Վենտուրա մատուռում և այդ ժամանակվանից եղել են անբաժան:

Նրանք ծանոթացել են 1936 թվականին, սակայն Մարիայի մայրը սկզբում չէր ընդունում այս հարաբերությունները։ Մանոելը ստիպված էր քրտնաջան աշխատել, որպեսզի ձեռք բերի նրա ընտանիքի վստահությունը։ Միասին նրանք ստեղծեցին իրենց ապագան՝ Մանոելը սկսեց կառուցել տուն, որտեղ պիտի ապրեին միասին։

Այս տարիների ընթացքում զույգը մեծացրել է 13 երեխա, ովքեր այսօր դարձել են նրանց հպարտությունը՝ պարգևելով 55 թոռ, 54 ծոռ և 12 կոռ։

Մանոելն ու Մարիան իրենց օրերն անցկացնում են խաղաղության մեջ: Ներկայումս Մանոելը նախընտրում է հանգստանալ առավոտյան, բայց երեկոյան հաճախ միանում է Մարիային՝ միասին լսելու ռադիո։

Այսպիսով, ո՞րն է երկարատև ամուսնության գաղտնիքը: Ըստ Մարիայի և նրա ընտանիքի, դա պարզ է՝ սեր: Դա այն է, ինչ նույնիսկ ամենաառաջադեմ համակարգիչը չի կարող երբեք հաշվարկել:

]]>
Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր https://www.shantnews.am/news/view/1566258.html Tue, 18 Feb 2025 20:16:34 +0000 https://www.shantnews.am/?p=1566258 ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել:

Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և հասկացել, որ իր սիրելի պաղպաղակի համար ճանապարհորդությունն իրեն միլիոնատեր է դարձրել։

«Ես սկսել եմ ջնջել ձախից աջ: Սկզբում ես մտածեցի. «Դե, ես հետ բերեցի իմ քսան դոլարը»: Կարծում էի, որ շահել եմ 100 դոլար, բայց հետո տեսա ստորակետը։ Իսկ հետո ես տեսա զրոները», – պատմել է նա:

Կինը պատմել է, որ այնքան է հուզվել, որ ի վերջո չի գնել պաղպաղակը։

Ամերիկուհին մտադիր է ծախսել շահած գումարը բժշկական վճարները և այլ պարտքերը մարելու համար:

]]>
Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել https://www.shantnews.am/news/view/1566565.html Sun, 16 Feb 2025 11:57:22 +0000 https://www.shantnews.am/?p=1566565 Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը բրիտանական չարթերի պատմության մեջ ռեկորդ է սահմանել կին կատարողների շարքում ամենաշատ առաջին տեղը զբաղեցրած ալբոմների քանակով: Այս մասին հայտարարել է Official Charts ընկերությունը, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական ​​չարթերի կազմման և հրապարակման համար։

Ընկերության տվյալներով՝  Lover (Live From Paris) համերգային ալբոմը դարձել է Սվիֆթի 13-րդ սկավառակը, որը գլխավորել է երկրի չարթերը։ Այսպիսով, նա կարողացել է գերազանցել Մադոննային, որի 12 ալբոմները նախկինում զբաղեցրել էին Մեծ Բրիտանիայի երաժշտական ​​չարթերի առաջին հորիզոնակը։ Հաջորդը Քայլի Մինոուգն է (10), Բարբրա Սթրեյզանդը (7), Լանա Դել Ռեյը (6), Սելին Դիոնը, Լեդի Գագան, Արիանա Գրանդեն և Բեյոնսեն (5-ական):

 

]]>