ՀԵՌԱՆԿԱՐ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Wed, 04 Dec 2024 16:59:21 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.1 Պայթունավտանգ իրավիճակ մեր տարածաշրջանում. ինչու՞ է Ադրբեջանը փակուղի մտցնում բանակցությունները https://www.shantnews.am/news/view/1541024.html Wed, 04 Dec 2024 17:00:06 +0000 https://www.shantnews.am/?p=1541024 Դեռ անցած ամիս Ադրբեջանը հայտարարեց, թե Հայաստանի հետ գործընթացները կվերսկսվեն դեկտեմբերին՝ պատճառաբանելով, թե զբաղված են COP29 համաժողովով: Վերսկսվող բանակցությունների մասին, սակայն, դեռևս որևէ տեղեկություններ չկան:

Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» ազգային, մշակությաին հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը։

]]>
Վրացական ճգնաժամ. Հասմիկ Մելիքսեթյանի հարցազրույցը https://www.shantnews.am/news/view/1540633.html Tue, 03 Dec 2024 19:12:27 +0000 https://www.shantnews.am/?p=1540633 Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են զուտ վրացական շրջանակից: Արդեն քանի օր է իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ բնույթ ունեն իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Այս հարցերին անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հեռանկարում»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

]]>
Հայ է զոհվել. ծայրահեղ լարված է իրավիճակը Սիրիայում. ի՞նչ է սպասվում հայերին ու Հայաստանին https://www.shantnews.am/news/view/1540094.html Mon, 02 Dec 2024 19:28:51 +0000 https://www.shantnews.am/?p=1540094 Իրավիճակը Հալեպում ծայրահեղ ծանր է: Զոհ կա արդեն նաև հայերի շրջանում: Ի՞նչ է կատարվում Սիրիայում և ինչու՞ հանկարծ ամեն ինչ այնտեղ կտրուկ լարվեց:

Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

]]>
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ո՞ր խմբերը կունենան սոցիալական աջակցություն ստանալու իրավունք https://www.shantnews.am/news/view/1539172.html Sat, 30 Nov 2024 17:08:45 +0000 https://www.shantnews.am/?p=1539172 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրումը կշարունակվի նաև 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին: Դրանից հետո ծրագիրը կշարունակվի, սակայն աջակցության չափը կնվազի և կստանան այն արդեն ոչ բոլորը: Այս նախագիծը քննարկվել և հաստատվել է կառավարության վերջին նիստերից մեկում:

Ո՞ր խմբերը կունենան սոցիալական աջակցություն ստանալու իրավունք, ինչու և ինչքան է նվազելու աջակցության չափը, ի՞նչ այլ ծրագրեր կարող են փոխարինել աջակցության ծրագրին: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ:

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

]]>
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային օղակ. Հեռանկար բանավեճ https://www.shantnews.am/news/view/1539281.html Sat, 30 Nov 2024 10:46:29 +0000 https://www.shantnews.am/?p=1539281 Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ:

Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»:

Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն ու «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին https://www.shantnews.am/news/view/1538028.html Wed, 27 Nov 2024 17:28:38 +0000 https://www.shantnews.am/?p=1538028 Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով.

«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ բավարար վստահելի» ուղղահայացն իրենց ապացուցված կամակատարներով «ամրապնդելու» մեջ։ Այդպիսիք ԱՄՆ գլոբալիստական ​​ժողովրդավարական շրջանակում համարվում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցությունը»:

Այս և այլ հարցերի՝ «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

]]>
Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը https://www.shantnews.am/news/view/1537457.html Wed, 27 Nov 2024 07:30:00 +0000 https://www.shantnews.am/?p=1537457 Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:

]]>
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ https://www.shantnews.am/news/view/1536974.html Mon, 25 Nov 2024 16:18:14 +0000 https://www.shantnews.am/?p=1536974 Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը:

]]>
Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին https://www.shantnews.am/news/view/1535944.html Sat, 23 Nov 2024 17:10:07 +0000 https://www.shantnews.am/?p=1535944 Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 թվականի համար նախանշված ծրագրերը:

«Հեռուստամարաթոն-2024»–ի ողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Այդ ծրագրերի և ընդհանրապես Հեռուստամարաթոն-2024-ի մասին «Հեռանկարը» զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանի հետ:

Զարուհի Ազնաուրյանը տեղեկացրել է, որ «Հեռուստամարաթոն-2024»-ին կներկայացվեն երկու լայնամածավալ նախագծեր, որոնք կիրականացվեն 2025-2026թթ․ ընթացքում: Դրանք են՝

1. 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ու նրանց ընտանիքների համար բնակելի ավանի կառուցումը Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:

2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

Զարուհի Ազնաուրյանը անդրադարձել է նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, «Հեռուստամարաթոն-2024»-ին քաղաքացիների մասնակցության հնարավորություններին:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

]]>
Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ https://www.shantnews.am/news/view/1536195.html Sat, 23 Nov 2024 10:17:25 +0000 https://www.shantnews.am/?p=1536195 Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները:

Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան Սուրեն Սուրենյանցի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

]]>