ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 18:42:17 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին https://www.shantnews.am/news/view/1582158.html Mon, 31 Mar 2025 18:54:44 +0000 https://www.shantnews.am/?p=1582158 Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել է դեղապահովումը, դրա հասանելիության ապահովումը:

Հայաստանում տարեցտարի ավելանում են այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում պետությունը երեխաներին անվճար տրամադրում է թանկարժեք դեղերը. դրանք են` առաջնային իմունային անբավարարություն, անչափահասների ռևմատոիդ արթրիտ, Կավասակիի համախտանիշ, ցրված սկլերոզ և այլն։

Թուրքմենստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համագործակցություն Հայաստանում և Թուրքմենստանում արտադրվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման ոլորտում:

Հայաստանյան կողմը հրավեր է ստացել աշնանը Աշխաբադում մասնակցելու դեղագործական միջազգային ցուցահանդեսին:

]]>
Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններում https://www.shantnews.am/news/view/1581473.html Sat, 29 Mar 2025 11:30:46 +0000 https://www.shantnews.am/?p=1581473 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին:

Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն:

Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ` համակցված զարգացման խանգարումներով երեխաներ:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ը, որը սպասարկում է Շիրակի մարզի 7465 հոգեկան առողջության և նարկոլոգիական խնդիրներ ունեցողների:

Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին. շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

]]>
Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ https://www.shantnews.am/news/view/1580508.html Sat, 29 Mar 2025 07:12:55 +0000 https://www.shantnews.am/?p=1580508 Սեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։

Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի առողջության, մարսողության և երիտասարդ զգալու համար անհրաժեշտ էներգիայի մակարդակի վրա։

«Ուրեմն շատ ջուր խմեք և կերեք մրգեր, ինչպիսիք են՝ սեխն ու նարինջը, որոնք կօգնեն պահպանել ջրի հավասարակշռությունը»,- կարծում է թերապևտը:

Մասնագետը նաև զգուշացրել է, որ սմարթֆոնների, հեռուստացույցների և համակարգիչների երկարատև օգտագործման պատճառով մաշկը կորցնում է առաձգականությունը և ավելի արագ ծերանում։ Նա բացատրել է, որ այս բոլոր գաջեթներն արձակում են կապույտ լույս, որը քայքայում է կոլագենը, հենց կոլագենն է մաշկը երիտասարդ պահում։

Խանը հավելել է, որ նստակյաց ապրելակերպը ևս վնասում է նաև արտաքին տեսքը։

]]>
Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոց https://www.shantnews.am/news/view/1580503.html Sat, 29 Mar 2025 06:53:26 +0000 https://www.shantnews.am/?p=1580503 Հոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը:

Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները զգալիորեն մեծացնում են դեպրեսիայի, անհանգստության խանգարումների և հոգեկան առողջության այլ խնդիրների առաջացման վտանգը, ինչպես նաև վատթարացնում են այդ հիվանդությունների ախտանիշները։

Այս առումով հոգեկան խանգարումները կանխելու համար սննդաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մարսողության և աղիների միկրոֆլորայի վրա դրական ազդեցություն ունեցող մթերքներ։ Դա անելու համար, նա ասում է, որ պետք է շաբաթական առնվազն 30 տարբեր բուսական մթերք օգտագործեք: Այս ցանկում ներառված են բանջարեղենն ու մրգերը, ինչպես նաև ձավարեղենը, հատիկեղենը (հատկապես ոսպ և լոբի), կանաչեղենը և ընկույզը: Ռոսին նաև խորհուրդ է տվել պաղպաղակը փոխարինել մածունով ու սառեցված հատապտուղներով, իսկ քաղցրավենիքը չորացված մրգերով:

 

]]>
Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան https://www.shantnews.am/news/view/1581399.html Fri, 28 Mar 2025 19:02:07 +0000 https://www.shantnews.am/?p=1581399 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է.

«Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր է, որ այս ծառայությունները հասանելի լինեն նաև մարզերում: Ուրախ ենք, որ այն արդեն կայացած փաստ է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների համար, հաջորդը պետք է լինի Սյունիքը»:

Նշելով, որ կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, նախարարն ընդգծել է , որ պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար:

Գիտաժողովին Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի աշխատանքներն է ամփոփել և կառուցվածքային ու աշխատանքային մոդելը ներկայացրել բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը:

Գյումրու Կաթվածի և նյարդաբանության կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին ու սպասարկում է Շիրակի և Լոռու մարզերի բանկիչներին:
Այստեղ երեք տարի առաջ ներդրվել է Կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակներում սուր իշեմիկ կաթվածի դեպքում պետական պատվերով տրամադրվում են թրոմբոլիտիկ թերապիա և մեխանիկական թրոմբէկտոմիա կյանք փրկող թանկարժեք ծառայությունները:

2022 թվականից ի վեր այս բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, նրանցից 1710-ը` կաթված ախտորոշմամբ: 250 պացիենտի մատուցվել է թրոմբոլիտիկ թերապիա կամ մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունը:

Գյումրիում, Կաթվածի ազգային ծրագրի ներդրմամբ, հիմք է դրվել նաև Գյումրի և Վանաձոր բժշկական կենտրոնների միջև հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկին: Սա լավ նախադեպ է մարզային բժշկական կենտրոնների համար:

]]>
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով https://www.shantnews.am/news/view/1581248.html Fri, 28 Mar 2025 12:31:05 +0000 https://www.shantnews.am/?p=1581248
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:
Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը:
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը:

]]>
Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ (car seat) https://www.shantnews.am/news/view/1581096.html Thu, 27 Mar 2025 19:59:12 +0000 https://www.shantnews.am/?p=1581096 Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից:

Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։

Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ

  • Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի ռիսկը։
  • 3-6 տարեկան – Նստատեղը տեղադրեք դեմքով դեպի առաջ: Այս դիրքը կնվազեցնի գլխի և պարանոցի վնասվածքների հավանականությունը։
  • Բուստեր տեսակի նստատեղը ցանկալի է օգտագործել 7-9 երեխաների համար (հասակը 110սմ -140 սմ):
  • Ամրագոտիները կիրառում են 9 տարեկանից բարձր երեխաների շրջանում:

Միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա օրինակ կծառայի ձեր երեխայի համար, և նրա մոտ մանկուց կձևավորվի ամրագոտի կոպելու սովորություն։

]]>
Անահիտ Ավանեսյանն ու Նարեկ Մկրտչյանն ընդունել են առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաների ծնողներին https://www.shantnews.am/news/view/1580690.html Wed, 26 Mar 2025 19:33:44 +0000 https://www.shantnews.am/?p=1580690 Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների:

Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները:

Նախարարը նշել է, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար հատկացնել գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սարքը:

«Սա իսկական հաղթանակ է, երբ խոսում ենք, որ դիաբետ ունեցող մինչև 18 տարեկաններին պետք է տրամադրենք սենսորներ: Ըստ էության` սա միակ բանն է, որ դեռևս արված չէ դիաբետ ունեցող երեխաների համար»,- նշել է Ելենա Աղաջանովան:

Մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող երեխաների բուժման ամբողջ շղթան` դեղերի ու թեստային երիզների տրամադրումից մինչև, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժում, ապահովվում է պետական պատվերի միջոցով:

2025 թվականի երկրորդ կիսամյակից մեկնարկելու է 18-28 տարեկան շահառուներին թեստ-երիզների և չափիչ սարքերի անվճար տրամադրման ծրագիրը:

Նախարարները ծնողներին առաջարկել են, մինչև հաջորդ հանդիպումը, երկու գերատեսչություններին գրավոր ներկայացնեն բոլոր առաջարկները:

]]>
Քննարկում առողջապահական ապահովագրության թեմայով. ի՞նչ է ասել է նախարարը https://www.shantnews.am/news/view/1580515.html Wed, 26 Mar 2025 11:50:14 +0000 https://www.shantnews.am/?p=1580515 Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այս մասին հայտնում են նախարարությունից:

 «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով սոցիալական արդարության ապահովմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` կարևորելով ապահովագրության ներդրումից առաջ առողջապահության ոլորտի ամբողջովին թվայնացումը:

Հանդիպմանը ներկայացվել է էլեկտրոնային ապահովագրության համակարգի առավելությունները, քննարկվել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մոդելը, գործընթացը։ Ապահովագրության ներդրման գործում օբյեկտիվ ու մասնագիտական մոտեցում ապահովելու համար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:

Ֆրանսիական առաջատար փորձի փոխանակման համար ևս երկու օր «ALAN» ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների հետ կլինեն հանդիպումներ ու աշխատաժողովներ:

]]>
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի https://www.shantnews.am/news/view/1580484.html Wed, 26 Mar 2025 09:56:08 +0000 https://www.shantnews.am/?p=1580484
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am:
Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։
Կայքի գործարկմամբ`
ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը,
հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում,
ապահովվում է անկախ ու հաշվետու աշխատանքային մեխանիզմ:
Մանրամասները՝  https://mec.am/hy/faq
]]>