ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 15:15:07 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը https://www.shantnews.am/news/view/1582099.html Mon, 31 Mar 2025 15:16:43 +0000 https://www.shantnews.am/?p=1582099 Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 0.3 %-ով կամ 913.5 մլն դրամով:

2025 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 71.6 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4klE93p:

]]>
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ https://www.shantnews.am/news/view/1581984.html Mon, 31 Mar 2025 11:40:58 +0000 https://www.shantnews.am/?p=1581984
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական հատվածի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր:
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության համար։
]]>
Տարադրամի փոխարժեքները մարտի 30-ին https://www.shantnews.am/news/view/1581635.html Sun, 30 Mar 2025 06:46:16 +0000 https://www.shantnews.am/?p=1581635 Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:

 

]]>
Քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և շրջանառության հարկ վճարողների աջակցության հետ կապված հարցեր https://www.shantnews.am/news/view/1581261.html Fri, 28 Mar 2025 13:13:04 +0000 https://www.shantnews.am/?p=1581261 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով, տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են եկամուտների հայտարարագրման համակարգին, շրջանառության հարկ վճարողների աջակցությանը, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված պետական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը  կարևորել է հանրային, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքը՝ հասարակության լայն շրջանակում քննարկվող կարգավորումների վերաբերյալ: Ներկայացվել են Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես, անդրադարձ է եղել հանրության շրջանում իրականացվող լայնածավալ իրազեկման միջոցառումներին, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ժամկետներին, հայտարարագրի ներկայացման հարթակների առավել մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին՝ թվայնացման տեսանկյունից։ Քննարկվել են նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագրին վերաբերող հարցերը՝ կարևորելով աջակցության հասցեական տրամադրումը։

Անդրադառնալով հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող վարչարարությանը՝ խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների և մտահոգությունների շարքում էին՝ ապրանքների ներմուծման կամ արտադրման դեպքում թվային դրոշմավորման, ԵՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների փոխճանաչելիության, ինչպես նաև ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում առաջացած տուգանքների և ՊԵԿ կողմից ստացվող ծանուցումների հետ կապված հարցերը։

Ներկայացված հարցերի շուրջ, խորհրդի անդամների ակտիվ մասնակցությամբ, փոխանակվել են մտքեր և քննարկվել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։
ՊԵԿ նախագահն ամփոփելով նիստը նշել է, որ երկխոսության արդյունքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները խորքային կուսումնասիրվեն, ինչպես նաև բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ տալու նպատակով, հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ կկազմակերպվեն մասնագիտական աշխատանքային քննարկումներ:

]]>
Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը․ Պապոյան https://www.shantnews.am/news/view/1581229.html Fri, 28 Mar 2025 11:40:48 +0000 https://www.shantnews.am/?p=1581229
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։
«Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը, ինչը վկայում է ձևավորված վստահության և համագործակցության մասին: Միևնույն ժամանակ, դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ, և ես վստահ եմ, որ այն օգտագործելով մենք կհասնենք ավելի մեծ արդյունքների», – նշել է Գևորգ Պապոյանը։
Այնուհետև քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր ձևաչափի հանդիպումների միջոցով գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջության և դահուկային զբոսաշրջության ուղղություններով:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հյուրանոցային ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էապես կարող է նպաստել երկրում զբոսաշրջության զարգացմանը։
]]>
Հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը https://www.shantnews.am/news/view/1580926.html Thu, 27 Mar 2025 12:49:48 +0000 https://www.shantnews.am/?p=1580926 Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- հարցը ներկայացնելիս ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ, գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ, կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։ Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թ. կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա, կերային մշակաբույսերի 2250 հա, հատիկաընդեղենի 500 հա փոխհատուցումը։ 2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։ Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք, որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով: Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում: Եվ սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղացիների հետ ունեցած իր շփումների արդյունքում հասկացել է, որ այն օգտակար է միջին և խոշոր գյուղատնտեսներին աջակցելու համար։

«Անկեղծ ասեմ՝ սա լավ ծրագիր չեմ համարում։ Ես գյուղացիների հետ գնացել, խոսել եմ և կարող եմ ասել, որ այս ծրագիրն իմ տեսած գյուղացիների հետ ոչ մի կապ չունի։ Մեր այս ծրագրերը պետք է իմաստ ունենան այն ժամանակ, երբ մենք 1, 2, 3 տարի աջակցենք և 4-րդ տարում այդ մարդն ասի՝ շնորհակալ եմ, ձեր աջակցության կարիքն այլևս չունեմ»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ սա զարգացման ծրագիր չէ, իսկ զարգացման ծրագրերն էլ չեն աշխատում կամ աշխատում են հատվածական, ինչը լրջագույն խնդիր է։

Դրա պատճառներից մեկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև այն է, որ գյուղատնտեսությանը վերաբերող շատ որոշումներ, վերլուծություններ աշխատասենյակներում են կայացվում.

«Պետք է ծրագիրը վերցնենք գնանք գյուղ, մոդելավորենք և տեսնենք, թե գյուղի բնակչի հետ ի՞նչ առնչություն ունի այս ծրագիրը, այդ ընտանիքը հնարավորություն ունի՞ դրանից օգտվելու: Դրանից հետո կտեսնենք, որ այդ ընտանիքների 75-80 տոկոսը ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունի այդ ծրագրերից օգտվելու»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ գյուղատնտեսությունը բիզնես մոդե՞լ է, թե՞ սոցիալական խնդիր, պետք է իրարից տարանջատել.

«Այստեղ ամենամեծ պրոբլեմն կայանում է նրանում, որ այդ գյուղացին ունի 1 հա հող, որը ոչ մի բան չի անում, շրջանառությունից հանել է: Այդ մարդիկ ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ այսօրվա իրականության մեջ չեն այլևս կարող զբաղվել: Մենք պետք է այդ հողերի կոնսոլիդացիայի խնդրով ավելի ինտեսիվ զբաղվենք: Իմ կարծիքով՝ այդ ուղղությամբ պետք է գնանք, որովհետև 1 հա գյուղատնտեսական բիզնես չի լինելու»:

]]>
Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից https://www.shantnews.am/news/view/1580916.html Thu, 27 Mar 2025 12:00:13 +0000 https://www.shantnews.am/?p=1580916 Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։ Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախս կատարելիս, պարտադիր ծառայություն մատուցողից պահանջել  հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս) և վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով։

Կրթական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 100 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում ուսման վճար կատարելու կամ երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի, սպորտի դպրոցներից և կենտրոններից օգտվելու, ինչպես նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտա­դպրո­ցական ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերից օգտվելու դեպքերում։ Կրթական ծրագրի երաշխավորված լինելը կարելի է պարզել՝ այցելելով ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 000 դրամի չափով:

Առողջապահական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 50 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու կամ ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար վճարելու դեպքերում։ Հիշեցնենք, որ սոցիա­լա­կան փաթեթի շահառուներն, առող­ջու­թյան ապահովագրա­կան փաթեթի ձեռքբերման դեպքում, անձամբ չեն կարող օգտվել սոցիա­լա­կան ծախսի փոխհատուցումից։

Հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու դեպքում, քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա համար վճարված եկամտային հարկի և իրենց վերադարձված գումարների միջև առկա է դրական տարբերություն:

Միաժամանակ, կրթական և առողջապահական գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի հանրագումարը չի կարող գերազանցել տարեկան 100 000 դրամը։

Սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացնել դիմում։

]]>
Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների շրջանակը, եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին․ Օվերչուկ https://www.shantnews.am/news/view/1580847.html Thu, 27 Mar 2025 08:27:38 +0000 https://www.shantnews.am/?p=1580847 Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը (ԵՄ)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են օրինագիծ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին։

«Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել այս երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը և, ցավոք, դա կարտահայտվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք այնքան էլ չէինք ցանկանա»,- ասել է նա։

]]>
Երևանում կայացավ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը https://www.shantnews.am/news/view/1580664.html Wed, 26 Mar 2025 17:08:17 +0000 https://www.shantnews.am/?p=1580664 Այսօր Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:

Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։

Միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից նախագահում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության դրույթների կատարման ընթացքի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ուրվագծվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական խթանման հեռանկարային ոլորտները։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Սահմանվել են մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք առավել լիարժեք և արդյունավետ կդարձնեն հետագա համագործակցությունը։

Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արձանագրությունը։

]]>
Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ https://www.shantnews.am/news/view/1580408.html Wed, 26 Mar 2025 06:35:11 +0000 https://www.shantnews.am/?p=1580408 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • խաղերի և խաղալիքների  առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.250 մլն դրամ տուգանք,
  • hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 29 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 7.250 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 16 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 60 հարկ վճարողների ցանկը։

]]>