TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք, 1 մահ

12:28 30.05.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 963-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 307 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 606 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 385: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. […]

̰
Հանրապետությունում պատվաստումային գործընթացը շարունակվում է

10:24 30.05.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մայիսի 29-ի դրությամբ կատարվել է՝ ❗️2 199 416 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 134 399, ✅ ամբողջապես պատվաստված` 1 006 554, ✅ բուստեր` 54 415:

̰
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4188 նոր դեպք

13:46 29.05.2022

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4188-ով՝ հասնելով 18324036-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից։ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4411-ով՝ հասնելով 17729851-ի: Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 85-ով՝ հասնելով 378 955-ի: Նախորդ օրը գրանցվել էր մահվան 86 դեպք։

̰
COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում

16:04 27.05.2022

COVID-19-ի դեմ պատվաստումները բնակչությանն առավել հասանելի դարձնելու նպատակով կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում: Պատվաստման գործընթացը կազմակերպելու համար անձը կարող է դիմել տարածքային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որից հետո պատվաստումը կիրականացվի շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող պահանջները:

̰
Վերջին մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 դեպք

18:21 24.05.2022

Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ, 605 մարդ առողջացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Փոխանցում է Aliq Media-ն։ Վերջին մեկ շաբաթում ամբողջ երկրում կատարվել է 113 058 թեստավորում, այդ թվում՝ 103 058 հակագենային թեստ և 10 568 ՊՇՌ […]

̰
Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան

15:54 23.05.2022

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում […]

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մահ

12:25 23.05.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422939-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Կատարվել է 11121 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412090 մարդ,  վերջին մեկ շաբաթում՝ 19: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

10:23 23.05.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մայիսի 22-ի դրությամբ կատարվել է՝ ❗️2 193 307 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 132 945, ✅ ամբողջապես պատվաստված` 1 003 725, ✅ բուստեր` 52 757:

̰
Վարժեցված շներ օդանավակայաններում՝ կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու համար

20:18 22.05.2022

Գիտնականները շներին վարժեցրել են օդանավակայաններում կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու համար։ Այս մասին հաղորդվում է BMJ Global Health ամսագրում։ Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շները մի քանի շաբաթվա ընթացքում կարող են վերապատրաստվել՝ հայտնաբերելու COVID-19 հիվանդներին գրեթե նույն ճշգրտությամբ, ինչ ՊՇՌ թեստերը: Սակայն գործնականում անհրաժեշտ էր ստուգել այդ տվյալները։ Դա անելու համար փորձագետները վարժեցրել են չորս շների, […]

̰
Ռուս գիտնականներն ավարտել են COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի հետազոտումը

14:55 22.05.2022

Ռուս բժիշկներն ավարտել են կորոնավիրուսի դեմ նոր դեղորայքի հետազոտումը։ Այն կոչվում է «Ցեզարոկս»։ Առաջիկայում հետազոտության արդյունքները կհրապարակվեն։ Ինչպես հայտնել են բժիշկները, խոսքը դեղորայքի հետազոտության երրորդ փուլի մասին է։ Հետազոտվում  են դեղամիջոցի արդյունավետությունը և անվտանգ լինելը կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի դեպքում։ Խաղաղօվկիանոսյան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատակից Աննա Սիմակովան նշել է, որ դեղորայքի հետազոտությանը մասնակցում […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4710 դեպք

13:15 22.05.2022

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4710 դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնել են դաշնային օպերատիվ շտաբից։ Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 0,03%։ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածների թիվը կազմել է 1054, ինչը 46,5%-ով ցածր է նախորդ օրվա համեմատ։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը օրական ավելացել է 5814-ով՝ […]

̰
Հյուսիսային Կորեայում «անհայտ տենդով» հիվանդների թիվը գերազանցել է 2.2 միլիոնը

09:13 20.05.2022

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով կամ ինչպես տեղի ԶԼՄ-ներն են նշում «անհայտ տենդով» հիվանդների թիվը գերազանցել է 2.2 միլիոնը, մեկ օրում վարակվել է ավելի քան 263 հազար մարդ, 2-ը՝ մահացել: Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 65-ի: Մայիսի 19-ի դրությամբ՝ մոտ 1.5 մլն հիվանդ ապաքինվել է, 750 հազարը […]

̰
Պերուն սանիտարական տագնապ է հայտարարել կապկի ծաղիկ հիվանդության պատճառով

08:48 20.05.2022

Պերուի իշխանությունները որոշել են մայիսի 20-ից հայտարարել սանիտարական տագնապի ռեժիմ՝ կապկի ծաղիկ հիվանդության պատճառով, չնայած երկրում դեռևս վարակման դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է El Comercio թերթը՝ հղում անելով առողջապահության նախարար Խորխե Լոպես Պենյային: «Մեզ մոտ դեռևս դեպքեր չկան, սակայն մենք նախաձեռնում ենք այդ միջոցառումը՝ ցանկացած անակնալի պատրաստ լինելու համար»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ […]

̰
ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 1 մլն մարդ է մահացել

09:27 18.05.2022

ԱՄՆ-ում ավելի քան մեկ միլիոն մարդ է մահացել COVID-19-ի հարուցած բարդություններից: Նման տեղեկություն է հրապարակել Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքը: Համալսարանի տվյալներով՝ մայիսի 17-ի դրությամբ քովիդից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 1 000 037-ը: Պանդեմիայի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդացության 82 690 545 դեպք: Մայիսի 12-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ քովիդը մեկ […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք

19:45 17.05.2022

Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 97 625 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է […]

̰
Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք

12:13 16.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

10:49 16.05.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մայիսի 15-ի դրությամբ կատարվել է ❗️2 188 062 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 131 517, ✅ երկրորդ դեղաչափ` 1 001 443, ✅ բուստեր` 51 361:

̰
Հյուսիսային Կորեան հայտնել է քովիդից մահվան դեպքերի մասին

08:22 13.05.2022

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով է հիվանդացել ավելի քան 18 հազար մարդ, որից 6-ը մահացել են։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներին։ Երեկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի պատճառով հանկարծակի առաջացել է արտակարգ իրավիճակ։ Նա հրամայել է իր կառավարությանը բոլոր մակարդակներում իդեալական աշխատանք իրականացնել՝ ուղղված հիվանդության […]

̰
Բիլ Գեյթսը վարակվել է կորոնավիրուսով

17:49 12.05.2022

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։ «Ունեմ թեթև ախտանիշեր և, հետևելով մասնագետների խորհրդին, ինքնամեկուսացման մեջ եմ, մինչև նորից ապաքինվեմ»,- գրել է ամերիկացի ձեռներեցը։ Գեյթսը հավելել է, որ ինքը պատվաստվել է և ստացել պատվաստանյութի խթանող չափաբաժին։ Նա ընդգծել է, որ իր հիմնադրած Գեյթսի հիմնադրամը կշարունակի աշխատել գործընկերների […]

̰
Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 12%-ով

10:24 12.05.2022

Անցած մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 3․5 մլն մարդ, ավելի քան 12 հազարը՝ մահացել։ Վարակման դեպքերի թիվը նվազել է 12 տոկոսով՝ համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 25 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նշվում է, որ քովիդի և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազում է մարտի […]

̰
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

09:49 12.05.2022

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ։ Հրապարակման մեջ նշում է․«Երկրում տեղի է ունեցել խոշոր արտակարգ իրադարձություն, ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանվել է 2 տարի և 3 ամիս՝ 2020 թվականի փետրվարից»։ Կորոնավիրուսի դեպքի հայտնաբերման հետ կապված՝ երկրի Աշխատանքային կուսակցության […]

̰
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

12:59 11.05.2022

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:

̰ ̰
COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ

14:48 10.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ։    

̰
Հոսպիտալացվածների 81.2%-ը պատվաստված չէ․ ԱՆ

14:39 10.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 94.4%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 81.2%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 75%-ը պատվաստված չէ։

̰
ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ից ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալներն ուռճացված են. առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին

13:35 10.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության: Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից՝ պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

11:09 10.05.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է Մայիսի 9-ի դրությամբ կատարվել է ❗️2 183 124 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 130 460, ✅ երկրորդ դեղաչափ` 999 123, ✅ բուստեր` 49 925:

̰
Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք

11:07 10.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 11 538 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք։ Առողջացել է 31 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք։ Փաստացի բուժվողների թիվը 544 է։

̰
Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը կարող են հետաձգվել, դարձյալ կորոնավիրուսի պատճառով

20:54 06.05.2022

Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որոնք պետք է անցկացվեն Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող է կրկին հետաձգվեն մեկ տարով: Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը: Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպեր դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համավարակի պատճառով այն […]

̰
Երկու տարվա ընթացքում աշխարհում գրեթե 15 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսից. ԱՀԿ

12:40 06.05.2022

Հիվանդների մեծ մասը մահացել է Հարավարևելյան Ասիայում: Բժիշկներն ասում են նաև, որ ամենից հաճախ տղամարդիկ են մահանում։ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի հետևանքով, այսպես կոչված ավելորդ մահերի թիվը հասել է մոտ 14,9 միլիոնի, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Մահվան դեպքերը, որոնք անուղղակիորեն կապված են եղել COVID-19-ի հետ, […]

̰
BACK_TO_TOP