11:47 02.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 226 444 դեպք: Ապաքինվել է ևս 9 555 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 030 065: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 15 […]
11:07 02.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3956 նոր դեպք ✓9658 թեստավորում ✓ 5276 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 878 դեպք, որոնցից 341 355-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8060 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 744 536 թեստավորում:
10:55 02.02.2022
Փետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, […]
08:34 02.02.2022
Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը պանդեմիայի մեկնարկից ի վեր կազմում է 376 478 335։ Այս մասին է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ ողջ ընթացքում գրանցվել է մահվան 5 666 064 դեպք։ ԱՀԿ տվյալներով՝ մեկ օրում COVID-19-ով հիվանդների թիվն ավելացել է 1 913 949-ով, մահվան դեպքերինը՝ 6331-ով։ Վարակման դեպքերի զգալի մասը գրանցվել է ԱՄՆ-ում (73 531 […]
19:48 01.02.2022
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) դադարեցրել է աշխատանքը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որով վարակվել է 47 պատգամավոր, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Նիզամ Մուսավին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել 47 պատգամավորի և 30 աշխատակցի մոտ։ Այդ պատճառով բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքը դադարեցվել է։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի […]
18:20 01.02.2022
Փետրվարի 1-ից Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները, գրում է «Կոմերսանտ»-ը։ Տեղեկատվության համաձայն՝ երկրում կվերաբացվեն գիշերային ակումբներն ու ռեստորանները, իսկ դիմակներ կրելը պարտադիր է միայն հիվանդանոցներ այցելելիս։ Նշվում է, որ իշխանությունները նման որոշում են կայացրել պատվաստումների բարձր մակարդակի արդյունքում՝ դանիացիների ավելի քան 60%-ն արդեն ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, մինչդեռ ընդհանուր […]
15:58 01.02.2022
Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ Այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Գամկրելիձեի խոսքերով՝ լաբորատոր հաստատված «Օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են։ Ըստ Գամկրելիձեի՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթև է լինում և հիվանդանոցային հատվածը դեռևս […]
15:38 01.02.2022
Ի պատասխան բազմաթիվ հարցումների ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում: Գործընթացը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության միջոցով հետևյալ ձևաչափով. ⦁ Պատվաստումներն իրականացվում են՝ ըստ ազատազրկված անձանց ցանկության, ինչից ելնելով էլ ՊՈԱԿ-ի անձնակազմի և/կամ Քրեակատարողական ծառայության […]
15:27 01.02.2022
50 և ավելի տարեկան բոլոր իտալացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և չունեն պատվաստումներից ազատման բժշկական հիմնավորում, երեքշաբթի օրվանից հարկային ծառայության կողմից 100 եվրո տուգանքի վտանգի տակ են։ Համապատասխան որոշումն ավելի վաղ կայացրել էր Իտալիայի նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ից Ապենիններում 50+ տարիքային կատեգորիայի համար պարտադիր պատվաստում է մտցրել։ Միաժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է տրվել փետրվարի […]
14:40 01.02.2022
Վրաստանի իշխանությունները չեղարկել են «covid-անձնագրերի» համակարգը, որոնք պահանջվում էին հասարակական վայրեր այցելելու համար, ճեպազրույցում հայտարարել է կորոնավիրուսի համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն։ «Որոշումը հիմնավորված է նրանով, որ վարակների թիվը զգալիորեն աճել է, և այս համակարգն այժմ ավելի քիչ արդյունավետ է: Երկրի ներսում կանաչ անձնագրեր չեն պահանջվի»,- ասել է Գիբրաձեն: Ըստ նրա՝ Covid-ի անձնագրերը […]
12:44 01.02.2022
Վրաստանում արդեն արձանագրվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված հիվանդների շրջանում մահվան դեպքեր, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Վրաստանն ապրում է կորոնավիրուսային համաճարակի վեցերորդ ալիքը, որը պայմանավորված է նոր՝ «օմիկրոն» շտամով։ Վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից, մահացածների թիվը մոտենում է 15 հազարին։ Երկրի չափահաս բնակչության միայն 42,4%-ն է […]
12:16 01.02.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 10 732 մարդ, ևս 36-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 200 124 դեպք։ 1 020 510 հիվանդ ապաքինվել է, 15 016-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 722 […]
11:51 01.02.2022
Ճապոնացի բժիշկները հայտնել են «օմիկրոնով» վարակվելուց հետո 60 և ավելի բարձր տարիքի հիվանդների շրջանում սուր թոքաբորբով հոսպիտալացումների դեպքերի զգալի աճի մասին: Այդ մասին գրում է Express-ը։ «Հոսպիտալացված ծեր հիվանդների մոտ զարգանում են ծանր ախտանիշներ», -ասել է Ֆուջիմինո բժշկական կենտրոնի տնօրեն Աքիրա Կանոն: Նրա խոսքով, սուր թոքաբորբն արտահայտվում է տարեց հիվանդների մոտ, ովքեր պատվաստվել են։ Նրա […]
11:03 01.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3127 նոր դեպք ✓7890 թեստավորում ✓ 74 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 922 դեպք, որոնցից 336 079-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8056 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 734 878 թեստավորում:
23:10 31.01.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ «Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարչապետը շարունակելու է աշխատել հեռահար ռեժիմով։ Վրաստանի վարչապետի մոտ «օմիկրոն» շտամ է հաստատվել։ Կառավարության ղեկավարն իրեն լավ է զգում», – ասված է հաղորդագրության մեջ ։ Վարչապետն արդեն երկրորդ անգամ է […]
21:24 31.01.2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հիվանդացել է կորոնավիրուսով։ Նա ինքնամեկուսացել է։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել Է Twitter-ի իր էջում։ «Ինձ լավ եմ զգում, այս շաբաթ ես կշարունակեմ հեռակա աշխատել՝ պահպանելով հանրային առողջապահության կանոնները», – գրել է Թրյուդոն ։ Նա նաեւ կոչ է արել բոլորին պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Հիշեցնենք, որ մինչ այդ Թրյուդոն ինքնամեկուսացել էր անցյալ […]
14:26 31.01.2022
ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները: Առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված […]
12:42 31.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 503 մարդ, ևս 35-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 175 923 դեպք։ 1 009 778 հիվանդ ապաքինվել է, 14 980-ը ՝ մահացել: Վիրուսի տարածման սկզբից ի վեր […]
11:04 31.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1362 նոր դեպք ✓4673 թեստավորում ✓ 286 առողջացած ✓ 7 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում:
10:30 31.01.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հունվարի 31-ի դրությամբ կատարվել է 1 883 413 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 032 249, երկրորդ դեղաչափ` 842 213, բուստեր` 8951:
22:10 30.01.2022
Հազարավոր ցուցարարներ կիրակի դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ կրկին բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումների դեմ, ինչպես նաև պահանջում են կառավարության հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այս անգամ ակցիայի կազմակերպիչը «Միացյալ Բելգիան հանուն ազատության» հասարակական շարժումն է։ Ակցիայի ընթացքում կազմակերպիչները ստորագրություններ են հավաքել՝ դիմելու Բելգիայի Ներկայացուցիչների պալատ (խորհրդարան)՝ ներկայիս կոալիցիոն կառավարության լուծարման ընթացակարգ սկսելու համար։ […]
21:40 30.01.2022
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, չնայած երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեծ թվին, հիվանդանոցային ոլորտը գերզբաղված չէ։ Հաղորդում է jnews.ge-ն։ Գամկրելիձեի խոսքով, վարակվածներին հիմնականում վերահսկում է ընտանեկան բժիշկը։ «Այսօր համավարակի զարգացումը հիմնականում պայմանավորված է օմիկրոնի շրջանառությամբ՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում։ Բոլոր երկրներում աճող ալիք կա, և դեպքերի թիվը լրջորեն ավելանում է։ […]
16:00 30.01.2022
Իսրայելը ընդունում է ռուսական Invitro լաբորատորիայի շճաբանական անալիզը՝ Sputnik V-ով և Sputnik Light խթանիչով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի համար, հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք, ովքեր ստացել են «Sputnik V» կամ «Sputnik Light՝ խթանիչ դոզայի տեսքով, կհամարվեն պատվաստված՝ Իսրայել մուտք գործելու համար հայտարարագրի ձևաթղթում շճաբանական թեստի պաշտոնական վկայականը՝ Ռուսաստանի Invitro […]
15:13 30.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 265 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 947 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 34 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 69 190 թեստ, այստեղից 38 203-ը արագ, իսկ 30 987-ը […]
11:12 30.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2085 նոր դեպք ✓5900թեստավորում ✓ 257 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433 դեպք, որոնցից 335719-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8046 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2722315 թեստավորում:
10:01 30.01.2022
Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի Omicron շտամի BA.2-ի տարբերակի վերաբերյալ։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին։ Բրիտանացի բժիշկները հայտնել են, որ այն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդը՝ BA.1: «BA.2-ն ունի BA.1-ի աճի տեմպեր Անգլիայի բոլոր այն շրջաններում, որտեղ կան բավարար դեպքեր այն գնահատելու համար»,- ընդգծել […]
16:07 29.01.2022
Խթանիչ դեղաչափն օրգանիզմում մոտ 3 անգամ ակտիվացնում է հակամարմինների արտադրությունը. բուստեր կարելի է ստանալ Covid-19-ի դեմ ամբողջական պատվաստումից 6 ամիս անց։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում:
15:31 29.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 113 հազար 122-ով՝ հասնելով 11 մլն 615 հազար 779-ի։ Հունվարի 29-ին այդ մասին հայտնել է Covid-19- դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը: Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում օրվա կտրվածքով հոսպիտալացվածների թիվը կազմել է 14 հազար 570, ինչը 3,7%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Մահվան դեպքերը մեկ օրում ավելացել […]