TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստվել է 858 հազար 981 մարդ

10:26 07.02.2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է: Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում:

̰
Ամերիկացի բժիշկները բացահայտել են ուղեղի համար կորոնավիրուսի վտանգավոր հետևանքները

09:14 07.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հետևանքով մահացած մարդկանց ուղեղում նեյրոնների կենսաքիմիական կազմի նույն փոփոխություններն են հայտնաբերվել, ինչ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Ինչպես գրում է Alsheimer’s and Dementia ամսագիրը, սրանք են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նշվում է, որ նախկինում նմանատիպ եզրակացությունների են եկել այլ գիտական ​​կենտրոնների հետազոտողներ ևս։ Ամերիկացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

22:48 06.02.2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ՔՈՎԻԴ-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, ես լավ եմ, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները»,-Աքարի խոսքերն է մեջբերում Star թերթը: Ավելի վաղ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով էին վարակվել նախագահ Թայիփ Էրդողանը և նրա տիկինը:

̰
«Սպուտնիկ լայթ»-ը գրանցվել է Հնդկաստանում

21:37 06.02.2022

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF) հայտարարել է Հնդկաստանում «Սպուտնիկ լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի գրանցման մասին։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

̰
Հունվարին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի նույնքան դեպք, ինչքան նախորդ վեց ամիսներին

19:30 06.02.2022

Հունվարին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 90 միլիոն դեպք, ինչը 3,6 անգամ ավելի է, քան անցած տարվա դեկտեմբերին, հաշվարկել է ՏԱՍՍ գործակալությունը։ Բացի այդ, տարվա առաջին ամսվա դեպքերը համադրելի են եղել 2021 թվականի ամբողջ երկրորդ կիսամյակի դեպքերի ընդհանուր թվի հետ։ Անցած շաբաթվա ընթացքում մոլորակի վրա հայտնաբերվել է մոտ 22 միլիոն վարակակիր, սա առավելագույնն է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք

18:38 06.02.2022

Վրաստանում պահպանվում է կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշը, թեև ըստ կառավարության stopcov.ge կայքի տվյալների՝ նախորդ օրվա 23 134 թվի համեմատ այսօր այն զգալիորեն նվազել է: Արձանագրվել է  19 098 նոր դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է  38 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել […]

̰
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 180 071 նոր դեպք

14:35 06.02.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 180 071-ով՝ հասնելով 12 810 118-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։ Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 1,4 տոկոս։ Մեկ օրում հոսպիտալացվել է 12749 մարդ, ինչը 29,3%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: Առողջացածների թիվը ավելացել է […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել

12:10 06.02.2022

Փետրվարի 5-ին կատարվել 229 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2944 […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2467 նոր դեպք

11:39 06.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 6-ի՝ ժամը 11-ի դրությամբ: ✓ 2467 նոր դեպք ✓ 6640 թեստավորում ✓ 2280 առողջացած ✓ 5 մահվան դեպք

̰
Ռուսաստանը չեղարկում է COVID-19-ով վարակվածների հետ շփված մարդկանց կարանտինը

16:52 05.02.2022

Ռուսաստանում մարդիկ, ովքեր շփվել են COVID-19-ով վարակվածների հետ, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուժը կորցրած է ճանաչվել այն կետը, որով վարակվածների հետ շփված անձանց առջև պահանջ էր դրվում՝ գտնվել 7-օրյա կարանտինում։ Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը:

̰
Էրդողանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով

16:31 05.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր COVID-19-ի մեր թեստի արդյունքը, որը ես և կինս հանձնել էինք թեթև ախտանշաններից հետո, եղել է դրական: Բարեբախտաբար, հիվանդությունը, ինչպես տեղեկացանք, «օմիկրոն»-ն է, ընթանում է թեթև: Մենք կշարունակենք մեր առաքելությունը: Մենք կշարունակենք աշխատել տնից: Մենք անհամբեր սպասում ենք […]

̰
Թուրքիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի հակառեկորդ

12:29 05.02.2022

Թուրքիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 111 157 նոր դեպք, ինչը երկրի համար նոր ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով, Omicron շտամի արագ տարածման պատճառով հիվանդացության բարձր մակարդակը հանգեցնում է նաև մահացության, հատկապես լուրջ քրոնիկ հիվանդություններով մարդկանց շրջանում։ Օրական մահերի թիվը հասել է 248-ի, սա ամենաբարձր ցուցանիշն […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4032 նոր դեպք

11:05 05.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4032 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2132 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում:

̰
ԱՄՆ-ում քովիդի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը

09:00 05.02.2022

ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 900 հազարը։ Այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամբողջացնում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։ Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակման 76 204 058 դեպք, 900 334 մահ։ Օմիկրոն շտամի տարածման ֆոնին վերջին 4 շաբաթվա ընթացքում արձանագրվել է […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4192 նոր դեպք, 10 մահ

11:05 04.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4192 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2510 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում:

̰
COVID-19․ Մեկ օրում աշխարհում արձանագրվել Է ավելի քան 12,5 հազար մահ

10:25 04.02.2022

Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ Է արձանագրվել կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2021 թվականի հուլիսից ի վեր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ փետրվարի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեւանի ժամանակով 21:02-ի դրությամբ՝ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 383 509 779 ախտահարվածների եւ 5 690 824 մահացածների մասին: Վարակվածների թիվը 24 ժամում […]

̰
Ճապոնիայում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրում ավելի քան 100 հազար մարդ վարակվել է

17:41 03.02.2022

Վերջին մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 100 հազար նոր դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը: Օրական մահերի թիվը կազմել է 90։ Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 25-ով՝ հասնելով 911-ի։ Նոր վարակների աճի առաջատարը շարունակում են մնալ Տոկիոյի (20,6 […]

̰
Արգենտինան կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն դեղաչափ ռուսական պատվաստանյութ է ստացել

16:23 03.02.2022

Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 14,6 մլն չափաբաժին, ևս 6,3 մլն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով, ասվում է Ռուսաստանի և Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆերնանդեսի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին նյութերում։ «2022 թվականի հունվարի սկզբի դրությամբ Արգենտինայի կառավարությունը ստացել է մոտ 21 միլիոն դոզա (14,6 միլիոնը ստացվել է Ռուսաստանից, 6,3 միլիոն դոզա արտադրվել […]

̰
Կրեմլում բացատրել են՝ ինչու Պուտինը դիմակ չի կրում

15:06 03.02.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հրապարակային միջոցառումներին ներկայանում առանց դիմակի, քանի որ նրա զրուցակիցները բազմիցս թեստավորվում են կորոնավիրուսի դեմ, նրանցից ոմանք կարանտին են անցնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բանն այն է, որ նախագահի շուրջ, գիտեք, դա գաղտնիք չէ, ձեռնարկվում են համապատասխան նախազգուշական միջոցներ։ Այն անձինք, ովքեր շփման […]

̰
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային դեպքեր են արձանագրվել

12:40 03.02.2022

Աշխարհում վերջին երկու տարիների ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 385,5 միլիոնից ավելի դեպք։

̰
ԱՄՆ-ի ավիաընկերությունները մտադիր են կասեցնել ինքնաթիռ նստելուց առաջ COVID-19-ի համար թեստ հանձնելու կառավարության պահանջը

12:11 03.02.2022

ԱՄՆ-ի խոշոր ավիաընկերությունները մտադիր են կասեցնել կառավարության պահանջը՝ ինքնաթիռ նստելուց առաջ COVID-19-ի համար թեստ հանձնելը: Այս մասին հայտնել է ABC News-ը։ Airlines for America ընկերությունը, որը ներառում է այնպիսի փոխադրողներ, ինչպիսիք են United Airlines-ը, American Airlines-ը և Delta Airlines-ը, նամակ է գրել Սպիտակ տան վարչակազմին՝ կոչ անելով դադարեցնել թեստավորման պահանջը: Նամակում մեջբերվում է Մեծ Բրիտանիայի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4388 նոր դեպք

11:02 03.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4388 նոր դեպք ✓9595 թեստավորում ✓ 2359 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում:

̰
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 380 միլիոնը

09:05 03.02.2022

Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը պանդեմիայի մեկնարկից ի վեր հասել է 380 321 615-ի։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Այդ ողջ ընթացքում գրանցվել է 5 680 741 մահվան ելք։ ԱՀԿ տվյալներով՝ մեկ օրում քովիդով վարակվածների թիվն ավելացել է 3 313 828-ով, մահերինը՝ 10 536-ով։ ԱՄՆ-ը մնում է հիվանդացության մակարդակով առաջատարը (74 500 […]

̰
Բժիշկը անվանել է «օմիկրոնի» հիմնական ախտանիշները

22:55 02.02.2022

«Օմիկրոն»-ի ախտանշաններն են՝ հազը, քթարտադրությունը, կոկորդի ցավը, կան նաև սրտխառնոցի դեպքեր, սակայն ախտանիշների վերաբերյալ վիճակագրություն դեռ չկա` լրագրողներին այս մասին ասել է Մոսկվայի 52-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարյանա Լիսենկոն։ «Դրանք գործնականում չեն տարբերվում շնչառական վիրուսային ինֆեկցիաներից՝ շատ հաճախ քթարտադրություն, հազ և կոկորդի ցավ, այնպիսի դասական պատմություն, որին դիմանում ենք աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,- ասել է բժիշկը։ Նրա […]

̰
Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում, որո՞նք են դրա արտահայտությունները. պարզաբանում է ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատուն

17:57 02.02.2022

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։ Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», […]

̰
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում

17:20 02.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ, այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն կատարվել է նշված քաղաքների դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում, առևտրի կետերում, գեղեցկության սրահներում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 94 ստուգայց, բացահայտվել՝ 18 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով օրական 3-4 հազար երեխա է վարակվում

16:48 02.02.2022

Վրաստանում օրական 3-4 հազար երեխա է վարակվում կորոնավիրուսով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ընդհանուր վիճակագրության համաձայն՝ երեխաների վարակվածության մակարդակը 15 տոկոս է։ Վարակված յուրաքանչյուր 100-ից 15-ը երեխա է։ Միանգամայն հնարավոր է, որ «Օմիկրոնի» արագ տարածման ֆոնին այս […]

̰
Կալանավորը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից. նախարարի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն

16:11 02.02.2022

«Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 1-ին հրապարակած տեսանյութում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական […]

̰
Արարատի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 

12:22 02.02.2022

գ. Նիզամի, գ. Գոռավան, գ. Բարձրաշեն, 02.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Նոր Կյուրին, գ.Եղեգնավան, գ.Բյուրավան 03.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Զորակ, գ. Երասխ, գ.Այգեպատ, գ.Նարեկ, գ. Աբովյան, գ.Հովտաշեն, գ.Բաղրամյան, գ. Դալար 04.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Ջրահովիտ, գ. Վարդաշատ, գ.Դիտակ, գ.Մասիս 08.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Գինեվետ, գ. Պ.Սևակ, գ. Ուրցալանջ, գ.Արաքսավան, գ. Վերին Դվին […]

̰
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 

11:58 02.02.2022

👉 Խաչարձան, Աղավնավանք, Նորաշեն, Գոշ, Վազաշեն, Վ․Կ․Աղբյուր, Բաղանիս ✅ 02.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Լուսաձոր, Չորաթան, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Դիլիջան, Բարեկամավան, Ոսկեվան ✅ 03.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Ակնաղբյուր, Դովեղ, Վ․Ծաղկավան, Այգեպար ✅ 04.02.2022 թ., 🕛 ժամը 10։00

̰
BACK_TO_TOP