19:21 11.02.2022
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև առավելագույնը՝ չորրորդը, և իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ Ճապոնիայի արտաքին գերատեսչության դասակարգման՝ այս կամ այն երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը նշանակում է […]
19:12 11.02.2022
Այսուհետև Իտալիայում և Իսպանիայում տեղացիները և զբոսաշրջիկները կարող են ցանկության դեպքում հրաժարվել դիմակներից: Իտալիայի առողջապահության նախարարի ներկայացրած նոր օրենքի համաձայն՝ դրսում դիմակ կրելու պարտադրանքը փետրվարի 11-ից մինչև մարտի 31-ը կգործի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում: Համավարակի ընթացքում այդ երկրում ախտահարվել է ավելի քան 11 միլիոն 920 հազար բնակիչ, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան […]
17:49 11.02.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ փետրվարի 11-ին, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմինը դիտարկել […]
16:48 11.02.2022
«Համավարակը դեռ չի ավարտվել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Սումիա Սվամինաթանը։ Նա նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակների սպառնալիքի մասին: Այդ մասին գրում է Reuters-ը։ «Մենք հետևում ենք վիրուսի զարգացմանը, մուտացիային: Այնպես որ, մենք գիտենք, որ կլինեն նոր տարբերակներ, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, ուստի, մենք չենք մոտեցել համաճարակի վերջին»,- ասել է կազմակերպության գլխավոր գիտնականը։ Կորոնավիրուսի «Օմիկրոնի» […]
11:09 11.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2676 նոր դեպք ✓6743 թեստավորում ✓ 3658 առողջացած ✓ 31 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում:
08:49 11.02.2022
Ուելսի արքայազն Չարլզը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով։ Քովիդի դրական թեստից հետո բրիտանական գահի 73-ամյա ժառանգորդն ինքնամեկուսացել է։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հիվանդությունն արքայազնի մոտ ընթանում է առանց ախտանշանների։ Առաջին անգամ նա կորոնավիրուսով էր վարակվել 2020 թվականի մարտին։ Հիվանդությունը թեթև ընթացք էր ունեցել։ Նշվում է, որ 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը Չարլզի հետ ժամանակ […]
19:33 10.02.2022
Ամբողջ աշխարհում մինչև փետրվարի 9-ը երկրներին նվիրաբերվել է COVID-19 պատվաստանյութի ուղիղ 1 միլիարդ չափաբաժին։ Նման տվյալներ է հաղորդում բրիտանական «Airfinity» գիտավերլուծական ընկերությունը։ Փոխանցում է «Известия»-ն։ Տվյալների համաձայն՝ ընդհանուր նվիրաբերված պատվաստանյութերից 836 միլիոնը ստացվել է G7-ի երկրներից և Եվրոպական միությունից։ Ամենից հաճախ, դոնոր պետությունները այլ երկրներին հատկացրել են Pfizer / BioNTech (31%), AstraZeneca-ն (27%), Moderna և […]
11:19 10.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2842 նոր դեպք ✓7636 թեստավորում ✓ 2548 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727 դեպք, որոնցից 362 004-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8114 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 805 028 թեստավորում:
08:27 10.02.2022
Մոլորակի բնակիչների կեսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ՝ չնայած որոշ պետությունների կողմից պատվաստանյութերի ոչ արդյունավետ կիրառմանը։ Այս մասին հայտարարել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։ «Մենք մտել ենք մի փուլ, երբ համաշխարհային բնակչության 50 տոկոսն արդեն լիովին պատվաստված է քովիդի դեմ, սակայն եկել ենք գիտակցման, որ պատվաստանյութեր մատակարարելը բավարար […]
20:37 09.02.2022
Կորոնավիրուսով հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունմիացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հաղորդել է Ura.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Քովիդով վարակված Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորի վիճակի մասին այլ մանրամասներ պորտալի զրուցակիցը չի հայտնել: РБК-ի աղբյուրն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական գործչի վիճակը ծայրահեղ ծանր է։ […]
18:41 09.02.2022
Այսօր՝ փետրվարի 9-ին, Շվեդիայի կառավարությունը չեղարկել է բոլոր Covid-սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իշխանություններն այս քայլը բացատրեցին երկրում պատվաստումների բարձր մակարդակով։ Բացի դրանից, ավելի քիչ շվեդներ են հիվանդանում կորոնավիրուսի ծանր ձևերով և հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ վարակելիության մակարդակը դեռևս բարձր կմնա որոշ ժամանակով, բայց հիվանդության ամենածանր հետևանքները, կարծես, ավարտվել են: […]
18:27 09.02.2022
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերորդը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել թագավորական պալատը: Նշվում է, որ 54-ամյա թագավորը թեստ է տվել այն բանից հետո, ինչ նախորդ գիշեր նրա մոտ ի հայտ են եկել թեթև ախտանիշներ: Միապետը առաջիկա յոթ օրերի ընթացքում մնալու է մեկուսացած, չեղարկվել է այս ընթացքում նրա մասնակցությունը տարբեր միջոցառումների: Թագավորական […]
18:24 09.02.2022
COVID-19-ի «Օմիկրոն» շտամով հիվանդանալուց հետո վերականգնման ժամանակահատվածում պետք է խուսափել կոֆեին և այլ խթանիչներ պարունակող ըմպելիքներ օգտագործելուց,- Gazeta.ru-ին հայտնել է նյարդաբան Իգոր Մացոկինը։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդիկ հաճախ ունենում են հոգնածության զգացում և փորձում են թոթափել այն իրենց ծանոթ եղանակներով, օրինակ՝ սուրճ ըմպելով։ Այնուամենայնիվ, կոֆեինն օրգանիզմում ոչնչացնում է ադենոզին տրիֆոսֆորաթթուն, որը նպաստում է առողջ նյութափոխանակությանը: […]
16:54 09.02.2022
Աշխարհում հայտնաբերված կորոնավիրուսային դեպքերի թիվն անցել է 400 միլիոնը, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 02:00-ի դրությամբ, աշխարհում գրանցված COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 400 244 031-ի։ Կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 5,761,208 հիվանդ։
16:25 09.02.2022
Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում, վերջին տվյալներով, երեխաների ու աշխատակիցների շրջանում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք: Հիմնական դեպքերը գրանցվել են Երևանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս և ավելի կորոնավիրուսի դեպքեր, […]
15:29 09.02.2022
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Մոսկվայում՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու պատճառով: Այս մասին հայտնում է Ura.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հաստատել է, որ քաղաքական գործիչը գտնվում է կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, սակայն ախտորոշումը նա չի ճշտել: Ընդ որում, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Ժիրինովսկու հոսպիտալացման մասին լուրերը ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։ […]
14:44 09.02.2022
Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ 437 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ օրվա կտրվածքով կատարված թեստերի կառուցվածքում դրական պատասխանների մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս, այնինչ […]
11:06 09.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2811 նոր դեպք ✓7297 թեստավորում ✓ 3291 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8108 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում:
08:45 09.02.2022
Անցած մեկ շաբաթում կորոնավիրուսով է վարակվել 19 276 472 մարդ։ Վիրուսը 67 953 մարդու կյանք է խլել։ Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 17%-ով, իսկ մահվան դեպքերինը՝ աճել 7%-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է TASS-ը։ Ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Արևելյան Միջերկրականում (+36%)։ Իսկ ԱՄՆ-ում, Հարավարևելյան Ասիայում […]
23:48 08.02.2022
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը գիրք է հեղինակել «Ինչպես կանխել հաջորդ պանդեմիան» (How To Prevent the Next Pandemic) վերնագրով: Դրանում գործարարը նկարագրել է այն քայլերը, որոնց օգնությամբ կարելի է խուսափել պանդեմիայից ապագայում, ինչպես նաև ավելի որակյալ բժշկական սպասարկում ապահովել մոլորակի բոլոր մարդկանց համար: «Ես հետևում եմ COVID-19-ին դրա հայտնվելուց ի վեր, աշխատում եմ Gates Foundation-ի […]
18:53 08.02.2022
Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին կայացած Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Գամկրելիձեն նշել է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա եղել են նաև կորոնավիրուսով վարակված հղիների մահվան դեպքեր, սակայն խուսափել […]
15:49 08.02.2022
Փետրվարի 8-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի […]
15:38 08.02.2022
Ճապոնիայի կայսերական ընտանիքի արքայադուստր Յոկոն հոսպիտալացվել է կորոնավիրուսով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ճապոնիայի կայսերական տան գրասենյակը։ 38-ամյա արքայադուստրը 2012-ին մահացած արքայազն Տոմոհիտոյի երկրորդ դուստրն է։ Նշվում է, որ նա ընդունվել է կայսերական արքունիքի հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
13:58 08.02.2022
Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նոր ուղեցույցներ բուժաշխատողների համար: Ուղեցույցները կոչված են աջակցելու բուժաշխատողներին հիվանդանոցային պայմաններում Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների կլինիկական վարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման, ինչպես նաև հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատման համար ։ Ուղեցույցները հասանելի են Առողջապահության ազգային ինստիտուտի վեբկայքում (nih.am)։ Ուղեցույցները մշակվել են Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և […]
11:03 08.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2486 նոր դեպք ✓6807 թեստավորում ✓ 3180 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 790 095 թեստավորում:
10:56 08.02.2022
Խաչարձան, Աղավնավանք , ✅ 08.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Նորաշեն, Տավուշ, Գոշ, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Աճարկուտ, Բաղանիս ✅ 09.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Հովք ,Չինչին, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Բարեկամավան, Դիլիջան, Ոսկեպար ✅ 10.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Վ. Ծաղկավան, Դովեղ, Ակնաղբյուր, Լուսաձոր ✅ 11.02.2022 թ., 🕛 ժամը 10։00
08:31 08.02.2022
Աշխարհում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 394 միլիոնը (394 381 395), որից 5,7 միլիոնն (5 735 179) ավարտվել է մահով։ Նման տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 5 735 179-ով, գրանցվել է մահվան 10 826 դեպք։ Հիվանդացության մակարդակով առաջատարներն են ԱՄՆ-ը (75,7 մլն դեպք), Հնդկաստանը […]
11:04 07.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1631 նոր դեպք ✓4803 թեստավորում ✓ 2349 առողջացած ✓ 11 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում: