TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց․ ԱՆ

16:10 18.02.2022

COVID-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
«Օսկարի» մասնակիցներից կպահանջվի COVID-19-ի դեմ պատվաստման վկայական կամ բացասական թեստ

12:50 18.02.2022

«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ կամ ունենան բացասական PCR թեստ։ Հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրներին։ Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 2,5 հազար հյուր։ Միևնույն ժամանակ, պատվաստման կամ թեստավորման պահանջը կանդրադառնա ինչպես հյուրերի, այնպես էլ մրցանակների թեկնածուների վրա: Հրապարակման […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, 25 մահ

11:06 18.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1417 նոր դեպք ✓5659 թեստավորում ✓2825 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում:

̰
̰
Իսրայելը կհրաժարվի «կանաչ անցագրերից»

21:11 17.02.2022

Չնայած քովիդի նոր դեպքերի թիվը մեծ է, սակայն Իսրայելի առողջապահության նախարարությունը ծանր ընթացքով դեպքերի լուրջ նվազում է արձանագրել։

̰
Բիլ Գեյթսը հայտարարել է համաճարակի մոտալուտ ավարտի մասին

19:20 17.02.2022

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի Omicron շտամը կլինի համաճարակի վերջին սուր փուլը և կհանգեցնի դրա ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Suddeutsche Zeitung գերմանական թերթին տված  հարցազրույցը։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի Omicron շտամով հիվանդացության ալիքը կլինի համաճարակի վերջին սուր փուլը, միաժամանակ մտավախություն է հայտնել, որ շուտով բոլորը կմոռանան այս համաճարակի մասին։ «Մենք բոլորս պետք […]

̰
Գերմանիան վերացնում է կարանտինային սահմանափակումները

12:26 17.02.2022

Մարտի 20-ից Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են վերացնել երկրում կիրառվող գրեթե բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտնել է ռուսական DW ծառայությունը։ Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատել է պլանը, որը բաղկացած է երեք կետից և նախատեսում է սահմանափակումների փուլային վերացում։ Առաջին փուլը, որը վերացնում է անձնական շփման արգելքը COVID-19-ի դեմ պատվաստվածների […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք, 24 մահ

11:07 17.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1723 նոր դեպք ✓5734 թեստավորում ✓1668 առողջացած ✓ 24 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 846 177 թեստավորում:

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք, 28 մահ

11:08 16.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1774 նոր դեպք ✓6630 թեստավորում ✓2574 առողջացած ✓ 28 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8229 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում:

̰ ̰
«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է «Քովիդ» բուժման կենտրոնը

19:15 15.02.2022

«Գյումրի» բժշկական կենտրոնը դարձյալ գրություններով և ցուցանակներով բաժանվել է միջին, ռիսկային ու բարձր ռիսկային գոտիների։ Արդեն երկու օր է՝ կենտրոնում վերաբացվել է  «Քովիդ»բաժանմունքը։ Հոսպիտալացվել են մարզի և այլ  տարածաշրջաններից ուղեգրված հիվանդները։ «Բացի մեր տրիաժ բաժանմունքից, որտեղից երեկ ընդունել էինք 12 հիվանդների, մնացած հիվանդները ուղեգրվել են հանրապետական տրիաժ բաժանմունքից, տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ։ Հիվանդները այս պահի […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է պիտանելիության ժամկետը լրացած պատվաստանյութերի մասին

18:22 15.02.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը լրանալու դեպքեր։ Դրանց թիվը մեծ չէ։ Այս մասին IZ.ru-ին ասել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը։ Նրա խոսքերով՝ երկրները ԱՀԿ-ին տեղյակ չեն պահում, թե քանի դեղաչափ պատվաստանյութ է ոչնչացվել պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, սակայն ԱՀԿ-ն վերահսկում է օգտագործվող դեղաչափերի […]

̰
2020-2021 թ․ ՔՏՀԱ տեսչական մարմնին հասցեագրված դիմում-բողոքների վիճակագրությունը

16:16 15.02.2022

𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 𝟕𝟎𝟒 դիմում-բողոք։ Ստացված բողոքների 𝟓𝟎𝟐-ը վերաբերում է քաղաքաշինության, 𝟕𝟒-ը՝ տրանսպորտի անվտանգության, 𝟕𝟒-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության, 𝟑𝟓-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 𝟏𝟗-ը՝ հողի պահմանման և հողօգտագործման բնագավառներին։ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում ստացված 𝟕𝟎𝟒 բողոքներից 𝟒𝟑𝟕-ը վերաբերում է Երևանում գործունեություն […]

̰
Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

15:23 15.02.2022

ՀՀ ԱՆ-ը ներկայացրել է Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը 15.02.2022-20.02.2022թթ․․ – ք. Աշտարակ, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ, Աղձք, Տեղեր, Բյուրական, Օրգով, Անտառուտ, Ուջան, Նոր Եդեսիա, Արագածոտն, Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ, Նոր Ամանոս, Շամիրամ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Ապարան, Լուսագյուղ, Նիգավան, Մուլքի, Սարալանջ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Չքնաղ, Արագած, […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1307 նոր դեպք, 15 մահ

11:04 15.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1307 նոր դեպք ✓5359 թեստավորում ✓ 3514 առողջացած ✓ 15 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում:

̰
Թբիլիսիի քովիդ-հիվանդանոցից հիվանդը ցած է նետվել

08:00 15.02.2022

Թբիլիսիի համալսարանական քովիդ կլինիկայի 5-րդ հարկի պատուհանից հիվանդը ցած է նետվել: 52-ամյա տղամարդը տեղում մահացել է: Հիվանդանոցում հետաքննություն է սկսվել: Բուժող բժշկի հայտարարությամբ՝ տղամարդու վիճակը բավարար էր: Նա բուժվել էր կորոնավարակից: Հոգեկան խնդիրներ չուներ: Պատրաստվում էին նրան դուրս գրել: Արարքի դրդապատճառներն անհայտ են: Նշվում է, որ տղամարդը եղել է ներքին տեղահանված։ Հիվանդանոցի բակում մեկ այլ […]

̰
Երեխաների մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը պահպանվում է ինն ամիս

19:16 14.02.2022

Գերմանացի գիտնականները ևս մեկ հաստատում են գտել, որ երեխաները COVID-19-ով ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։ Այս մասին ասվում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Սորեն Գերսթինգի հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Գերմանիայում SARS-CoV-2 վարակների հաճախականության լայնածավալ դիտարկման արդյունքներով ակնհայտ է դարձել, որ երեխաները ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020 […]

̰
Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի. ԱՆ

16:32 14.02.2022

«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, […]

̰ ̰
«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

11:26 14.02.2022

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք, 19 մահ

11:07 14.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓695 նոր դեպք ✓4245 թեստավորում ✓ 2306 առողջացած ✓ 19 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 074 դեպք, որոնցից 375 612-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 828 454 թեստավորում:

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է 1 959 789 քովիդ-պատվաստում

10:10 14.02.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 13-ի դրությամբ կատարվել է 1 959 789 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 067 296, ամբողջապես պատվաստված` 876 951, բուստեր` 15 539:

̰
Օմիկրոնի ևս մեկ առանձնահատկություն

16:48 13.02.2022

Կորոնավիրուսի օմիկրոնի շտամով վարակվելուց հետո առաջացող հազը հաճախ ուղեկցվում է կոկորդի ցավով, ասել է թոքաբան Ալեքսանդր Պալմանը «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում։ Բժշկի խոսքով՝ SARS-CoV-2-ի նոր տարբերակով հիվանդների մոտ հիվանդությունն ավելի թեթև է, և վիրուսն ավելի հազվադեպ է ազդում թոքերի վրա։ Omicron-ով վարակված շատ մարդիկ բողոքում են կոկորդի ցավից, ինչը վկայում է գրիպի կամ SARS-ի նմանության […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք

15:18 13.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 21 623 մարդ, մահացել` 40 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 454 065 դեպք, որից 1 248 242 հիվանդ ապաքինվել է, 15 556-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1574 նոր դեպք․ 10 մարդ մահացել է

11:04 13.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1574 նոր դեպք ✓5189 թեստավորում ✓ 3034 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 379 դեպք, որոնցից 373 306-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8167 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 824 209 թեստավորում:

̰
Նորվեգիան փետրվարի 12-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

15:30 12.02.2022

Փետրվարի 12-ից Նորվեգիայի կառավարությունը չեղարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի վաղ սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք վերացնում ենք գրեթե բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ մեկ մետր հեռավորության պահպանումը, պաշտպանիչ դիմակ կրելու պահանջը և մեկուսացման պահանջը», – ասել է վարչապետը։ Նրա […]

̰
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 203 766 նոր դեպք

13:14 12.02.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 203 766-ով՝ հասնելով 13 935 560-ի, հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 18597, ինչը 3,55%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ (19281)։ Մեկ օրում ապաքինվել է 112 658 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 134 291: Ռուսաստանում կորոնավիրուսի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2402 նոր դեպք, 12 մահ

11:06 12.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2402 նոր դեպք ✓7249 թեստավորում ✓ 4610 առողջացած ✓ 12 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում:

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 406 միլիոնը

20:30 11.02.2022

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 406 միլիոնը։ COVID-19-ի վիճակագրությունը ներկայացրել է Worldometers-ը։ Հարթակի տվյալներով կորովիրուսի հետևանքով մահացել է 5 809 470  մարդ։   ԱՀԿ-ի տվյալներով վերջին մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 2 332 592 նոր դեպք, մահացել է 12 005 մարդ։ Վարակակիրների և մահերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Այստեղ համավարակի սկիզբից ի վեր […]

̰
BACK_TO_TOP