11:06 23.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓946 նոր դեպք ✓4759 թեստավորում ✓1545 առողջացած ✓24 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8378 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 875 218 թեստավորում:
21:58 22.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը 90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։ Ավելին կարդացեք հետևյալ հղումով։
17:18 22.02.2022
COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է: Այն արդեն շրջանառում է Հայաստանում. առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ոլորտի մասնագետները: «Հայաստանում «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակի 2 դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշանակում, որ միայն դրանք են, քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»,- նշել է ՀՀ […]
15:27 22.02.2022
Վրաստանի սահմանը հատելուն վերաբերող որոշ սահմանափակումներ մեղմացվել են, փոխանցում է Aliq.ge-ն։ Մինչ այս Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործելու համար PCR թեստի բացասական արդյունք կամ պատվաստումը հաստատող վկայական չներկայացնելու դեպքում պետք է անցնեին 8-օրյա ինքնամեկուսացում։ Մարտի 1-ից ինքնամեկուսացման ժամկետը կրճատվում է մինչև 5 օր։ Իսկ եթե Վրաստանի քաղաքացին երկիր է մուտք գործում PSR թեստով, ապա նա […]
12:50 22.02.2022
Թեև Հայաստանում կորոնավիրուսային վիճակագրությունը ցույց է տալիս, որ կա դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռ լարված է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա պարզաբանել է, որ հիմա առկա իրավիճակը չեն կարող գնահատել եղած տվյալներով, որովհետև թեստավորում գրեթե […]
11:30 22.02.2022
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց` 👉 Խաչարձան, Աղավնավանք, Վ. Ծաղկավան, Տավուշ✅ 22.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Նորաշեն, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար ✅ 23.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Կայանավան, Դիլիջան, Բաղանիս ✅ 24.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉Լուսաձոր, Ակնաղբյուր, Դովեղ, Այգեպար, Պտղավան, Գոշ, Բարեկամավան ✅ 25.02.2022 թ., 🕛 […]
11:04 22.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓753 նոր դեպք ✓5588 թեստավորում ✓2075 առողջացած ✓16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 870 459 թեստավորում:
10:18 22.02.2022
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։ Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք […]
19:18 21.02.2022
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, և շրջագայության շրջանակներում պլանավորած Լաս Վեգասի իր համերգը հետաձգել է։ Փետրվարի 20-ին այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին։ Աղբյուրի համաձայն՝ Ջասթին Բիբերը COVID-19 հիվանդության մասին իմացել է ավելի վաղ՝ շաբաթ օրը, իրեն լավ է զգում։ Սակայն հիվանդության պատճառով համերգը, որը պետք է կայանար […]
19:15 21.02.2022
Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) հետո անձը կարող է պատվաստվել հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված անձը COVID-19-ի ցանկացած շտամով, այդ թվում` «Օմիկրոնով» հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում […]
13:28 21.02.2022
COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում: «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Որպես բուստեր դեղաչափ` «Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: Սխեման` […]
11:08 21.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓293 նոր դեպք ✓3192 թեստավորում ✓1474 առողջացած ✓ 16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 757 դեպք, որոնցից 392 080-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8338 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 864 871 թեստավորում:
10:15 21.02.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 21-ի դրությամբ կատարվել է 1 992 891 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 077 319, ամբողջական պատվաստում` 896 723, բուստեր` 18 849:
16:18 20.02.2022
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վարակվել է կորոնավիրուսով. Այս մասին հայտնում է The Telegragh-ը։ Տեղեկությունը հաստատել են Բուքինգհեմյան պալատում։ Հիվանդությունն ընթանում է թեթև ձևով։ Այս շաբաթ Եղիսաբեթ II-ը կշարունակի կատարել թեթև պարտականություններ։ Հաղորդվում էր, որ նա տեսել է արքայազն Չարլզին նրա դրական թեստից երկու օր առաջ: Ավելի վաղ 95-ամյա թագուհին բողոքել էր, որ իր համար […]
12:43 20.02.2022
Մոսկվայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն , բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է տարբերակել գրիպը, SARS-ը և կորոնավիրուսի միկրոշտամը. Ռուժենցովան նշել է գրիպի, SARS-ի և COVID-19-ի օմիկրոնի շտամը տարբերելու միջոց և ասել, որ դա հնարավոր չէ անել առանց հատուկ թեստերի։ Ըստ նրա. […]
11:58 20.02.2022
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 9 400-ով:Մահացել է 34 մարդ:։ Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից հանրապետությունում գրանցվել է վարակի 1 548 893 դեպք։Կորոնավիրուսից բուժվել է 18 770 մարդ, համաճարակի սկզբից՝ 1 388 534մարդ, մահացել է 15 856 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2 մլն 796 հազար 876 պատվաստում […]
11:11 20.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓700 նոր դեպք ✓3964 թեստավորում ✓1826առողջացած ✓ 14մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415464 դեպք, որոնցից 390 606-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8322 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 861 679 թեստավորում:
11:01 20.02.2022
Ավստրալիայում վերջին ամսիներին Covid-19 ով հիիվանդների թվի ավելացում է արձանագրվում: Մեծամասնության մոտ ախտորոշվում է Omicron շտամը: Թեև հիվանդության ընթացքը մեղմ ախտանշաններով է,սակայն շատերը նշում են, որ շաբաթներ անց զգում են շնչահեղձություն և թուլություն: «Վիրուսային վարակից հետո հոգնածություն զգալը նորմալ է, և յուրաքանչյուրի դեպքում վերականգնումը անհատական է», – ասում էՄելբուրնի Ալֆրեդ հիվանդանոցի ավագ շնչառական ֆիզիոթերապևտ Ջանեթ […]
10:45 20.02.2022
Մարդիկ, ովքեր պատվաստված են, ավելի քիչ հավանական է, որ երկարատև ու ծանր ընթացքով հիվանդանան,նույնիսկ եթե Covid-ով վարակվեն,- կարծում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության մասնագետները: Նրանք ուսումնասիրել են աշխարհի 15 հետազոտական կենտրոններից ստացված տվյալնեը: Դրանք վկայում են, որ պատվաստանյութերը նվազեցնում են վարակի վտանգը ,և մեծ մասամբ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում: Մինչդեռ չպատվաստված մարդիկ, ովքեր […]
18:44 19.02.2022
Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։ « Ըստ էության կորոնավիրուսի ավելի վտանգավոր և ավելի շուտ տարածվող շտամի առաջացման համար իդեալական պայմաններ են ստեղծված»,- ասել է նա Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ժամանակ։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ օմիկրոն շտամի մեծ տարածվածության, հիվանդության թեթև […]
13:26 19.02.2022
Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 269 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 84 նոր դեպք, այդ թվում երեխաների մոտ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժվողների թիվը 62 է: «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: Արցախի […]
12:41 19.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրել է արտակարգ դրությունը, որը երկրում սահմանվել էր 2020 թվականի մարտին՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Ինչպես նշվում է փաստաթղթում, COVID-19-ը շարունակում է «էական վտանգ» ներկայացնել քաղաքացիների առողջության, ինչպես նաև Միացյալ Նահանգների անվտանգության համար։ «Այդ պատճառով 2020 թվականի մարտի 13-ին հայտարարված ազգային արտակարգ դրությունը […]
11:03 19.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1469 նոր դեպք ✓5879 թեստավորում ✓2587 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 764 դեպք, որոնցից 388 780-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8308 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 857 715 թեստավորում:
23:23 18.02.2022
ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկ Վիվեկ Մուրտին ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ «Ես, իմ հինգ տարեկան որդին և կինս կորոնավիրուսի թեստ ենք հանձնել և ստացել դրական պատասխան։ Ես և կինս թեթև ախտանիշներ ունենք»,- ասել է Մուրտին: Նա ասել է, որ հասկանում է, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր […]
20:50 18.02.2022
ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը կարծում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը մուտացիայի պատճառով սպասում է դեգեներացիայի։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։ «Մուտացիայի պատճառով վիրուսի անհետացման պրոցեսը իր աշխատանքում նկարագրել է գենետիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Իտուրո Ինոուեն։ Ճապոնացի փորձագետը ուսումնասիրել է վիրուսի վարքագիծը համավարակի նվազման փուլում։ Ինոուեն եկել է այն եզրակացության, որ […]
16:40 18.02.2022
«Մոդեռնա» ընկերության արտադրության «Սպայկվաքս» (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն: […]