TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--1.91 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել

11:32 12.09.2020

Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 1363 է։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։ Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են մասսայական միջոցառումները, հետաձգվել է ուսոումնական տարին։

̰
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել

11:24 12.09.2020

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրները […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել. COVID-19-ից 2 մահացածներից ամենաերիտասարդը 55 տարեկան է

11:00 12.09.2020

Սեպտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսպիսով` երեկ կատարվել է 3372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: […]

̰
Բոլսոնարուն հայտարարել է COVID-ի դեմ տարած հաղթանակի մասին

09:56 12.09.2020

Բրազիլիան կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշով երրորդ տեղում է աշխարհում, մահացության ցուցանիշով ՝ երկրորդ: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վստահ է, որ իր երկիրը հաղթահարել է նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիան: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է O Globo թերթը։ Նշվում է, որ Բոլսոնարուն թվարկել է պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունների ձեռնարկած քայլերը։ Այսպես, նա հիշեցրել է փոքր բիզնեսի […]

̰
Հայտնի է աշխարհի «ամենամահաբեր» ընկերությունը

23:45 11.09.2020

Մեքսիկական նավթագազային «Petroleos Mexicanos»(Pemex) ընկերությունում ավելի շատ մարդ է մահացել կորոնավիրուսից, քան աշխարհի ցանկացած այլ ձեռնարկությունում: Մեքսիկայի նախագահը ցանկանում է, որ նավթարտադրողը շարունակի աշխատել՝ չնայած մահվան դեպքերի աճին: Այս մասին գրում է Bloomberg-ը: Pemex-ն անվանում են երկրի պետական հասույթի հիմնական աղբյուր: Այն ձևավորում է դաշնային բյուջեի 10 տոկոսը: Արտադրության նվազումը կարող է բացասական քաղաքական ազդեցություն […]

̰
Այսօրվանից ուժի մեջ մտած 4-ամսյա կարանտինի սահմանափակումներն ու անհրաժեշտ միջոցառումները

22:37 11.09.2020

Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրապետության  ողջ տարածքում այսօր ժամը 17-ից սահմանվել է կարանտին: Ըստ այդ որոշման` կարանտինը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Ի՞նչ սահմանափակումներ են գործելու այս ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մայրաքաղաքում բոլոր տնտեսվարողներն այսօր պահպանել են անվտանգության նորմերը. ՍԱՏՄ

19:18 11.09.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերի թիրախում այսօր բացառապես մայրաքաղաք Երևանն էր: Լայնածավալ վերահսկողությունը իրացման ցանցում ու հանրային սննդի օբյեկտներում արձանագրել է անթերի իրավիճակ: Բոլոր տնտեսվարողները խստորեն պահպանում են կորոնավիրուսով (Covid-19) պայմանավորված և ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ անվտանգության նորմերը։ Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, […]

̰
Մանկավարժներին թեստավորող մի շարք բուժհաստատություններում կուտակումներ են արձանագրվել

18:42 11.09.2020

Կրթական գործընթացին ընդառաջ մանկավարժների թեստավորման գործընթացում խնդիրները բացառելու նպատակով և հիմք ընդունելով ստացված ահազանգերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ուժեղացված ռեժիմով համաժամանակյա ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։ Բացի կուտակումների առկայությունից՝ դիտարկվել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական […]

̰
Ի՞նչ սահմանափակումներ կկիրառվեն կարանտինի ընթացքում

18:18 11.09.2020

Մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց. 2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների. 3) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, […]

̰
Արցախում արտակարգ իրավիճակի երկարաձգումը չի խոչընդոտելու ուսումնական գործընթացին

17:20 11.09.2020

Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի երկարաձգումը չի խոչընդոտելու ուսումնական գործընթացի վերսկսմանը: Այդ մասին հայտարարում են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնարաններ, ուսումնական գործընթացը՝ առկա ձևաչափով, մեկնարկելու է սեպտեմբերի 14-ից: Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է ԱՀ ԿԳՄՆ, ԱՀ ԱՆ և ԱՀ պարետատան կողմից մշակված ու հաստատված ուղեցույցի […]

̰
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը 30 օրով երկարաձգվել է

15:29 11.09.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, 201 առողջացում, 3 մահ

10:51 11.09.2020

Սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3450 թեստավորում, որից […]

̰
Բրիտանացին COVID-19-ով է վարակվել մինչ Չինաստանի՝ համաճարակի բռնկման մասին հայտարարելը

23:38 10.09.2020

Բրիտանիայում պահանջում են հետաքննություն իրականացնել 84-ամյա Փիթեր Աթվուդի մահվան կապակցությամբ, որն ապրել է Անգլիայի Քենթ կոմսության Չաթեմ քաղաքում: Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին թոշակառուն վատ է զգացել. նրա ջերմությունը բարձրացել է, և հազ է սկսվել: Հունվարի 7-ին նա հոսպիտալացվել է: Բժիշկները չեն կարողացել պարզել հիվանդության պատճառները, իսկ Փիթերը գնալով վատացել է: Հունվարի 30-ին նա հիվանդանոցում մահացել […]

̰
Կրկնավարակ,թե հետազոտությունների անճշտություններ․ Գյումրիի թիվ 29 դպրոցում ուսուցիչների թեստավորումը հանրային հնչեղություն է ստացել

22:37 10.09.2020

Որքանով են կորոնավիրուսի թեստերի պատասխանները ճշգրիտ: Այս հարցը քննարկման առարկա է դարձել Գյումրիի թիվ 29 դպրոցում, որտեղ ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ վիրուս է հայտնաբերվել: Ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ՝ թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: […]

̰
Շիրակի մարզում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսից 43 քաղաքացի է մահացել

21:48 10.09.2020

Սեպտեմբերի 10-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը ավելացել է 4-ով՝ դառնալով 710, նրանցից 223-ը դրական ախտանիշներով է: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել են 3 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայությունում  բուժվում է կորոնավիրուսի կասկածով 10 հիվանդ: Ըստ մարզի […]

̰
Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային՝ 95 հազար դեպք է գրանցվել

20:49 10.09.2020

Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կատարվում է օրական ավելի քան 1 միլիոն թեստավորում։

̰
Գյումրիի թիվ 29 դպրոցում 3 ուսուցիչների թեստավորման իրարամերժ պատասխաններ են ստացվել

19:50 10.09.2020

Ինչքանով է կորոնավիրուսի թեստերի պատասխանը ստույգ: Այս հարցը քննարկման թեմա է դարձել Գյումրիի թիվ 29 դպրոցում, որտեղ ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ վիրուս է հայտնաբերվել, այսինքն՝ թեստավորման պատասխանը դրական է եղել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ […]

̰
Ֆրանսիան կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ կձեռնարկի

19:45 10.09.2020

Ֆրանսիայում սեպտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել 8557 մարդու մոտ։

̰
Վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է արձանագրվել

18:31 10.09.2020

Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում: Հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Նշվում է, որ կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։ Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է […]

̰
Ի՞նչ սթրեսային իրավիճակ է ստեղծվել առցանց ուսուցման ժամանակ՝ COVID-19-ով պայմանավորված. ուսումնասիրություն է իրականացվում

17:02 10.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրվում են, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել: […]

̰
«Նապոլիի» նախագահը  վարակվել է կորոնավիրուսով

16:51 10.09.2020

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վարակվել է կորոնավիրուսով: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 71-ամյա իտալացու թեստի պատասխանը դրական է եղել: Լաուրենտիսը թեստավորվել է երեկ: Իտալիայում մինչև օրս կորոնավիրուսի շուրջ 282 հազար դեպք է գրանցվել, մահերի թիվը գերազանցել է 35,5 հազարը:

̰
ՊՆ-ն կոչ է անում զինծառայողների ծնողներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ

16:31 10.09.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումներին, ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային […]

̰
«Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասը մոռացել է կորոնավիրուսի մասին». Իմնաձե

13:31 10.09.2020

«Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասը մոռացել է կորոնավիրուսի մասին»,- այս մասին Imedi-ի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումը Իմնաձեն կապում է հանձնարարականների չկատարման հետ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Եթե պահպանվեին տարրական խորհուրդները, որոնք այսքան ժամանակ տալիս ենք՝ սովորել ապրել վարակի հետ, հանրային հավաքատեղիներում, փակ […]

̰
Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 55 մարդ է մահացել

12:30 10.09.2020

Թուրքիայում սեպտեմբերի 9-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 55 մարդ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքում։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 105 222 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1 673 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 943 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, 210 առողջացում

10:55 10.09.2020

Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3250 թեստավորում, որից […]

̰
Մոսկվայում Covid-19-ի դեմ պատվաստվել են ինֆեկցիոն հիվանդանոցների բժիշկները

10:04 10.09.2020

Ռուսական պատվաստանյութի փորձարկումները սկսվել էին հունիսի 16-ին։

̰
COVID-19-ի ռուսական պատվաստանյութը տարբեր կլինի երեխաների ու մեծահասակների համար

20:00 09.09.2020

COVID-19-ի դեմ  ռուսական պատվաստանյութը կներկայացվի երկու տարբերակով՝ երեխաների ու մեծահասակների համար,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի Գամալեայի  անվան համաճարակաբանական ու միկրոբիոլոգիական ազգային  հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Ալեքսանդ Բուտենկոյին։ «Պատվաստանյութը կլինի երկու տեսակի՝ մեծահասակների և երեխաների համար։ Երեխաների համար նախատեսված տարբերակը կլինի ավելի խնայող և ռեակտոգենիկ։ Երեխաներն ավելի փոքրամարմին են, այդ պատճառով  պատվաստանյութի նրանց տարբերակի դոզան […]

̰
«Գամալեա» հետազոտական կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը  

18:50 09.09.2020

«Գամալեա» ինստիտուտում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը։ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբազմազանության ազգային հետազոտական  ինստիտուտում մեկնարկել է Sputnik v կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ  փուլը: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Փորձարկմանը կմասնակցի 40 հազար մարդ, կամավորներից ոմանք դեղամիջոցի փոխարեն կստանան պլացեբո: «Գամալեա» ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր […]

̰
Բագրատաշենի ՍԲՀԿ-ի վերահսկողական աշխատանքն առավել ուժեղացվել է

17:51 09.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։ Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ սահմանային այս անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից, ինչի բերմամբ և վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։ […]

̰
Ճապոնիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դիմակից հրաժարված ուղևորի պատճառով

17:26 09.09.2020

Ճապոնական Peach Aviation ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել համառ ուղևորի պատճառով, ով կտրականապես հրաժարվել է բժշկական դիմակ կրել: Ծագող արևի երկրի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ սա կորոնավիրուսային համաճարակի ընթացքում սանիտարական կանոնների այդպիսի կոպիտ անտեսման առաջին դեպքն է: Այդ մասին հայտնում է Kyodo News-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի ցերեկը: Կուշիրոյից Օսակա թռիչքից […]

̰
BACK_TO_TOP