TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
-0.91 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Թուրքիայում օրեցօր ավելանում են Covid-19-ից մահացության դեպքերը

15:47 15.09.2020

Թուրքիայում սեպտեմբերի 14-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 112․563 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․716 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.225 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է […]

̰
Ո՞վ է նպաստել նոր կորոնավիրուսի տարածմանը Հայաստանում. ԱԺ-ն քննարկում է այս հարցով քննիչ հանձնաժողովի կազմը սահմանելու հարցը

15:22 15.09.2020

«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինդոնեզիայում հանցավոր խմբավորումների ղեկավարներին կընդգրկեն կորոնավիրուսի դեմ պայքարում

15:01 15.09.2020

Նա բացատրել է, որ շուկաներն ու ավտոկայանատեղիները վերահսկվում են մաֆիայի կողմից, որը կարող էր այդ վայրերում ապահովել Covid-19-ը կանխելուն ուղղված որոշակի կանոններ։

̰
Անգլիայի պրեմիեր լիգայի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

14:53 15.09.2020

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր են գրանցվել: Sky Sports-ը գրում է, որ ևս 4 ֆուտբոլիստ վարակվել է COVID-19-ով: Լիգան որոշել է չհայտարարել վարակված ֆուտբոլիստների անունները և այն ակումբները, որտեղ նրանք հանդես են գալիս: Վերջին թեստավորման ժամանակ թեստ է հանձնել 2131 ֆուտբոլիստ: Աղբյուրի տեղեկություններով` վարակված 4 ֆուտբոլիստներն էլ մեկուսացել են: Կարանտինային պայմաններում նրանք կմնան […]

̰
Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5529 նոր դեպք

14:47 15.09.2020

Ռուսաստանում, վերջին 24 ժամվա ընթացքում, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5529 նոր դեպք: Գրանցվել է 150 մահ: Օրվա ընթացքում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 5605 մարդ: Նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (730) և Սանկտ Պետերբուրգում (206): Մինչ օրս Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,073,849 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 18 785 մահ, ապաքինվել է […]

̰
«Միլանի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով

14:16 15.09.2020

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն վարակվել է կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը հաստատել է այս տեղեկությունը սոցիալական ցանցերում: 21-ամյա պորտուգալացին չի մասնակցել միլանյան ակումբի ուսումնամարզական հավաքին և այժմ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ վերջերս կորոնավիրուսով էր վարակվել նաև «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 պացիենտ առողջացել է

10:52 15.09.2020

Սեպտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: Երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից 2611-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, 248 […]

̰
Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մեծապես աճել է

10:08 15.09.2020

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մեծապես աճել է։

̰
Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճը, հազվագյուտ դելֆինների վերադարձը, նոր սահմանափակումները. կորոնավիրուսն աշխարհում

20:44 14.09.2020

Աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել արագ տեմպերով։ Նախորդ օրվա տվյալներով՝ 24 ժամում դեպքերի աճի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ Հիվանդության տարածումը որոշ երկրներում կոշտ սահմանափակումների առիթ է դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով

19:40 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։ Դպրոց չգալ ծաղիկներով […]

̰
Աշխատանքային քննարկում ԱԱՏՄ-ում. օրակարգում կարանտինի շրջանում տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն էին

18:05 14.09.2020

Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմում: Օրակարգում ՀՀ-ում կարանտինի շրջանում ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներն են եղել, այս առումով աշխատանքների կազմակերպմանն ու ստուգայցերի անցկացմանն առնչվող հարցեր։ Հատուկ շեշտադրվել են նաև ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների գործընթացի պատշաճ անցկացմանն առնչվող հարցեր։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը տվել է հանձնարարականներ՝ տարեկան ստուգումներն իրականացնել՝ […]

̰
Բեռլուսկոնին հաղթահարել է կորոնավիրուսը

16:41 14.09.2020

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայել» հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել  էր սեպտեմբերի 3-ին: Բուժհաստատությունը թողնելուց հետո 83-ամյա քաղաքական գործիչը կարճ ելույթ է ունեցել հավաքված աջակիցների և հեռուստալրագրողների առջև: «Շնորհակալ եմ, որ եկել եք: Սա իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունն էր»,- ասել է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության նախագահը: Հինգ րոպեանոց ելույթում […]

̰
Կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է նաև ՌԴ-ում

13:08 14.09.2020

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի 5509 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ «Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 2475 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ ։ Ամենից շատ նոր դեպքերը Մոսկվայում են (696) և Սանկտ Պետերբուրգում (199): Ընդհանուր առմամբ՝ այսօր Ռուսաստանում հայտնաբերվել է 85 շրջաններում կորոնավիրուսի 1 068 […]

̰
Հոկտեմբերին և նոյեմբերին եվրոպական երկրներում կորոնավիրուսից մահվան դեպքերը կաճեն․ ԱՀԿ

12:57 14.09.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանսա Քլուգեն ասել է, որ ԱՀԿ կանխատեսումների համաձայն, Եվրոպայում COVID-19- ի հետ կապված իրավիճակը կբարդանա: Հայտնում է France-Presse գործակալությունը։ Նրա խոսքով` հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կաճեն կորոնավիրուսից մահվան դեպքերը։ Ինչպես նշվում է, մահերի թվի ավելացումը պայմանավորված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքով։

̰
Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 7000-ը

11:26 14.09.2020

Թուրքիայում սեպտեմբերի 13-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 96․097 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․527 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.102 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

11:09 14.09.2020

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն` հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Տեղեկատվական շտաբից։ Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել […]

̰
Հայաստանում հաստատվել կորոնավիրուսի 107 նոր դեպք․ մահացել է 3 մարդ

10:59 14.09.2020

Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք […]

̰
Գիտնականները կկանխատեսեն COVID-19-ի բռնկումները Google-ի որոնումների միջոցով

09:42 14.09.2020

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի բռնկումները կարող են կանխատեսվել Google-ի հարցումների միջոցով: Ուսումնասիրության արդյունքները տեղադրվել են Massachusets General Hospital-ի կայքում: Այսպիսով, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «փորլուծություն», «համի կորուստ», «ախորժակի կորուստ» հարցումները փոխկապակցված են բարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող հինգ նահանգների օգտատերերի «կորոնավիրուս» հարցման հետ: Այդ նահանգներն են Նյու Յորքը, Նյու […]

̰
Իսրայելում ցանկանում են ամբողջական կարանտին սահմանել

23:01 13.09.2020

Իսրայելի կառավարությունը քվեարկել է երեք շաբաթով կարանտինի սահմանման օգտին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ինչպես գրում է պարբերականը, կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 18-ից՝ժամը 14:00-ից: Սեպտեմբերի 11-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովն առաջարկել է ամբողջական լոքդաուն սահմանել հրեական տոների ժամանակ, որոնք սկսվում են սեպտեմբերի 18-ից: Առաջարկությունները ներառում են քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները, կրթական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների փակում։ […]

̰
Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի ախտանշաններին հետևող դիմակ

16:40 13.09.2020

Սինգապուրից գիտնականները մշակել են հատուկ ցուցչային համակարգ, որն ի վիճակի է հայտնաբերել կորոնավիրուսային վարակի նշանները: Այս դեպքում համակարգը կարող է ներկառուցվել ցանկացած դիմակի մեջ, հայտնում է Straits Times- ը: Այսպիսով, մասնագետները ստեղծել են հատուկ «մոնիտորինգի համակարգ», որի ցուցիչները թույլ են տալիս հավաքել տվյալներ մարմնի ջերմաստիճանի, արյան մեջ թթվածնային հագեցվածության (սատուրացիայի), զարկերակային ճնշման և սրտխփոցի հաճախականության […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հաստատվել

15:54 13.09.2020

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հաստատվել, հայտնում է ALIQ MEDIA-ն։ 6-ով ավելացել է ապաքինվածների թիվը։ Ընդհանուր վարակվածների 62%-ն արդեն դուրս է գրվել (1369 մարդ)։ Վրաստանում փետրվարի 26-ից (այդ օրն է գրանցվել վարակի 1-ին դեպքը) մինչ հիմա լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսի 2 227 դեպք, որոնցից 19-ը` մահվան ելքով։ Ըստ երկրի հիվանդությունների […]

̰
Մոլորակի վրա կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 920 հազարը

14:20 13.09.2020

Մոլորակի վրա կորոնավիրուսի զոհերի թիվը կիրակի առավոտյան գերազանցել է 920 հազարը, հիվանդացել է ավելի քան 28,7 միլիոն մարդ: Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Մոլորակի վրա վարակակիրների թիվը հասել է 28 759 036-ի, զոհերի թիվը՝ 920 231-ի: Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում: Այս երկրներից յուրաքանչյուրում վարակվածների թիվը գերազանցել է […]

̰
Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք է հաստատվել

12:14 13.09.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Առողջացել է 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք. կատարվել է 3681 թեստավորում

11:17 13.09.2020

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Չվախենաք առաջին օրերի դժվարություններից. նախարարը՝ կրթական գործընթացի մեկնարկի մասին

20:18 12.09.2020

«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացնում է, որ երեկ զրուցել է նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր, նախարարի խոսքով, նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնը պատրաստվելու համար: «Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: […]

̰
Չեխիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

18:50 12.09.2020

Մեկ օրում Չեխիայում կրկին կորոնավիրուսով վարակակիրների ռեկորդային թիվ է գրանցվել: հայտնաբերված նոր դեպքերի թիվը կազմում է 1447: Սա , նախորդ օրվա համեմատ, 65-ով ավելին է: Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ 12 հազար 260 մարդ է բուժվում: « Չորրորդ անգամ մեկ օրում երկրում 1000-ից ավելի նոր դեպք է հայտնաբերվում: Վերջին մեկ ամսում հոսպիտալացվածների էթիվը կրկնակի […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Ռուսաստանի մարզեր կմատակարարվի մինչեւ սեպտեմբերի 14-ը

15:00 12.09.2020

Կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակները առաքել և երկուշաբթի շարունակելու են առաքել Ռուսաստանի բոլոր մարզեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 12-ին, Լենինգրադի մարզ կատարած այցի ժամանակ: «Այժմ մենք փորձարկում ենք առաքման համակարգը, որպեսզի անձնակազմը ծանոթանա: Առաջին փոքր խմբաքանակներն արդեն ուղարկվել են բոլոր մարզեր»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը: […]

̰
Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել

13:15 12.09.2020

Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել։ Կորոնավիրուսի բուժումը և կոնտակտավորների թեստավորումը շարունակում է մնալ անվճար։ ՀՀ կառավարությունը ներկայացնում է հարցազրույց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի հետ՝ կարանտինային նոր կանոների մասին:

̰
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Եվրամիությունը ավելացրել է բյուջեն

12:45 12.09.2020

Եվրամիությունը որոշում է ընդունել կազմակերպության ընթացիկ տարվա բյուջեն 168,7-ից մինչև  174,9 մլրդ եվրոյի հասցնելու վերաբերյալ: Նպատակը COVID-19 համաճարակի դեմ պայքարին ուղղված նախագծերի ֆինանսավորումն է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է ԵՄ մամուլի ծառայությունը։ «ԵՄ-ի խորհուրդը հավանություն է տվել է 2020 թվականի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում Եվրամիության բյուջեի ավելացմանը 6,2 մլրդ եվրոյով», – նշված է հայտարարության […]

̰
ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 119 մարդ

12:22 12.09.2020

Ռուսաստանում անցած օրը կորոնավիրուսի 5 488 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբի Telegram-ի ալիքը: Մեկ օրում առողջացել է 5 428 մարդ, մահացել է 119-ը։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի 1 057 362 դեպք, բուժվել է 873 535 հիվանդ, մահացել՝ 18 484-ը:

̰
BACK_TO_TOP