10:52 18.09.2020
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3769 թեստավորում, որից 3530-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, […]
23:44 17.09.2020
Գլոբալ ինովացիոն ինդեքսն ԱՄՆ-ը դասում է որպես հետազոտությունների և զարգացման ոլորտում ամենաշատ ծախս կատարող երկիր, հայտնում է share.america.gov-ը: Ինչպես հայտնում է Գիտության ազգային հիմնադրամը, վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան կես տրիլիոն դոլար ծախսելով հետազոտության և զարգացման վրա, ԱՄՆ լաբորատորիաները սկսել են պայքարել նոր կորոնավիրուսի առաջ բերած մարտահրավերների դեմ: Մասնավոր բիզնեսը կատարում է հետազոտության և […]
20:15 17.09.2020
«Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ապահովում է առնվազն վեց ամսվա իմունիտետ, РИА Новости- ն ասել է կենտրոնի ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս պատվաստանյութը չի ապահովում ցմահ իմունիտետ կորոնավիրուսի դեմ: Հաղորդվում է նաև, որ առնվազն 3 հազար կամավոր կմասնակցի «Վեկտոր» պատվաստանյութի ուսումնասիրությանը դրա արդյունավետությունը ստուգելու համար:
18:29 17.09.2020
Մարտունու շրջանի Նորշեն համայնքում կիրառված ժամանակավոր սահմանափակումները վերացվել են: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Համապատասխան որոշումը ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
18:13 17.09.2020
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը: Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն […]
17:07 17.09.2020
Կոստա Ռիկայի գիտնականներն առաջարկում են օգտագործել ձիերին՝ որպես կորոնավիրուսի թերապևտիկ հակամարմինների «ֆաբրիկա»։ Այդպիսի հակամարմինները տասն անգամ էժան կլինեն, քան մարդկային օրգանիզմից ստացվող հակամարմինները։ Դեղագործական ընկերությունում մասնագետները առանձնացրել են հակամարմինները, որպեսզի փորձարկեն մարդկանց վրա։ Ընդհանուր առմամբ՝ մոտ հազար չափաբաժին ձիու հակամարմին է մաքրվել։ Պատմականորեն հակամարմիններ բժշկությունը միշտ ստացել է կենդանիներից, քանի որ այդպես ավելի էժան է, […]
16:26 17.09.2020
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է, որ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և որ «Սկսած սեպտեմբերի 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։ Նախարարությունից տեղեկացնում են, […]
15:50 17.09.2020
Թուրքիայի Անթալիա նահանգում 3․5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ մինչև սեպտեմբերի 10-ը Անթալիա է այցելել 1 մլն 883․903 զբոսաշրջիկ։ Նրա խոսքերով՝ եթե […]
15:08 17.09.2020
COVID-19-ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում սկսում է վատթարանալ, բայց խուճապի պատճառ չկա, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն: «Մենք շատ լուրջ իրավիճակի առջև ենք կանգնած: Շաբաթական դեպքերի քանակը գերազանցել է այն քանակը, որի մասին հաղորդվել էր, երբ մարտին համաճարակն առաջին անգամ Եվրոպայում հասել էր գագաթնակետին: Անցյալ շաբաթ նոր դեպքերի […]
14:10 17.09.2020
Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID-19) Հայաստանի համար ներկայումս աճել է և կազմում է 1.02։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ «Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը […]
12:39 17.09.2020
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է COVID-19 նոր դեպքերի ամենամեծ աճը կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Երկրի առողջապահության և ընտանիքի բարեկեցության հարցերով նախարարության տվյալներով ՝ այնտեղ գրանցվել է ավելի քան 97,8 հազար նոր վարակակիր։ Նշվում է, որ այս պահի դրությամբ Հնդկաստանն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերով՝ մոտ 5․1 մլն։ Միևնույն […]
12:22 17.09.2020
Ուկրաինայում COVID-19-ով հիվանդացության օրական դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել։ Վերջին մեկ օրում երկրում հաստատվել է վարակի 3584 նոր դեպք: Նախորդ ռեկորդը սահմանվել էր սեպտեմբերի 11-ին, երբ հայտնաբերվել էր 3144 վարակակիր։ Օրվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսային վարակով 60 հիվանդ: Համաճարակի մեկնարկից ի վեր մահացությունների ընդհանուր թիվը հասել է 3400-ի: Հաղորդվում է նաև, որ վերջին օրվա ընթացքում […]
10:52 17.09.2020
Սեպտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4319 թեստավորում, որից 4024-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, […]
23:06 16.09.2020
Ներդրումների ռուսական հիմնադրամը պայմանավորել է հնդկական ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պայքարի համար 100 մլն չափաբաժին պատվաստանյութ արտահանելու մասին, հարղորդում է РИА Новости-ն: Խոսքը հայտնի դեղագործական Dr. Reddy’s Laboratories Ltd ընկերության մասին է: Պատվաստանյութի վաճառքը կարող է սկսվել 2020-ի վերջին՝ դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ավարտից հետո: Հիշեցնենք՝ օգոստոսին ՌԴ-ն աշխարհում առաջինը գրանցեց COVID-19-ի դեմ դեղամիջոց: Փորձարկումների արդյունքում […]
21:47 16.09.2020
Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում, գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա: Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց […]
20:24 16.09.2020
«Ռոսպոտրեբնադզոր» -ը հերքում է ջրի և սննդի մեջ նոր կորոնավիրուսային վարակի հայտնաբերման արդյունքները:Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, կորոնավիրուսի եզակի նմուշները հայտնաբերվել են միայն շրջակա միջավայրի մակերեսների վրա : Սպառողների իրավունքների պաշտպանության և վերահսկողության դաշնային ծառայությունը ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա , որ մի շարք լրագրողներ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ներկայացրած ներկայացված տվյալները սխալ են […]
18:45 16.09.2020
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ մեկուսացված քաղաքացիների թիվը Շիրակի մարզում նվազել է։ Այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 534 քաղաքացիներ, նրանցից 153-ը դրական ախտանիշներով»: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր Շիրակի մարզից մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել ևս 2 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություն կորոնավիրուսի կասկածով 8 մարդ է […]
18:08 16.09.2020
Զբոսաշրջիկների համար ևս մեկ երկիր է դռները բացել. հաղորդում է АТОР-ը: Նշվում է, որ 43 երկրի զբոսաշրջիկ կարող է մուտք գործել Հորդանան: Զբոսաշրջիկներին Հորդանանի կառավարությունը պայմանականորեն բաժանել է երեք խմբի՝ «կարմիր» երկրներից եկածներ, որտեղ վարակակիրների թիվը շատ է, «դեղին», որտեղ վարակվածության միջին մակարդակ է, և «կանաչ», որտեղ կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազագույն է: Երկիր մուտք գործելուց […]
18:03 16.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում վարչապետը ԱԺ-ում կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ուրախ է, որ այդ խնդրով քննիչ հանձնաժողով է ստեղծվում, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայել հարցը: […]
16:02 16.09.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճ չկա: Միևնույն ժամանակ, եվրոպական շատ երկրներում իրավիճակը արագորեն վատթարանում է: Նման հայտարարություն ТАСС-ում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: «Այս պահին մենք տեսնում ենք, որ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում վարակի աճ կա: Ռուսաստանում մենք տեսնում ենք մի […]
14:23 16.09.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։ Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Գիյեն – Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով […]
13:13 16.09.2020
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում՝ 84 տարածաշրջանում, կորոնավիրուսի 5670 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 5 809 մարդ։ Հաստատված նոր դեպքերի ամենամեծ թիվը մեկ օրում հայտնաբերվել է Մոսկվայում (750) և Սանկտ Պետերբուրգում (207): Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 079 519 դեպք: Արձանագրվել է 18 […]
13:00 16.09.2020
«Ալիք մեդիան» հայտնում է, որ Վրաստանում սեպտեմբերի 16-ին հաստատված կորոնավիրուսի 196 դեպքերից 144-ն Աջարիայից են, 25-ը՝ Թբիլիսիից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: Նշվում է նաև, որ Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բուժման կուրս է անցնում 479 պացիենտ, որոնցից 321-ը՝ բուժհաստատությունում, 158-ը՝ կարանտինային տարածքում վերահսկողության ներքո: Անցած 24 ժամվա […]
12:47 16.09.2020
Ermenihaber.am-ը հայտնում է, որ Թուրքիայում սեպտեմբերի 15-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 67 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 110․412 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․742 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 261.260 մարդ, […]
12:31 16.09.2020
Աշխարհում մարտից ի վեր կորոնավիրուսից մահացել է առնվազն 366 լրագրող՝ 47 երկրներում։ Այս մասին հայտնում է Press Emblem Campaign-ը։ «47 երկրներից առնվազն 366 լրագրող է մահացել կորոնավիրուսից՝ մարտի սկզբից։ Բացի այդ, հունվարից տարբեր պատճառներով սպանվել է 54 լրագրող։ Այս տարի զոհված լրագրողների ընդհանուր թիվը ավելի քան 400 է», – հայտարարել Է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ […]
11:56 16.09.2020
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողություններ կիրառելու հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք, որ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա […]
10:55 16.09.2020
Սեպտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4135 թեստավորում, որից 3878-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք, […]
23:10 15.09.2020
ԱՄՆ-ում Փիթսբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը նույնիսկ ամենափոքր դեղաչափով կարող է ամբողջովին չեզոքացնել կորոնավիրուսը: Հետազոտությունը հրապարակվել է երկուշաբթի` սեպտեմբերի 14-ին, Cell ամսագրում: Սա 10 անգամ փոքր սպիտակուցային միացություն է, քան ամբողջական հակամարմինը, որն օգտագործվել է COVID-19-ի դեմ Ab8 դեղամիջոց ստեղծելու համար: «Մոլեկուլի փոքր չափը մեծացնում է հյուսվածքների մեջ դիֆուզվելու ունակությունը, ինչն օգնում է […]
22:45 15.09.2020
Կորոնավիրուսով հիվանդացած անձը, ըստ օտարերկրյա դիտարկումների, շարունակում է վիրուս տարածել մինչև 90 օր: Այս մասին ասել է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք ունենք դիտարկումներ, նույն դիտարկումները կան արտասահմանում, այն մասին, որ կորոնավիրուսային վարակից բուժված անձը մինչև 90 օր կարող է վիրուսը տարածել։ Մեր դիտարկումները Ռուսաստանի Դաշնությունում ՝ ընդհուպ մինչև 48 օր, իսկ […]
22:17 15.09.2020
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնաբերել է 46 դեպք, երբ Ռուսաստանի մարզերում կորոնավիրուսը գտնվել է ջրի և սննդի մեջ: Այս մասին երեքշաբթի ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում, փոխանցում է ТАСС-ը: Ջրի և սննդի մեջ կորոնավիրուսի առկայության ուսումնասիրությունները սկսվել են 2020-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի բոլոր մարզերում: Դրա համար օգտագործվում է «Վեկտոր» կենտրոնի մշակած տեխնիկան, […]