15:57 24.09.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն […]
15:43 24.09.2020
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ասել է, որ Գամալեայի ինստիտուտը սկսել է ռուսական Спутник V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ռիսկային խմբում գտնվող անձանց շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Հենց հիմա Գամալեայի ինստիտուտը սկսել է մի քանի լրացուցիչ կլինիկական փորձարկումներ ռիսկային խմբերի շրջանում: Այսինքն՝ նրանք այժմ սկսում են փորձարկումները տարեց մարդկանց և ռիսկային […]
14:53 24.09.2020
Կորոնավիրուսի տարածման դեպքերը Եվրամիության տարածքում հիմա ավելի շատ են, քան մարտին, հայտարարել է Բրյուսելում առողջապահության հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը: «Որոշ երկրներում իրավիճակն ավելի վատ է, քան մարտին էր: Դա շատ անհանգստացնող է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք ՝ ավելի վաղ հոկտեմբերի 1-2-ը նախատեսված Եվրոպական միության գագաթնաժողովը հետաձգվել էր, քանի որ Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ Շառլ Միշելի մոտ […]
14:40 24.09.2020
Ռուսաստանի դեղատներում COVID-19-ի բուժման համար «Ավիֆավիր» դեղամիջոցը կարժենա մոտ 8000 ռուբլի, ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: «Մենք դիտավորյալ մի փոքր հետաձգեցինք մեր մուտքը դեղատներ, որպեսզի ավելի մատչելի գին ապահովենք»,- ասել է նա մամուլի ասուլիսում: Բացի դրանից՝ հավելել է Դմիտրիևը, հետագայում «Ավիֆավիրի» գինը կարող է իջնել: Հնարավոր է նաև, որ այն ներառվի […]
14:13 24.09.2020
Թուրքիայում սեպտեմբերի 23-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 72 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ 1 օրում անցկացված 112.102 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․767 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.027 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 270.723 մարդ, իսկ 1.561 հիվանդ էլ […]
13:56 24.09.2020
ՌԴ-ում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6595 դեպք, հաղորդում է օպերատիվ շտաբը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 1050, Սանկտ Պետերբուրգում՝ 215, Մերձմոսկովյան շրջանում՝ 205: Մեկ օրում մահացել է 149 հիվանդ: Առողջացել է 6130 հիվանդ: Համավարակի սկզբից մինչև հիմա ՌԴ-ում հայտնաբերվել է 1 128 836 կորոնավիրուսի դեպք, մեծ մասը՝ 85 տոկոսը՝ ՌԴ մարզերում: Այս […]
13:40 24.09.2020
Կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք` երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից: Ինչի՞ հետ է կապված: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության ավելացման հետ: Եվ ինչպե՞ս ենք […]
12:42 24.09.2020
ՀՀ կառավարության այսօրվա նիստը ևս սկսել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ վարչապետը նկատել է, որ վիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրացում ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Վարչապետն ասել է՝ պայմանավորվել են, որ տեսչական մարմինները և ոստիկանությունն ուժեղացնեն հսկողությունը: Կարմիր գծերը չպետք է անցել՝ իրավիճակը վերահսկելի […]
11:10 24.09.2020
Վաղվանից մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ կաշխատեն միայն մթերային խանութները և դեղատները, ինչպես նաև այն արտադրամասերը, որոնց արտադրական ցիկլը հնարավոր չէ կանգնեցնել։
10:59 24.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 374-ով, ապաքինվել է ևս 240 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 3913 թեստավորում, որից 3539-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 292։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 48251 է, առողջացածներինը՝ 43266, մահվան […]
00:00 24.09.2020
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից։ ?Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ ?Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը […]
21:45 23.09.2020
Առողջապահության նախարարը նոր հրաման է ստորագրել, որը վերաբերում է նոր կորոնավիրուսի, այսպես ասած, ռիսկային գոտում հայտնվածներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:50 23.09.2020
Արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ավելացումը խոսում է երկրորդ ալիքի մասին, թե կխուսափի Հայաստանն այդ երկրորդ ալիքից: Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:59 23.09.2020
Ռուսաստանը շուտով կգրանցի կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սենատորների հետ հանդիպմանը: «Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը»,- ասել է Պուտինը: Ինչպես նշվում է, Պուտինի դուստրն առաջիններից էր, որը փորձարկել է կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը: Ամեն ինչ լավ է անցել: Երկրի ղեկավարը նաև շեշտել է, […]
14:54 23.09.2020
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» խաղից հետո արքայական թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Եթե երկրորդ թեստի պատասխանը ևս դրական լինի, ապա ամբողջ թիմը պետք է մեկուսացվի: Նշվում է նաև, որ երկուշաբթի կատարված թեստավորումից հետո «Ռեալ Սոսյեդադի» խաղացողներից ոչ մեկի մոտ չի հաստատվել կորոնավիրուս:
13:45 23.09.2020
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ևս մեկ մահվան դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 25-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում: Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 69-ով և կազմել […]
12:43 23.09.2020
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերի 4-ից աստիճանաբար վերսկսում են ընդունել ուխտագնացներին։ Ուխտը դեպի մուսուլմանական աշխարհի սրբավայրեր դադարեցված էր մարտից՝ COVID-19 համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն ՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Առաջին փուլում ուխտավորների օրական քանակը կսահմանափակվի 6000-ով։ Այդ թվաքանակում ներառված են նաև տեղացիները։ Իսկ նոյեմբերի 1-ից այցելուների թիվը նախատեսվում է […]
12:21 23.09.2020
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6431 նոր դեպք։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Ամենից շատ դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (970) և Մերձմոսկվայում (215): Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 5750 մարդ։ Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 122 241 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել […]
10:55 23.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով, ապաքինվել է ևս 350 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 2256 թեստավորում, որից 2046-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 292-ի։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47877 է, առողջացածներինը՝ […]
23:08 22.09.2020
Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։ Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել […]
23:00 22.09.2020
Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կարող են որոշակի իմունիտետ ունենալ COVID-19- ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ամերիկյան Դյուկի համալսարանի պրոֆեսոր Միգել Նիկոլելիսի կողմից դեռևս չհրապարակված ուսումնասիրությունը: Այսպիսով, ամերիկացի գիտնականին հաջողվել է պարզել, որ այն շրջաններում, որտեղ նախկինում մոլեգնել է այդ տիպի տենդը, կորոնավիրուսի տարածումը շատ ավելի դանդաղ տեմպերով է եղել: Եթե հաստատվի […]
22:54 22.09.2020
Հոկտեմբերի սկզբին Վրաստանը կստանա 135.000 չափաբաժին գրիպի պատվաստանյութ, այսօր ճեպազրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա հայտարարությամբ՝ Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության պատվաստանյութ: Հիվանդությունների վերահսկման կենտրոնն աշխատում է ավելի շատ պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ: Այն կառաքվի առաջին շաբաթվա ընթացքում: Առաջին խմբաքանակը նախատեսված է ռիսկային խմբերի` հղի կանանց, տարեցների, երեխաների և քրոնիկ […]
21:42 22.09.2020
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ: Կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես […]
21:00 22.09.2020
Դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը շարունակվում է:Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի SHANTNEWS․am-ին տրամադրած տվյալներով,մարզի հանրակրթական դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվելեն 2023-ը,նրանցից դրական թեստերի պատասխան է ստացվել 28-ի մոտ:Դրական թեստով ուսուցիչներից 3-ը եղել են Ախուրյանի թիվ 2 դպրոցից: «Ախուրյանի թիվ 2 դպրոցի աշխատակիցների թեստավորումը կատարվել էր ուրբաթ օրը,պատասխանները ստանալուց հետո,պարզվել է,որ նրանցից 3-ի մոտ […]
17:58 22.09.2020
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է վեց ամիս ժամկետով COVID-19-ի դեմ պայքարին ուղղված նոր սահմանափակող միջոցների ներդրման մասին: Համաձայն ՏԱՍՍ-ի՝ համապատասխան հայտարարությունն արվել է Թագավորության խորհրդարանում ելույթի ժամանակ: Ըստ Ջոնսոնի՝ խոսքը դեռ ազգային կարանտինի վերադառնալու մասին չէ, որը երկրում գործում էր այս տարվա գարնանը: Միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները կշարունակեն աշխատել, բացի դրանից՝ անհրաժեշտություն չկա […]
15:55 22.09.2020
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են COVID-19-ի ռեկորդային թվով նոր վարակակիրներ՝ գրեթե 2 միլիոն հիվանդ: Միևնույն ժամանակ, դեպքերի աճը տեղի է ունենում մահացության մակարդակի նվազման ֆոնին: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում: Այսպիսով, սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է COVID-19 1 998 897 դեպք, ինչը 6 %-ով ավելի է, քան մեկ […]
14:25 22.09.2020
Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ «Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի […]
12:44 22.09.2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Եվրոպայում աճում է: Սրա ֆոնին հրաժարական է ներկայացրել Չեխիայի առողջապահության նախարարը: Եվրոպայում, Իսպանիայից հետո, Չեխիան երկրորդն է հիվանդացության աճի տեմպերով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր խորհրդարանին կներկայացնի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նոր փաթեթ: Համաձայն դրա՝ կսահմանափակվի բարերի, ռեստորանների, սրճարանների և փաբերի աշխատանքը:
12:31 22.09.2020
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6215 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկել Մոսկվային (980) և Սանկտ Պետերբուրգին (211): Մեկ օրվա ընթացքում ամբողջովին ապաքինվել է 5976 մարդ, գրանցվել է 160 մահ: Մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 115 810 դեպք: Ամբողջ […]