11:06 29.09.2020
Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ն` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Ունենք 184 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության […]
09:06 29.09.2020
Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոնը (1 000 555)։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։ Մահվան դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է (205 հազար), երկրորդ տեղում Բրազիլիան է (142 հազար), երրորդում՝ Հնդկաստանը (95,5 հազար)։ Աշխարհում մինչ օրս ի հայտ բերված դեպքերի թիվը հասել է 33 273 720-ի։ Առաջատարներն են ԱՄՆ-ը (7,1 մլն), Հնդկաստանը […]
12:00 28.09.2020
Գերմանիայի Կարլսրուհեի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսային համավարակի իրական ազդեցությունը Երկրի կլիմայի վրա: Պարզվել է, որ համավարակի պատճառով ածխածնի արտանետումների նվազումը դեռ չի ազդել մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիայի վրա: Remote Sensing ամսագրում հրապարակված ուսումնասիրությունն ամփոփված է Phys.org- ի մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները վերլուծել են մթնոլորտի տարբեր շերտերում գազի պարունակության վերաբերյալ տվյալները, որոնք ստացվել են […]
11:05 28.09.2020
Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 52 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
22:31 27.09.2020
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով: «Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ […]
13:36 27.09.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 294 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5 254 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 87-ով։ Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 28 պացիենտ, բուժվել՝ 1906 մարդ։
11:23 27.09.2020
Սեպտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք […]
21:42 26.09.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատվաստումների հակառակորդներին խելագար է անվանել: ՄԱԿ-ում նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է կազմակերպության YouTube-ալիքում։ «Սարսափելի ողբերգություն կլինի, եթե մենք տեղի տանք պատվաստումներին դեմ խելագարներին, մոլուցքային գաղափարներով տարված վտանգավոր անձանց, որոնք դեմ են պատվաստման բուն սկզբունքին»,- ասել է Ջոնսոնը: Նա հավելել է, որ պատվաստումներից հրաժարվելը կարող է վտանգել միլիոնավոր կյանքեր։ ՏԱՍՍ-ը հայտնում […]
19:10 26.09.2020
ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը ներկայացրել է Շիրակի մարզում նոր կորոնավիրուսի տարածման ներկա ցուցանիշները։Ըստ համաճարակաբանի մարզում նկատվում է վիրուսի ակտիվացում,ինչը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների սեզոնայնությամբ։ «Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի սեզոնայնություն։Եթե աղիքային վարակների կամ վիրուսային հեպատիտների համար դրանք ամառ-աշուն սեզոնայնությունն ունեն,օդակաթիլային վարակների համար դա գարուն-աշուն-ձմեռ սեզոնն է։Գրիպի և գրիպանման […]
17:16 26.09.2020
Ինչ ընթացք ունի Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։Տվյալներ և մասնագիտական դիտարկումներ shantnews.am-ին ներկայացրել է ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը։ «Թեստերի քանակը ավելացվեց, լայնածավալ հետազոտություններ կատարեցինք, նույնիսկ կարող եմ ասել,որ կրթության այս կանխարգելիչ միջոցառումներն ինչ որ տեղ նվազեցրեցին մինչ այս կատարվող ախտանշան ունեցողների թեստավորման քանակը, որովհետև մենք առաջ մենակ հետազոտում էինք միայն գանգատ […]
13:05 26.09.2020
Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 792 նոր դեպք: Հունիսի 8-ից ի վեր սա առավելագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Այսպես, Մոսկվայում վարակակիրների թվի օրական աճը կազմել է 0,6%: Միաժամանակ 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 1 123 մարդ, 17 պացիենտ մահացել է: Աճել է […]
11:04 26.09.2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 280366 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4289 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք: Ունենք 175 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ […]
23:20 25.09.2020
Ֆրանսիացի ռեժիսոր Էժեն Գրինը հեռացվել է իր իսկ «Atarrabi et Mikelats» ֆիլմի պրեմիերայից՝ դեմքին պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարվելու համար: Դեպքը տեղի է ունեցել Սան Սեբաստյանի կինոփառատոնում: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրինին զրկել են նաև հավատարմագրումից: Միջոցառումից առաջ փառատոնը ընդունել է կանոններ, համաձայն որոնց, մասնավորապես, մասնակիցները և հյուրերը պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ՝ կապված […]
23:00 25.09.2020
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է: Նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ։ «Եթե Անգլիայի պրեմիեր մինիստրին էս վիրուսը կպել է, մենք ով ենք, որ մեզ չկպնի: Ես ինձ լավ եմ զգում, անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի կարգն է այդպես, ախտանշանների առկայության […]
21:53 25.09.2020
ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը խորհուրդ է տվել չչարաշահել վիտամինները պանդեմիայի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: «Պետք է շատ զգույշ լինել վիտամինների շատ բարձր չափաբաժիններ ընդունելուց։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս խորհրդակցել բժշկի հետ, վիտամինների բարձր քանակը կարող է առաջացնել տարբեր անբարենպաստ դրսևրորումներ»,- ասաց Վույնովիչը: Նա դրա փոխարեն կոչ է արել օգտագործել մրգեր […]
17:37 25.09.2020
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին լուրը հաստատեց մասնաճյուղի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։ SHANTNEWS.am-ին մասնաճյուղի մամուլի պատասխանատուն հայտնեց, որ Կարեն Պետրոսյանը Covid-19-ի թեստ է հանձնել սեպտեմբերի 21-ին, հաջորդ օրն արդեն դրական պատասխան է ստացել։ Կարեն Պետրոսյանն այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, նրա մոտ բժիշկները թոքաբորբ են […]
17:15 25.09.2020
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այդ մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Խնածախ, Դաշուշեն համայնքների հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել […]
16:59 25.09.2020
Թուրքիայում սեպտեմբերի 24-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 74 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում: Նշվում է, որ 1 օրում անցկացված 113.317 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․721 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.241 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 271.964 մարդ, իսկ 1.573 հիվանդ […]
16:21 25.09.2020
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ մի շարք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են COVID-19-ի բուժման ընթացքում, շուտով կներառվեն կենսական նշանակություն ունեցող և կարևորագույն դեղամիջոցների ցուցակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի որոշումը կլինի: Դրանք արդեն ներառված են մեթոդական ուղեցույցների մեջ»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ համավարակի ընթացքում կարգավորման նոր կանոնները հնարավորություն են […]
14:30 25.09.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ կա: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ի թղթակիցը։ «Մենք արձանագրում ենք վարակվածների թվի որոշակի աճ»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ ավելի վաղ Ռուսաստանում առողջապահության համակարգի մոբիլիզացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները թույլ են տալիս «պանդեմիայի ահա այդ դրսևորումների ֆոնին վերահսկվող ռեժիմում մնալ»: […]
11:39 25.09.2020
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ՝ 27-րդ պացիենտը: Այս մասին տեղեկությունը հայտնում է Stopcov․ge կայքը։ Բացի այդ, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4664 դեպք: Ապաքինվել է ևս 54 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1759: Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար […]
11:04 25.09.2020
Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
00:01 25.09.2020
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին, որին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված […]
22:54 24.09.2020
Վերջին 1 օրվա ընթացքում Մոսկայում կորոնավիրուս է հայտնաբերվել 1050 մարդու մոտ։ Աճի տեմպը 2 շաբաթվա ընթացքում կազմել է 0,3%։
21:09 24.09.2020
Սեպտեմբերի 24-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 462 է, նրանցից 111-ը դրական ախտանիշներով են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: «Մարզում ցուցանիշները խիստ անհանգստացնող չեն, բայց որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է: Սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ: Նաև սկսվում է սուր […]
20:00 24.09.2020
Մադրիդի իշխանությունները կենտրոնական կառավարությունից խնդրել են զինվորականներին ներգրավել մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։
18:24 24.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաև կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ Ներկայումս դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։ ՀՀ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի […]
18:06 24.09.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին: Խախտում հայտնաբերվել է միայն մեկ ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, […]