TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 36 միլիոնը, մահվան դեպքերի թիվը՝ 1 միլիոնը

12:05 08.10.2020

Նոր դեպքերի աճ է նկատվում նույնիսկ այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարը բավական հաջող էր ընթանում:

̰
Թրամփը վերադարձել է Օվալաձև կաբինետ՝ աշխատանքի

11:50 08.10.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով չի ցանկանում ինքնամեկուսացման մեջ մնալ կորոնավիրուսի պատճառով, աշխատանքի է վերադարձել Օվալաձև կաբինետ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական աշխատավայր, փոխանցում է Интерфакс-ը։ Սպիտակ տանը լրագրողներին ասել են, որ Թրամփը տեղեկություններ է ստացել ԱՄՆ-ին սպառնացող «Դելտա» փոթորկի, ինչպես նաև տնտեսության խթանման միջոցառումների հերթական փաթեթի վերաբերյալ Կոնգրեսի հետ բանակցությունների մասին։      

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, 9 մահ

11:19 08.10.2020

Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որոնցից 45312-ն` առողջացած, 1004-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք: Ունենք 202 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 115 նոր դեպք

14:38 07.10.2020

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում երկրի 85 շրջաններում հայտնաբերվել է COVID-19- ի 11 115 նոր դեպք: Այս մասին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Հիվանդության բոլոր նոր հաստատված դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (3229) և Սանկտ Պետերբուրգում (456): Նաև վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 202 մահ, 6 699 մարդ լիովին ապաքինվել է: Այսպիսով, […]

̰
Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ. Տիգրան Ավինյան

14:06 07.10.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էո, որ վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար: «Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, 5 մահ

11:06 07.10.2020

Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53755 դեպք, որոնցից 45110-ն` առողջացած, 995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2878 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք: Ունենք 178 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Նախապատրաստական աշխատանքներ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ

11:51 06.10.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երևանում հոկտեմբերի 8-9-ին կայանալիք միջոցառման անցկացման վայրում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը: ԱԱՏՄ մասնագիտական թիմերը դիտարկում են սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կկայանա ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի մասնակցությամբ նիստը։

̰
Ունենք կորոնավիրուսի 406 նոր դեպք, 6 մահ

11:20 06.10.2020

Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ն` առողջացած, 990-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Ունենք 222 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
ԱՀԿ-ն կարծում է, որ աշխարհի բնակչության 10%-ը կորոնավիրուսով վարակվել է

17:21 05.10.2020

Աշխարհի բնակչության 10 տոկոսը հնարավոր է կորոնավիրուսով վարակվել է: Reuters. -ի փոխանցմամբ այսպիսի կարծիք է հայտնել ԱՀԿ ներկայացուցիչ Մայք Ռայանը: Նա կարծում է, որ աշխարհի բնակչության 90 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում: Երկիր մոլորակի վրա 7,84 մլրդ մարդ է ապրում: 10 տոկոսը կազմում է 784 մլն մարդ: «Այժմ մենք մոտենում ենք դժվար փուլի»,- ասել է […]

̰
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Իրան-Թուրքիա երթուղու բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել

14:36 05.10.2020

Իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա չվերթների վերսկսումից ընդամենը մի քանի օր անց այս երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, Mehrnews-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին զուգահեռ, Իրանից Թուրքիա տեղական ավիաընկերությունների և Turkish Airlines-ի բոլոր թռիչքները կչեղարկվեն մինչև հետագա ծանուցումը: Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են կատարել միայն «վերադարձի թռիչք»: Որպես թռիչքների […]

̰
Փորձագետները չեն բացառում, որ Թբիլիսին դառնա Վրաստանում կորոնավիրուսի հիմնական օջախը

14:15 05.10.2020

Վրաստանի փորձագետները չեն բացառում,որ Թբիլիսիում կորոնավիրուսի տարածման առումով ստեղծվի այնպիսի համաճարակաբանական  իրավիճակ, որ այն դառնա համաճարակաբանական նոր կենտրոն: Նման կարծիք է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն: Արդեն մեկ ամիս է՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից Աջարիան մնում է «կարմիր գոտի»։ Վարակի աճ այստեղ գրանցվել էր սեպտեմբերի սկզբից: Վերջին օրերին երկրում հայտնաբերված COVID-19 դեպքերի […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարն ինքնամեկուսացել է

13:33 05.10.2020

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն  ասել է, որ ինքնամեկուսանում է կորոնավիրուսի վարակ ախտորոշված ​​անձի հետ շփումից հետո: Այս մասին նա հայտարարեց Twitter-ի իր էջում: Նրա խոսքերով՝ ինքը տվյալ անձի հետ կապվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, իսկ COVID-19-ը նրա մոտ հայտնաբերվել է կիրակի՝ հոկտեմբերի 4-ին: «Ուստի, գործող կանոններին համապատասխան, ես մեկուսացված կմնամ մինչև վաղը առավոտյան […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, 7 մահ

11:10 05.10.2020

Հոկտեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52677 դեպք, որոնցից 44710-ն` առողջացած, 984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 308019 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1054 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 38 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով նոր սահմանափակումներ են մտցվում

10:31 05.10.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Փարիզի արվարձաններն առավելագույն վտանգի գոտի են հայտարարվել: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է France-Presse գործակալությունը ՝ վկայակոչելով կառավարությանը։ Գործակալության տվյալներով ՝  Ֆրանսիայի կառավարությունը հոկտեմբերի 5-ից մայրաքաղաքում նոր սահմանափակումներ կկիրառի: Այս մասին կհայտարարվի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ։ Այսպես, սկսած երկուշաբթիից, բարձրագույն ուսումնական հաստատություններ այցելել կթույլատրվի միայն աշակերտների կեսին։ […]

̰
Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար․ ԿԳՄՍ փոխնախարարի կոչը

16:33 04.10.2020

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 554 նոր դեպք է գրանցվել

14:58 04.10.2020

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 554 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք  stopcov.ge կայքից: Մեկ օրում ապաքինվել է 252 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 4244: Կորոնավիրուսից երկրում 50 մահ է արձանագրվել: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 8118:

̰
Գիտնականները վարակված մակերեսից կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

14:04 04.10.2020

Գիտնականները համարում են, որ այս բացահայտումը թույլ կտա բարելավել հիվանդանոցներում ախտահանման գործընթացը։

̰
Թրամփը կորոնավիրուսով վարակվելուց հետո նոր տեսանյութ է հրապարակել

12:58 04.10.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրորդ տեսաուղերձն այն բանից հետո, երբ վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով։ Գրառումը հասանելի է Twiiter-ի էջում։ Չորս րոպեանոց հոլովակում ԱՄՆ-ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի անվան ռազմական հոսպիտալի բժշկական անձնակազմին: «Երբ այստեղ եկա, ինձ այնքան էլ լավ չէի զգում, բայց հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Կարծում եմ, […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք․ 5 մահացածներից ամենաերիտասարդը 45 տարեկան է, որը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն

11:50 04.10.2020

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52496 դեպք, որոնցից 44672-ն` առողջացած, 977-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6545 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 306965 թեստավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 նոր դեպք: […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, 6 մահ

11:05 03.10.2020

Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած, 972-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք: Ունենք 177 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել և ընդունել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի առաջին չափաբաժինը

09:18 03.10.2020

COVID-19-ով հիվանդացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել, որում շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ Ուղերձը հրապարակվել է ամերիկացի առաջնորդի Twitter-յան էջում։ Թրամփը նշել է, որ Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական հոսպիտալ է մեկնում որպես նախազգուշական միջոց՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին կլինի: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար:  Ինձ հետ ամեն ինչ […]

̰
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են

18:00 02.10.2020

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և նրա կինը հոկտեմբերի 2-ին կորոնավիրուսի թեստ են հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին հայտնում է«Ինտերֆաքսը»։ Եվրոպական շրջագայության մեջ գտնվող պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են եղել: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր և իր կնոջ՝ […]

̰
Բժիշկները կարծում են՝ COVID-19-ով հիվանդացած Թրամփի մոտ բարդություններ կառաջանան

17:25 02.10.2020

Մելբուռնի Սուրբ Վինսենթի հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Բարրի Դիքսոնը կարծում է, որ կորոնավիրուսով հիվանդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կարող են բարդություններ առաջանալ տարիքի ու քաշի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքերով՝ այն փաստը, որ Թրամփի մոտ հիվանդությունը դեռևս անցնում է առանց խնդիրների, չի նշանակում, որ հետագայում ավելի լուրջ ախտանշաններ չեն հայտնվի: «Սովորաբար առաջին շաբաթվա ընթացքում մարդկանց […]

̰
ՌԴ-ում ևս կորոնավիրուսի թվերն ավելանում են

14:25 02.10.2020

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 9412 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է COVID-19-ի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբը: Ամենից շատ հիվանդներ են գրանցվել Մոսկվայում՝ 2704, Սանկտ Պետերբուրգում՝ 302: Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից Ռուսաստանում մահացել է 186 հիվանդ, 6054-ը  բուժվել է: Համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 1 194 643 […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք

11:12 02.10.2020

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 187 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Լեպսը կորցրել է բիզնեսը կորոնավիրուսի պատճառով

22:40 01.10.2020

Էստրադային կատարող Գրիգորի Լեպսը ստիպված է եղել փակել իր սննդի կետը Մոսկվայի կենտրոնում, հայտնում է StarHit- ը: Կարկանդակներով և աղանդերով սրճարանը, որի բացմանը Լեպսը հրավիրել էր Ֆիլիպ Կիրկորովին և Ալեքսանդր Պանայոտովին, փակվել է սեպտեմբերի վերջին: Ինչպես աշխատակիցներն են պատմել, Լեպսը կորցրել է իր բիզնեսը կորոնավիրուսային համավարակի պատճառով. սանիտարական սահմանափակումների ժամանակ այն դարձել է ոչ շահավետ: […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, 218 առողջացում

11:08 01.10.2020

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 218 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները․ ԱՆ

09:04 01.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․ «Սիրելի’ հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի: Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, 152 առողջացում

11:03 30.09.2020

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Ունենք 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 314 նոր դեպք է հաստատվել

14:06 29.09.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:   Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5866 դեպք: Ապաքինվել է ևս 270 պացիենտ։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 պացիենտ:

̰
BACK_TO_TOP