20:05 14.10.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները ամենամյա հաշվետվության ժամանակ նշել են, որ կորանավիրուսի պանդեմիան կարող է զրոյացնել տուբերկուլյոզով հիվանդացության և մահացության նվազեցման ուղղված պայքարի մինչ օրս գրանցած արդյունքները:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: ԱՀԿ ներկայացուցիչների խոսքերով տուբերկուլյոզից մահվան ցուցանիշը 2015 թվականին նվազել է 14 տոկոսով: Իսկ հիմա ԱՀԿ չի կարողանա բարելավել այս ցուցանիշը: «Երկրները, հասարակությունները և այլ […]
19:01 14.10.2020
Գործակալությունը հաղորդում է, որ «Վեկտոր» կենտրոնը հուլիսի 24-ին ՌԴ Առողջապահության նախարարությունից թույլտվություն էր ստացել պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսել կամավորների վրա:
11:47 14.10.2020
Վերջին օրերին ԱՄՆ-ի ավելի քան 20 նահանգ գրանցել է մեկ օրում նոր վարակակիրների հայտնաբերման ռեկորդ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Նշված ցուցակի առաջատարներն են Վիսկոնսինը, Իլինոյսը, Ինդիանան և Օհայոն: Ցանկում ներառված են նաև Կոլորադոն, Այդահոն, Հյուսիսային և Հարավային Դակոտա նահանգները, որտեղ աճը չափազանց կտրուկ է եղել: Փորձագետների կարծիքով՝ ձմռանը ցուցանիշները կարող են էլ […]
11:03 14.10.2020
Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2877 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1058 նոր դեպք: Ունենք 395 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
22:23 13.10.2020
«Կա ընդամենը երեք կանոն, որով կարող ենք դիմակայել կորոնավիրուսի տարածմանը՝ դիմակի կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերն ախտահանել»,- այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը: Ռոմելլա Աբովյանը կոչ է արել պահպանել կանոնները՝ նշելով, որ այս օրերին քիչ չեն դեպքերը, երբ նշված […]
18:18 13.10.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]
17:25 13.10.2020
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ COVID-19-ի տարածման պատճառով գործունեությունը դադարեցնելու իմաստ չկա: Այս մասին հայտնում է РИА «Новости-ն: «Մենք այսօր ՌԴ-ում չենք խոսում տնտեսության արգելափակման և ինչ-որ գործունեությունների դադարեցման, տնտեսության ինչ-որ գաղտնիքների մասին, քանի որ այսօրվա դրությամբ դրա իմաստը չենք տեսնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր […]
15:44 13.10.2020
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ այս շաբաթ Ռուսաստանում կգրանցվի COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Կլինիկական փորձարկումների է ենթարկվում երկու ռուսական պատվաստանյութ, մեկը գրանցված է: Մենք նախատեսում ենք, որ այս շաբաթ պատվաստանյութերից մեկը, որը գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում, նույնպես կգրանցվի և կսկսի արտադրվել»,- ասվում է հայտարարության […]
14:24 13.10.2020
Իտալիայում ուժի մեջ են մտել նոր կարանտինային միջոցառումներ՝ հաստատված երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի և առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի հրամանագրերով: Այս մասին հայտնում է Corriere della Sera,-ն, փոխանցում է russian.rt.com-ը: Նշվում է, որ փաստաթղթով, մասնավորապես, սահմանվում են ռեստորանների ու բարերի աշխատանքային ժամերը, հիմա դրանք պետք է փակվեն կեսգիշերին: Ինչպես նաև, օրինակ, դադարեցված է բոլոր ոչ պրոֆեսիոնալ […]
12:54 13.10.2020
Հնդկաստանի բնակիչ Բուսսա Կրիշնան ընկճախտի մեջ է ընկել՝ իմանալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով։ Նա կաթված է ստացել ու մահացել։ Այս մասին հայտնում է Indian Express-ը՝ հղում անելով նրա ընտանիքի անդամներին։ Նախագահի ու առաջին տիկնոջ մոտ վիրուսի հաստատումից հետո Կրիշնան սոցցանցերում էմոցիոնալ հոլովակներ է տեղադրել՝ նրանց ուղղված շուտափույթ ապաքինման մաղթանքներով։ Մահը վրա […]
12:44 13.10.2020
Անցած մեկ օրում Ռուսաստանում ի հայտ է բերվել COVID-19-ով հիվանդացության 13 868 նոր դեպք։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4 618), Սանկտ Պետերբուրգին (557) և Մերձմոսկվային (420): Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 244 մահ, բուժվել է 7 550 մարդ։ […]
11:49 13.10.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմ է և ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ Դի՛ր դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի, և զինվորը առողջ մնա։ Դի՛ր դիմակ, որ բժիշկներն ու հիվանդանոցներն ազատ մնան՝ սպասարկելու վիրավորներին։ Դի՛ր դիմակ, որ առողջապահության համակարգի ռեսուրսներն ուղղվեն պատերազմի կարիքներին։ Դի՛ր դիմակ, որ թիկունքը առողջ լինի»։
11:11 13.10.2020
Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք, որոնցից 46318-ն` առողջացած, 1032-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2114 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք: Ունենք 427 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
20:15 12.10.2020
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ վիրուսը ավելի շուտ է մահանում տաք ջերմաստիճանում, քան ցուրտ պայմաններում:
11:58 12.10.2020
Անցած մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 13 592 նոր դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը: Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4395), ապա՝ Սանկտ Պետերբուրգին (538): Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 125 մահ, ապաքինվել է 3793 պացիենտ: Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է […]
11:09 12.10.2020
Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56821 դեպք, որոնցից 45891-ն` առողջացած, 1026-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9598 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 327163 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 370 նոր դեպք: Ունենք 67 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
09:49 12.10.2020
Հիվանդների թվով երրորդ տեղում գտնվող Բրազիլիայում ամենաշատ մահվան դեպքերն են արձանագրվել՝ ավելի քան 150 հազար:
08:32 12.10.2020
ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 8 միլիոնին (7,991,998)։ Միայն վերջին 1 օրում գրանցվել է COVID-19-ի 41 935 դեպք։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում երկրում կա 2 644 141 ակտիվ դեպք։ Պացիենտներից 14 741-ի վիճակը գնահատվում է կրիտիկական։ Պանդեմիայի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է 219 695 մահ։ Երկիրը շարունակում է հիվանդացության մակարդակով աշխարհում առաջատար […]
11:04 11.10.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից 45824-ն` առողջացած, 1020-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9304 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 325894 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք […]
09:58 11.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հիվանդ էր նոր տեսակի կորոնավիրուսով, այլևս վարակիչ չէ, ասել է նրա բժիշկ Շոն Քոնլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ բժշկի՝ Սպիտակ տան ղեկավարը համապատասխանում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի չափանիշներին՝ մեկուսացումը դադարեցնելու համար: Քոնլին նշել է, որ PCR թեստը, որն արվել է շաբաթ առավոտյան՝ հոկտեմբերի 10-ին, ցույց է […]
11:24 10.10.2020
Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Ունենք 243 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
16:15 09.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ առկա կորոնավիրուսը բուժելու համար դեղամիջոցը ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդ երեք սինգապուրցիների արյան նմուշների հիման վրա, հաղորդում է Straits Times-ը: Հրապարակման համաձայն՝ Սինգապուրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (NCID) պատասխանել է Regeneron ամերիկյան ընկերության համագործակցության դիմումին՝ առանց բուժման համար մտավոր սեփականության իրավունքի պահանջների: Ըստ NCID-ի՝ ընկերությունը սկզբում խնդրել է ընտրել COVID-19-ով հիվանդացած […]
15:36 09.10.2020
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ՝ Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 527 դեպքից 179-ը կապված է Թբիլիսիի, իսկ 91-ը՝ Իմերեթիի հետ: Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով: «Բարեբախտաբար, Աջարիայում նվազել է թիվը: Ձեռնարկված միջոցները հաշվի առնելով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազել է: Աջարիայում 36 տոկոս է, այս ցուցանիշը համապատասխանում է 190 պացիենտին: Ցավոք, Թբիլիսիում ավելացել […]
15:16 09.10.2020
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 12 126-ով, սա առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Այս տվյալները հաղորդել է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նախորդ անգամ մեկ օրում առավելագույն թվով՝ 11 656 դեպքը գրանցվել էր մայիսի 11-ին: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում վարակվել է 1 272 238 մարդ: Մոսկվայում հայտնաբերվել է 3 701 նոր դեպք, […]
14:01 09.10.2020
Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ-ից։ Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր […]
12:37 09.10.2020
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 458-ի, ինչը գրեթե հազարով ավելի է, քան մեկ օր առաջ, հաղորդել Է հանրապետության առողջապահության նախարարությունը: «Նման թվով վարակվածներ հայտնաբերվել են ռեկորդային թվով թեստերի՝ ավելի քան 128 հազար, անցկացման արդյունքում», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ: Բացի այդ, մեկ օրում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից Իտալիայում […]
11:08 09.10.2020
Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Ունենք 216 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
16:07 08.10.2020
Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս օրհասական պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` […]
13:39 08.10.2020
Դիմակ կրե՛ք, խնայե՛ք բժիշկներին, որոնք զբաղված են վիրավոր զինվորներին փրկելով, գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դիմակի պատշաճ կրումը, ձեռքերի ախտահանումը և ֆիզիկական տարածության պահպանումը երաշխավորում է կորոնավիրուսի տարածման կանխումը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել էր, որ վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս […]