TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը կտրուկ աճել են

20:25 19.10.2020

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ եթե երկրի բնակիչները չհետևեն կորոնավիրուսային սահմանափակումներին, ապա օրական մահվան դեպքերի թիվը կհասնի 600-ի։

̰
Նորվեգիայում կորոնավիրուսի նոր տարատեսակ են հայտնաբերել

16:46 19.10.2020

Նորվեգացի բժիշկները Տրոնհեյմե քաղաքում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը: «Մենք չգիտենք, թե որտեղից է եկել այդ վիրուսը։ Մինչ այժմ, վիրուսի նման տարբերակներ Նորվեգիայում չեն եղել։ Եղել է որոնում միջազգային բազաներով, և այնտեղ նույնպես չի հայտնաբերվել այդ տարատեսակը»,- բացատրել է կոմունայի գլխավոր բժիշկ Տուվե Ռոսստադը։ Ինչպես նշել է […]

̰
Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես չկա COVID-19, բնակիչներին կոչ են արել դիմակներ կրել

16:25 19.10.2020

Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես գրանցված չեն կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր, առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարությունը բնակիչներին կոչ է արել կրել պաշտպանական դիմակներ և պահպանել հեռավորություն: Այդ մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Նման խորհրդով բժշկական գերատեսչությունից հաղորդագրություն են ստացել «Ալթին Ասիր» ազգային բջջային օպերատորի բաժանորդները: «Ձեր առողջությունն ամրապնդելու համար խորհուրդ ենք տալիս կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, հետևել […]

̰
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 15 982 նոր դեպք

13:25 19.10.2020

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 15 982 նոր դեպք: Այս մասին հոկտեմբերի 19-ին հաղորդվել է կորոնավիրուսի վերահսկման օպերատիվ շտաբում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 15 982 նոր դեպք է հայտնաբերվել 84 շրջաններում: Դրանցից 26.2%-ը չեն ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Արձանագրվել է 179 մահ: Օրվա ընթացքում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 5 328 […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1186 նոր դեպք, 7 մահ

11:20 19.10.2020

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 7 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 143: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 186 նոր դեպք: Մինչ այս պահը Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 18 663 դեպք: Ապաքինվել է 278 պացիենտ: Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 192 դեպք, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, 10 մահ

11:03 19.10.2020

Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65460 դեպք, որոնցից 48208-ն` առողջացած, 1091-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 349871 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1722 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք: Ունենք 104 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Վրաստանում Covid 19-ով վարակման 1192 նոր դեպք է արձանագրվել

17:15 18.10.2020

Հոկտեմբերի 18-ին, Վրաստանում  մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, նախորդ օրվա համեմատ  234 դեպքով  ավելի  ։ Ընդհանուր  հաստատված դեպքերի թիվը հասել է 17 477-ի:Այս մասին  հաղորդում է jnews.ge-ին ՝վկայակոչելով Վրաստանի առողջապահության նախարարությանը ։Covid 19-ի հետևանքով գրանցված մահերի թիվը 136 է։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 8 060։Կարանտային  ռեժիմում գտնվում է 6 300 […]

̰
Միասին կանխենք վիրուսի տարածումը ․հորդորում է USAID-Armenia-ն

13:14 18.10.2020

USAID-Armenia-ն  կոչ է անում  հետևել   հակահամաճարակային կանոններին․ «Քանի որ վերջին օրերին Հայաստանում արձանագրվում են COVID19 համավարակի ռեկորդային քանակով դեպքեր, հորդորում ենք հետևել կանխարգելիչ կանոններին` ներառյալ դիմակի պատշաճ կրումը՝ ծածկելով քիթը և բերանը։ Եկեք միասին կանխենք վիրուսի տարածումը»։Գրառմանը կից կազմակերպությունը լուսանկարներ է հրապարակել ։   https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3682772728410669

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 14 դեպք

11:04 18.10.2020

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ը` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1694 նոր դեպք: Ունենք 179 առողջացած: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
ՀՀ -ում ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել

10:32 18.10.2020

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև […]

̰
Աշխարհում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային՝ 400 հազար նոր դեպք է հաստատվել

10:12 18.10.2020

Վարակվածների թվով առաջին 4 հորիզոնականները շարունակում են զբաղեցնել ԱՄՆ-ն, Հնդկատանը, Բրազիլիան և Ռուսաստանը։

̰
Բրազիլացիների շուրջ 53%-ը պատրաստ է ընդունել ռուսական արտադրության պատվաստանյութը

17:04 17.10.2020

Բրազիլիայի բնակչության կեսից ավելին պատրաստակամություն է հայտնել պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութով, հաղորդում է CNN Brasil-ը՝ վկայակոչելով սոցհարցումները: Հարցումներն իրականացրել է Realtime Big Data ինստիտուտը, որը CNN Brasil-ի պատվերով զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ: Հոկտեմբերի 13-14-ին 1000 մարդու շրջանակներում հեռախոսով հարցումներ են իրականացվել: Սխալվելու հավանականությունը 3 տոկոսային կետի միջակայքում է: Հարցումներում հիշատակվել է ոչ […]

̰
Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն մեր առաջնագծում պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան

14:31 17.10.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին կոչ է արել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Մասնավորապես գրել է. «Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի՛, հարգելի՛ քաղաքացիներ, թիկունքից մի՛ հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Խնդրում եմ, հորդորում եմ, խստագույնս պահպանե՛ք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արե՛ք դա […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1540 նոր դեպք, 11 մահ

11:06 17.10.2020

Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
ԱՀԿ-ն նշել է COVID-19-ի բուժման համար անարդյունավետ դեղամիջոցները

22:53 16.10.2020

Ռեմդեսիվիրը, հիդրոքսիլքլորոքինը, լոպինավիրը, ռիտոնավիրը և ինտերֆերոնի հետ համադրություններն անարդյունավետ են եղել մահացությունը նվազեցնելու և COVID-19-ով հիվանդների բուժման համար, ասել է ​​Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը՝ մեկնաբանելով ԱՀԿ համերաշխության թեստային պլատֆորմի վրա դեղերի՝ 6 ամիս տևած հետազոտության արդյունքները: «ԱՀԿ-ի թերապևտիկ դեղամիջոցների փորձարկման նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ռեմդեսիվիրը, հիդրոքսիլքլորոքինը, լոպինավիրը, ռիտոնավիրը և ինտերֆերոնը […]

̰
Շիրակի մարզում ևս Covid 19-ի օրական հաստատված դեպքերի թիվն ավելացել է

21:55 16.10.2020

Առողջ թիկունքը առաջնագծում կռվող զինվորների ամրության կարևոր պայմանն է, 20-րդ օրն է՝ բանակը պայքարում է արտաքին թշնամու դեմ, մեկ այլ ներքին թշնամի էլ կա, որի դեմ ամբողջ աշխարհն է պատերազմում՝ Covid 19-ը: Այս օրերին հայաստանյան բուժհաստատությունները երկու ճակատով են կռիվ տալիս։ Պատերազմական գոտում վիրավորների թիվն է ավելանում, իսկ ներսում՝  կորոնավիրուսի ցուցանիշները: Մեկ օրում 1465 նոր […]

̰
Ուժեղացված ստուգայցերով դիտարկվում է անվտանգության կանոնների պահպանումը երկրում․ԱԱՏՄ

20:10 16.10.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երեւանում եւ մարզերում շարունակում է  վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման […]

̰
Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով

18:25 16.10.2020

Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Газеты.Ru»-ն: Նրա խոսքերով՝ երկրում համաճարակի արագ տարածման պատճառով ձեռնարկվում են բուռն միջոցառումներ՝ ուղղված նրան, որ ռուսներին խրախուսեն խիստ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: «Հիմա իրավիճակը վերահսկողության տակ է՝ չնայած այսպիսի տխուր դինամիկային»,- ասել է Պեսկովը: Ըստ կորոնավիրուսի […]

̰
Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք

16:10 16.10.2020

Պատերազմ երկու ճակատով. այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով․ ԱՆ

14:27 16.10.2020

Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի ևս 15 150 դեպք

13:34 16.10.2020

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 15 150 նոր դեպք, երկրում կորոնավիրուսի տարածման ողջ ժամանակահատվածի համար դեպքերի ընդհանուր թիվը 1 369 313 է, հաղորդում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շտաբը: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5 049), Սանկտ Պետերբուրգում (647) և Մոսկվայի մարզում (448): Բացի դրանից՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, 10 մահ

11:10 16.10.2020

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք: Ունենք 422 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
ԱՆ-ը հորդորում է բոլոր գործատուներին և տնտեսվարողներին անցնել հեռավար աշխատանքի

22:37 15.10.2020

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր Հայկական միասնական տեղեկատվական  կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ նոր կորոնավիրուսի դեպքերի ավելացման ռեկորդը շարունակվում է. այսօրվա դեպքերը 1371 են, նախորդ օրը 1058 է եղել: Պատճառն անվտանգության կանոնները չպահպանելն է: Ռազմական դրության պայմաններում այդ ամենին նպաստել են մարդկանց տեղաշարժը, կուտակումները, հանրային տրանսպորտի միջոցների նվազումը. «ԱՆ-ը հորդորում է […]

̰
Կա՞ն կորոնավիրուսով հիվանդ զինածառայողներ. հարց Արծրուն Հովհաննիսյանին

22:32 15.10.2020

«Անկեղծ ասած՝ նման վիճակագրություն չունենք, և էս համառ, լարված մարտերի ընթացքում, եթե դեպքերը կոնկրետ ծանր իրավիճակի չեն հասցնում, չենք էլ կարող կոնկրետ թեստավորում անել, որովհետև մեր ամբողջ բանակը, մեր ամբողջ զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ՝ որոշ տեղերում շատ լարված մարտական գործողությունների, որոշ տեղերում՝ որոշակի թեթև, որոշ տեղերում՝ լարված մարտական հերթապահության մեջ»,- ասել է […]

̰
Ամո՞ւր է մեր թիկունքը․ինչո՞ւ է համաճարակն աննախադեպ ուղի ընտրել․ «Հորիզոնի» շրջայցը մայրաքաղաքում

21:52 15.10.2020

Ի՞նչ են հորդորում մասնագետները և ո՞րն է կորոնավիրուսի տարածման տեմպերի ռեկորդային աճի պատճառը: «Հորիզոնի» նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից մինչ օրս երբևէ նոր դեպքերի այսպիսի թիվ չէր գրանցվել։ Հատկապես վերջին երեք օրերին մեկ օրում հաստատվող նոր դեպքերը եռանիշից դարձան քառանիշ, նախորդ […]

̰
Պատերազմական իրականությանը զուգահեռ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ. Արսեն Թորոսյանը կոչ է արել դիմակ կրել

14:30 15.10.2020

ՀՀ առողջապահության նախարարն այսօր նշել է, որ պատերազմական իրականությանը զուգահեռ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ, և օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլելով կյանքեր։ Նա ընդգծել […]

̰
Աշխարհում COVID-19 դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել

14:10 15.10.2020

Աշխարհում անցած օրը հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 381 հազար նոր դեպք. սա նոր ռեկորդ է համավարակի ընթացքում: Այդ մասին վկայում են Worldometers կայքի տվյալները: Ամենամեծ թվով հիվանդացության դեպքերով առաջատարներն են Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Կտրուկ ավելացել է նաև հիվանդների թիվը Իսպանիայում, Ռուսաստանում, Չեխիայում և Բելգիայում: Մեր օրում կորոնավիրուսից 6083 մարդ է […]

̰
Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր․ Արսեն Թորոսյանի կոչը

13:44 15.10.2020

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու հորդորել․ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»։

̰
Հայտնի է, թե որն է գրասենյակի «ամենավարակիչ» իրը

12:37 15.10.2020

Համակարգչային ստեղնաշարը համարվում է գրասենյակում ամենավտանգավոր իրը՝ ստեղների վրա կուտակված մանրէների պատճառով: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է ռուս հայտնի վարակաբան Իրինա Շիլկինան: «Համակարգչային ստեղնաշարն ամենավարակիչ առարկան է, հատկապես գրասենյակում: Հաշվի առնելով, որ այն ախտահանելը դժվար է, քչերն են դա անում: Դրա հետևանքով ստեղների վրա կուտակվում են պաթոգեն բակտերիաներ, վիրուսներ, վարակ, որոնց թվում կարող է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1371 դեպք, 7 մահ

11:06 15.10.2020

Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ն` առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
BACK_TO_TOP