TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+6.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17 347 դեպք

12:58 26.10.2020

Անցած մեկ օրվա ընթացքում մասնագետները Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերել են COVID-19- ի 17 347 նոր դեպք: Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5224), Սանկտ Պետերբուրգում (715) և Մոսկվայի մարզում (499): 24 ժամվա ընթացքում գրանցվել է 219 մահ: Վերջին մեկ օրվա տվյալներով՝ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 16 մահ

11:04 26.10.2020

Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162-ն` առողջացած, 1196-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 379541 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք: Ունենք 254 առողջացած: Մահվան 16 դեպքերի վերաբերյալ […]

̰
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 16 710 դեպք

12:01 25.10.2020

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16 710-ով, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: «Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում 84 շրջաններում հաստատվել է COVID-19-ի 16 710 հաստատված դեպք, այդ թվում 4456-ը՝ (26,7%) առանց կլինիկական դրսևորումների», – ասված է հաղորդագրության մեջ: Ավելացվում է, որ ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է 1 […]

̰
Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին. ԱԻ փոխնախարարը կոչ է անում պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ

11:46 25.10.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ: Մեր անելիքներից պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 314 նոր դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ով

11:01 25.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում։ Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77 837 դեպք, որոնցից 50 908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377340 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]

̰
Անգելա Մերկելը «դժվար ամիսներ» է կանխատեսում Գերմանիայի համար՝ պանդեմիայի պատճառով

17:58 24.10.2020

Գերմանիայում այժմ կորոնավիրուսի համավարակն ավելի արագ տեմպերով է տարածվում, քան տարեսկզբին էր։ Գերմանիային դժվար ամիսներ են սպասվում: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ քաղաքացիներին ուղղված իր  տեսաուղերձում: «Այժմ մենք գտնվում ենք կորոնավիրուսային համաճարակի շատ լուրջ փուլում: Նոր վարակների թիվն աճում է ոչ թե օրական , այլ ժամ առ ժամ», – ասել է Գերմանիայի կանցլերը […]

̰
Մահճակալները դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Արսեն Թորոսյանի կոչը

15:44 24.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչով է դիմել քաղաքացիներին. Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական […]

̰
Այրվածքաբանության ազգային կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է

14:57 24.10.2020

ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է բուժհաստատությունում կորոնավիրուսային հիվանդությամբ դիմողների և ազատ մահճակալների թիվը: Գրել է. «Առավոտվա դրությամբ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվ` 388: Ազատ մահճակալների թիվ` 336»:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, 12 մահ

11:04 24.10.2020

Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք: Ունենք 425 առողջացած: Մահվան 12 դեպքերի վերաբերյալ […]

̰
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 42 միլիոնը

09:02 24.10.2020

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42 մլն դեպք (42,490,278)։ 2 միլիոն դեպք գրանցվել է ընդամենը 4 օրում։ Վերջին 1 օրում մոլորակի 371․5 հազար բնակիչ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 1,149,237 մարդ, ապաքինվել՝ 31.4 միլիոնը։ Ներկայում աշխարհում կա 9․9 մլն ակտիվ դեպք։ Մեկ մլն […]

̰
Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն առաջիկա ամիսներին շատ ծանր կլինի․ ԱՀԿ

00:47 24.10.2020

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն առաջիկա ամիսներին շատ ծանր կլինի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հոկտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: «Մենք գտնվում ենք COVID-19 հիվանդության համաճարակի կրիտիկական խաչմերուկում, հատկապես Հյուսիսային կիսագնդում։ Հաջորդ մի քանի ամիսները շատ դժվար կլինեն, և որոշ երկրներ գտնվում են վտանգավոր հետագծի վրա»,- նախազգուշացրել է Գեբրեյեսուսը։ Շատ […]

̰ ̰
Արսեն Թորոսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Covid-19-ի և պատերազմի հետևանքով ոլորտում ծագած խնդիրները

19:59 23.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օգնությամբ տրամադրված բոլոր սարքերը, պարագաներն ու […]

̰
Սլովակիան սկսել է կորոնավիրուսի համընդհանուր թեստավորումը

17:50 23.10.2020

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 8։00-ից, Սլովակիայում սկսվել են կորոնավիրուսի անվճար թեստավորումները ամբողջ բնակչության շրջանում: Այս մասին գրում է РИА «Новости»-ն: Հոկտեմբերի 23-25-ը թեստ կհանձնեն Դոլնի Կուբին, Տվրդոշին, Նամեստովո նա Օրավե և Բարդեև շրջաններում: Այս վայրերում գրանցվել է առավել ծանր համաճարակային իրավիճակ: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 6-8-ը կթեստավորվեն երկրի մյուս շրջանների բնակիչները: Այս հնարավորությունից կարող […]

̰
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսից հետո IQ-ի մակարդակն իջնում է

15:57 23.10.2020

Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտող Ադամ Հեմփշիրի գլխավորությամբ բրիտանացի նեյրոֆիզիոլոգների և բժիշկների խումբը պարզել է, որ կորոնավիրուսով հիվանդացածների մոտ IQ-ի մակարդակն իջնում է, ինչն ազդում է հիշողության և մտավոր ունակությունների վրա: Հետազոտությունը հրապարակվել է medRxiv էլեկտրոնային գրադարանում: «COVID-19-ով հիվանդացած բրիտանացիները զգալիորեն ավելի վատ են կատարել ճանաչողական թեստերը՝ համեմատած իրենց հասակակիցների հետ, և այդ տարբերությունների մակարդակն ուղղակիորեն […]

̰
Ամբողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ոստիկանություն

15:13 23.10.2020

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ցավոք, պարզվում […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17 340 նոր դեպք

12:50 23.10.2020

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19- ի 17 340 նոր դեպք: Այս մասին հոկտեմբերի 23-ին հաղորդել է կորոնավիրուսի տարածումը վերահսկող օպերատիվ շտաբը: Կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (5 478 նոր դեպք): Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում բուժվել է 11 263 մարդ, մահացել՝ 283 հիվանդ: Ընդհանուր առմամբ, երկրի 85 շրջաններում մինչ […]

̰
Հերթական հակառեկորդը․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք

10:59 23.10.2020

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած: Մահվան 14 դեպքերի վերաբերյալ […]

̰
Թեստավորվո՞ւմ են արդյոք ռազմաճակատ գնացող կամավորները. հարց ԱՆ ներկայացուցչին

23:02 22.10.2020

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանին այսօր հարց է ուղղվել այն մասին, թե արդյո՞ք չկա կարիք, որպեսզի ռազմաճակատ մեկնելուց առաջ կամավորները ևս թեստավորվեն՝ առաջնագծում նոր կորոնավիրուսի վարակի տարածումից խուսափելու համար: «Գիտեք, որ Հայաստանում յուրաքանչյուր գրանցվող դեպքի համար իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, ճշտվում են բոլոր շփված անձինք և ինքնամեկուսացման են ենթարկվում: […]

̰
Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև․ բժիշկ-համաճարակաբան

22:30 22.10.2020

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ամեն օր նախորդ օրվա համեմատությամբ նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճում է 500-ով: «Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի արդյունքն է: Դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև, և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու», […]

̰
Զվարթնոց օդանավակայանում COVID-19-ի ՊՇՌ նմուշառում է կատարվում

19:05 22.10.2020

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ օդանավակայանի  ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր: Հայաստան ժամանելուն պես  ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից: […]

̰
Մեծ Բրիտանիայում ակտիվիստը բարձրացել է Բիգ Բենի վրա՝ բողոքելով COVID-19-ի նոր սահմանափակումների դեմ

17:56 22.10.2020

Մեծ Բրիտանիայի հյուսիսում բրիտանական իշխանությունների կիրառած նոր սահմանափակումների դեմ բողոքող ակտիվիստը բարձրացել է Լոնդոնի Եղիսաբեթ աշտարակը, որտեղ գտնվում է ամենահայտնի Բիգ Բեն ժամացույցը։ Հաղորդում է ria.ru-ն: Վեստմինստերի ոստիկանությունը հայտնել է, որ 60-ն անց մի տղամարդ աշտարակին է հայտնվել առավոտյան 7։50-ին և փայտե կառուցատարրերի վրա մնացել առնվազն երկու ժամ: Բարձրանալով աշտարակի փայտամածի վրա՝ տղամարդը երկու պաստառ […]

̰
ԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեպքերի աճով

15:55 22.10.2020

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաև հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և բուժհաստատությունները, որոնք օգնություն են տրամադրում հիվանդներին և վիրավորներին։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 2306 դեպք

11:00 22.10.2020

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 362293 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք: Ունենք 568 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1836 նոր դեպք, 20 մահ, այդ թվում՝ առաջին անգամ երեխայի

11:04 21.10.2020

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Կորոնավիրուսի արագ տարածումը մի շարք երկրների ստիպում է նոր սահմանափակումների գնալ

22:54 20.10.2020

Կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 40 միլիոն 858 հազար մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 30 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 125 հազարը: Այս մասին հայտնել է worldometers-ը: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի Բավարիա երկրամասում այսօրվանից հայտարարվել է երկշաբաթյա լոքդաուն: Այստեղ մարդիկ կարող են […]

̰
Ախալքալաքում շտապօգնությունը չի աշխատում. բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել

13:40 20.10.2020

Սամցխե-Ջավախք շրջանի Ախալքալաք քաղաքում շտապօգնությունը չի աշխատում. նախօրեին բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել:  Շտապօգնության աշխատակիցների կոնտակտները դեռևս հաստատման փուլում են: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Շրջանում հոկտեմբերի 19-ից ի վեր կորոնավիրուսով վարակման 123 դեպք է արձանագրվել, որոնցից 30-ն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 582, ինքնամեկուսացման մեջ՝ 413 մարդ: Այս մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ […]

̰
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել նոյեմբերի վերջին

13:15 20.10.2020

Ռուսաստանի Դաշնության բնակիչների լայնամասշտաբ պատվաստումը կորոնավիրուսի դեմ կարող է սկսվել նոյեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է պատվաստանյութը արտադրող Р-Фарм ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատևը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Ներկայումս Спутник պատվաստանյութի արտադրության մեր ներգրավված են հինգ արտադրական տեղամասեր. ընդհանուր գնահատականով՝ զգալի քանակությամբ և լայնածավալ պատվաստումները կարող են սկսվել նոյեմբերի վերջին»,- ասել է Իգնատևը:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1234 նոր դեպք, 10 մահ

11:00 20.10.2020

Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ն` առողջացած, 1101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած: Մահվան 10 դեպքերի վերաբերյալ […]

̰
Գիտնականները գտել են կորոնավիրուսի խոցելի տեղը

21:33 19.10.2020

Նոր կորոնավիրուսը նմանատիպ ֆերմենտներ ունեցող SARS-CoV-1-ից և MERS-ից տարբերվում է նրանով, թե ինչպես է գործում SARS-CoV-2-PLpro-ն։

̰
BACK_TO_TOP