12:59 01.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 791 նոր դեպք, վերջին 24 ժամում երկրում մահացել է 28 պացիենտ: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 40 727 դեպք: Ապաքինվել է ևս 2 413, մահացել՝ 335 մարդ։
11:51 01.11.2020
Համազգային կարանտինը Անգլիայում կներդրվի նոյեմբերի 5-ից և կտևի մինչև դեկտեմբերի 2-ը: Այս մասին հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի խոսքերով ՝ սահմանված խստացումների հիմնական նպատակը կորոնավիրուսի երկրորդ ալիքը կանգնեցնելն է։ Ամբողջ երկրում փակ կլինեն պանդոկները, ռեստորանները, խանութները, բացառությամբ նրանց, որ վաճառում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ […]
11:03 01.11.2020
Նոյեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Ունենք […]
23:17 31.10.2020
Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երևանի տարածքային կենտրոնի և մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր […]
15:58 31.10.2020
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի օրական ռեկորդային աճ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հավելում է, որ ըստ Հոփկինսկի հիվանդանոցի տվյալների՝ հիվանդացել է ավելի քան 99,300 մարդ: COVID-19-ի իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալներն Ռուսաստանում ու աշխարհում ներկայացված стопкоронавирус.рф
14:12 31.10.2020
Բելգիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման տեմպը հաշվի առնելով՝ որոշել են ավելացնել սահմանափակումների թիվը: Երկրում երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, փակվում են խանութները և ծառայության ոլորտները, թույլատրվում է հյուր ընդունել մեկ անձից ոչ ավելի,- այս մասին հաղորդում է The Brusseles Times-ը: Երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն ասել է, որ նպատակը մարդկանց առողջությունը պահպանելն է: Նա նաև շեշտել է, […]
11:03 31.10.2020
Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։ […]
18:50 30.10.2020
Հունգարիան ԵՄ առաջին երկիրն է, որը պատրաստ է ձեռք բերել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը, պայմանով, որ այն ԵՄ-ում սերտիֆիկացում կանցնի։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Եթե եվրամիության երկրներից որևէ մեկը ձեռք կբերի արտասահմանյան պատվաստանույթ, որը սերտիֆիկացում չի ունենա, եվրահանձնաժողովը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, […]
17:33 30.10.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
17:27 30.10.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ: Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ-ից՝ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր […]
15:52 30.10.2020
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր առավոտյան շրջայց է կատարել Երևանի մի շարք առևտրի կենտրոններում և ստուգել, թե արդյոք պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Ինչպես պարզվել է, քաղաքացիներն ու տնտեսվարողները ոչ բոլոր կանոններն են պատշաճ կատարում: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մանրամասները՝ տեսանյութում։
13:09 30.10.2020
Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 հազար դեպք, հայտնում են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 18 283 դեպք, վարակվածների գրեթե քառորդ մասի մոտ (22.3 տոկոս) հիվանդությունն առանց ախտանշանների է: Այսպիսով, այսօր թարմացվել է երեկ հայտարարված նոր դեպքերի թվի «ռեկորդը»։ Նախօրդ օրը գրանցվել էր 17 717 դեպք: […]
11:02 30.10.2020
Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք: […]
23:07 29.10.2020
Կորոնավիրուսային հիավանդությունից մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի […]
15:42 29.10.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1709 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 35 567 է: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2075 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 16 904 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 273 է:
11:07 29.10.2020
Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք: […]
23:47 28.10.2020
Երկրում պատերազմ է, իսկ կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են արագորեն աճել։ Հիվանդության աճն ի՞նչ փաստի առաջ է կանգնեցնում մեզ և ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը՝ աներևույթ թշնամուն կանխելու ուղղությամբ։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի» պետ Լուսինե Պարոնյանի հետ։
15:47 28.10.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հնարավորինս փորձել եմ խուսափել covid-ից, չստացվեց… Թեստս դրական է։ Հուսով եմ՝ շուտ կապաքինվեմ ու կրկին կանցնեմ աշխատանքի Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով։ Խաղաղություն և առողջություն բոլորիս»,- գրել է նա:
14:04 28.10.2020
Քութայիսում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսային վարակից։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 2.197 հիվանդ: Համաճարակի սկզբից ապաքինվածների ընդհանուր թիվը 14,829 է, ինչը վարակվածների 44%-ն է։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրանցվել է վարակի 33 858 դեպք: Անցած օրվա ընթացքում իրականացվել է 9126 թեստ: […]
12:55 28.10.2020
Վերջին շաբաթվա ընթացքում եվրոպական որոշ երկրներում զգալիորեն աճել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի օրական ցուցիչը և վարակվածների շրջանում մահվան ելքերը: Այս մասին, BBC- ի փոխանցմամբ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Մարգարեթ Հարիսը: Նշվում է, որ իրավիճակը, մասնավորապես, բարդացել է Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում: Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի և մահացությունների ինտենսիվ և տագնապալի աճ […]
12:41 28.10.2020
Ռուսաստանում կորոնավիրուսից վերջին 1 օրում մահացել է 346 պացիենտ։ Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբի տվյալների՝ սա համավարակի սկզբից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է։ Նախօրեին գրանցվել էր մահվան 320 դեպք։ Ընդհանուր առմամբ, ըստ շտաբի տվյալների, Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 26 935 մարդ է մահացել: Վարակից մահացության պայմանական մակարդակը (այն կարելի է որոշել միայն համաճարակի […]
11:02 28.10.2020
Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած: Մահվան 21 դեպքերի վերաբերյալ […]
15:54 27.10.2020
Դպրոցների փակումը ցածր անարդյունավետության միջոց է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժանմունքի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն: «Դպրոցների փակումը քիչ է նպաստում վարակի դեմ պայքարին, այնպես որ, դրանք պետք է վերաբացվեն: Ամենից շատ ազդեցության տակ են հայտնվում բարդ պայմաններում գտնվող երեխաները»,- գրել է Քլուգեն Twitter-ում: .@WHO_Europe advisory grp on schooling/#COVID19: […]
13:53 27.10.2020
Հոկտեմբերի 27-ից Չեխիայի կառավարությունը արգելք է մտցրել քաղաքացիների տեղաշարժի համար տեղական ժամանակով ժամը 21։00-ից 05։00-ը՝ կապված կորոնավիրուսի տարածման աճի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Չեխիայի առողջապահության նախարար Ռոման Պրիմուլայի հայտարարությանը: Վերջին օրերին Չեխիայում գործող սահմանափակումները ցանկալի արդյունք չեն տվել, նշել է նա: Կառավարությունը որոշում է կայացրել ուժեղացնելու դրանք: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը […]
11:03 27.10.2020
Հոկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած, 1222-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք: Ունենք 652 առողջացած: Մահվան 26 դեպքերի վերաբերյալ […]
20:51 26.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: […]
16:25 26.10.2020
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հայտնում է «Ալիք Մեդիան»: Այս լուրերը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են Ախալքալաքի քաղաքապետարանից: Առկա տեղեկատվության համաձայն՝ որոշ աշխատակիցներ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ և սպասում են թեստերի պատասխանին: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ այս պահին Սամցխե-Ջավախեթիի շրջանում ընդհանուր 259 վարակի դեպք […]
15:44 26.10.2020
Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում ավելանում են: Վարակը հատկապես նոր թափով է տարածվում եվրոպական մի շարք երկրներում: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ արդեն երրորդ օրն անընդմեջ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի ամենօրյա վիճակագրությունը ռեկորդներ է գրանցում: Այս կիրակի եվրոպական երկրներում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է Covid-19-ի ավելի քան 465 հազար դեպք: Դեպքերի ավելացման հետ կապված շատ […]
13:00 26.10.2020
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում հասել է 43 մլն-ի, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների ու այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43 009 311-ի. մահացել է 1 153 861 պացիենտ: Մինչ օրս ապաքինվել է 28 մլն […]