ՀԱՅԱՍՏԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 19:42:28 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Ընձառյուծների գիշերային զբոսանքը https://www.shantnews.am/news/view/1582177.html Mon, 31 Mar 2025 19:48:16 +0000 https://www.shantnews.am/?p=1582177 ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։

Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D:

Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար տուգանքը կազմում է 100- 500 մլն ՀՀ դրամ։

]]>
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը https://www.shantnews.am/news/view/1582175.html Mon, 31 Mar 2025 19:38:36 +0000 https://www.shantnews.am/?p=1582175 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 30-ը ներառյալ՝ 5.434 մլն.մ³:

]]>
Ո՞վ կլինի Գյումրիի քաղաքապետը և ինչպե՞ս անցան ընտրությունները. զրույց Դանիել Իոաննիսյանի հետ https://www.shantnews.am/news/view/1582111.html Mon, 31 Mar 2025 18:28:30 +0000 https://www.shantnews.am/?p=1582111 Գյումրիում և Փարաքարում երեկ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Ըստ այդմ՝ Փարաքարում կառավարումը կիրականացնի «Միասնություն» դաշինքը: Իրավիճակը, սակայն, այլ է Գյումրիում: Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, բայց որևէ մեկին չի հաջողվել ստանալ 50+1:

Ինչպե՞ս են անցել այդ ընտրոությունները և ի՞նչ սցենարներ են հնարավոր. այս և այլ հարցերի «Հեռանկարի»-ի տաղավարում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը: Դանիել Իոաննիսյանը ողջ օրվա ընթացքում իր գործընկերների հետ դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրատեղամասերում:

]]>
Փարպի գյուղի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանա https://www.shantnews.am/news/view/1582085.html Mon, 31 Mar 2025 17:52:42 +0000 https://www.shantnews.am/?p=1582085 Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ:

Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ նկուղում և տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Հաջորդ օրը կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մոտ 9 գրամ կանեփանման զանգված, նույն զանգվածով լցված կաթուցիչ և ավելի քան 22 գրամ կանեփի սերմ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ. Դավիթ Խուդաթյան https://www.shantnews.am/news/view/1582134.html Mon, 31 Mar 2025 17:41:24 +0000 https://www.shantnews.am/?p=1582134 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հայտնել https://www.shantnews.am/news/view/1582125.html Mon, 31 Mar 2025 16:52:55 +0000 https://www.shantnews.am/?p=1582125 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

]]>
Պետք է անել խաղաղություն հաստատելու վերջին քայլերը. Գերմանիայի նախագահը՝ Երևանում https://www.shantnews.am/news/view/1582062.html Mon, 31 Mar 2025 16:47:01 +0000 https://www.shantnews.am/?p=1582062 Պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի նախագահն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի և Գերմանիայի նախագահներն ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

]]>
2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկում https://www.shantnews.am/news/view/1582090.html Mon, 31 Mar 2025 15:54:26 +0000 https://www.shantnews.am/?p=1582090 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2026-2028թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ:

Մանրամասները՝ այստեղ:

]]>
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Նիկոլա Սարկոզիի հետ https://www.shantnews.am/news/view/1582108.html Mon, 31 Mar 2025 15:40:32 +0000 https://www.shantnews.am/?p=1582108 Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։
Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, և հատկապես՝ Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին։

]]>
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր https://www.shantnews.am/news/view/1582103.html Mon, 31 Mar 2025 15:27:41 +0000 https://www.shantnews.am/?p=1582103 Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝  հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող աշխատանքը և այդ հարցում երկրների միջև համագործակցությունը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է։ Եթե մեկ քայլ առաջ նայենք, ապա կարևոր է ոչ միայն քամու էներգիան, այլև՝ ջրածնի էներգիան»,- շեշտեց Շտայնմայերը։

Գերմանիայի նախագահն ընդգծեց՝ կարևոր է ոչ միայն վերականգնվող էներգիայի ստեղծումն, այլև այլ տարածաշրջաններ դրա փոխադրումն ու այդ նպատակով հաղորդակցությունների ստեղծումը։

«Եթե Հայաստանը կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, մենք դա ողջունում ենք»,-շեշտեց նա:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ հայ-գերմանական պատվիրակությունների միջև քննարկումներում չէին կարող չարծարծվել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, քանի որ ԵՄ-ի անդամ երկրներից հենց Գերմանիան է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով գտնվում առաջին տեղում։

«Քննարկումների ժամանակ առանձնահատուկ նշվել են նաև էներգետիկան և հատկապես՝ Կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։ Մենք դրա մասին բավական մանրամասն քննարկումներ ենք ունեցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանական KFW ֆինանսական կազմակերպության հետ արդեն ծրագիր կա՝ դեպի Վրաստան նոր հոսքագծի աշխատանքներն ավարտելու մասին»,-ասաց ՀՀ նախագահը։

Նրա խոսքով՝ տնտեսական հարցերը քննարկվել են ավելի լայն համատեքստում, մասնավորապես քննարկվել են Հարավային Կովկասից դեպի Եվրամիություն էլեկտրոէներգիա արտահանման հնարավորությունները։

«Քննարկումների ժամանակ մեր օրակարգում է դրվել նաև սևծովյան էլեկտրական մալուխի մասին հարցը։ Կարծում եմ, որ հետագայում Գերմանիայի Դաշնության օգնության և ԵՄ-ի գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք նաև դրա մաս կազմել, քանի որ այսօր Հայաստանի էներգահաշվեկշռում կանաչ էներգիայի հաշվեկշիռը մոտավորապես 40 տոկոս է, եթե ոչ ավելի, ու դա գնալով ավելանալու է։ Մենք նաև ավելցուկ էլեկտրոէներգիա ենք ունենալու և դրա արտահանման կարիք ունենք»,-իր խոսքում նշեց Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը հավելեց, որ քննարկումներում տեղ են զբաղեցրել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ԵՄ-ն է տնտեսության զարգացման առումով վերանայում իր մոտեցումները՝ Հայաստանը կարող է օգտվել այդ նոր հնարավորություններից՝ օգտագործելով սեփական հզորությունները Գերմանիայի հետ համագործակցելու առումով։

]]>