TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ մեղադրանքներն ու Իրան-Սաուդներ միջնորդավորված պատերազմը Եմենում

16:19 21.12.2017

Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։

̰
Երկու տարում փոխվել է ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար ողջ կազմը՝ մեկ բացառությամբ

16:04 09.12.2017

Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն Ապրիլյան պատերազմից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։

̰
Երուսաղեմի բաժանումը և հայկական թաղամասի ճակատագիրը

15:25 09.12.2017

Երուսաղեմում մեծ հայկական թաղամաս կա, որը քաղաքի 4 թաղամասերից մեկն է և զբաղեցնում է Երուսաղեմի մոտ ¼ մասը: Առավել կարևոր է, որ հայկական թաղամասում է հրեաների համար պաշտամունքային Սիոն լեռը:

̰
Արդյո՞ք Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր  Յունայթեդից»

15:52 08.12.2017

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին խոսում են ավելի ու ավելի հաճախ: Նույնիսկ նշվում են արդեն ակումբներ, որոնք ցանկանում են գնել Մխիթարյանին: Սկզբում դա «Բորուսիան» էր, հիմա՝ իտալական «Ինտերը»:

̰
Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցի առաջնահերթությունները

18:02 29.11.2017

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան աչքի ընկավ մի քանի հարցի վերհանմամբ և դրանց քննարկումներով:

̰
Իրանի ԱԳ նախարարի այցն ու առաջարկները՝ ի պատասխան իսրայելական ակտիվությանը

13:11 29.11.2017

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, այլև ներկա եղավ հայ-իրանական գործարար համաժողովին, որին մասնակցում էր շուրջ 150 գործարար երկու երկրներից։

̰
115 մլն դոլարի հայց Արցախի դիրքերի ուղղությամբ հարվածին մասնակցած իսրայելական ընկերության դեմ

18:24 28.11.2017

Ներդրողները 115 միլիոն դոլար են պահանջում իսրայելական այն ընկերությունից, որի մասնագետներն ադրբեջանցիների խնդրանքով սեփական մահապարտ անօդաչու թռչող սարքը կիրառել են Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, և բաժնետերերը դատարան ներկայացված հայցով հատուցում են պահանջում ընկերությունից:

̰
Ռուսական մամուլն անդրադառնում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին

18:27 25.11.2017

ՀՀ իշխանությունների մոտ կանգնած աղբյուրը նշել է. «Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների և ամենակարևորը՝ բիզնես ոլորտի զագացման հեռանկարների համար։ Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանի մի շարք ապրանքների եվրոպական շուկա մուտքի թույլատվություն»։

̰
Նոյեմբերի 24-ին Երևանին և Բրյուսելին ոչինչ չի խոչընդոտի. Deutsche Welle

12:15 23.11.2017

Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են ստորագրել համապարփակ և ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Փորձագետները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երևանին և Բրյուսելին մերձենալու համար։ Գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

̰
Իրաքյան Քրդստանի անկախությունը ձախողվեց աշխատավարձի ու Թուրքիայի պատճառով. փորձագետներ

18:10 15.11.2017

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին կոչ է արել Քրդստանի իշխանությանը ազատել բոլոր անցակետերը և դրանց կառավարումը հանձնել կենտրոնական իշխանությանը, քանի որ քրդերն այլևս վստահություն չեն վայելում:

̰
Լիբանանի համար պայքարում են Սաուդյան Արաբիան և Իրանը. փորձագետ

15:14 15.11.2017

Վերլուծաբանի կարծիքով՝ Լիբանանի վարչապետին փաստացի պատանդ պահելով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունը փորձում է այդ երկիրը ներքաշել երկարատև հակամարտության մեջ՝ դրանով Թեհրանին զրկել տարածաշրջանային հենարաններից և մեկուսացնել:

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը կթուլացնի Հայաստանի դիրքերը. թուրքագետ

15:15 04.11.2017

Անդրադառնալով վերջերս կայացած Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ բանախոսը նկատել է, որ այն հատուկ հակահայկական ուղղվածություն չուներ։ Դրա նպատակն էր երեք երկրների միջև հաստատել որոշակի համագործակցություն՝ օրինակ ենթակառուցվածքների օգտագործման առումով, ամրապնդել գոյություն ունեցող կապերը։

̰
«Հետպատերազմյան Սիրիան կարող է օգտվել հայկական շինարարական կազմակերպությունների ծառայությունից». արաբագետ

18:00 01.11.2017

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշել է, որ Երևանի համար գործունեության լայն դաշտ է բացվում ինչպես պետական, այնպես էլ բիզնես շրջանակների գործունեության համար՝ ապահովելով անհրաժեշտ դրական միջավայր սեփական քաղաքական և տնտեսական օրակարգը ձևավորելու առումով: Մասնավորապես SHANTNEWS-ին արաբագետը հայտնել է. «Սիրիան այժմ հետպատերազմյան վերականգնման կարիք ունեցող երկիր է, ուստի շինանյութի և շինարարական ընկերությունների ծառայությունների անհրաժեշտություն ունի: Հետևաբար այս […]

̰
Մարտկոցն աղբանոց նետել չի կարելի. ի՞նչ անել

17:19 31.10.2017

Հեռակառավարման վահանակի, ժամացույցի, խաղալիքների օտագործված մարտկոցները, հայտնվելով աղբավայրում, կարող են մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին:

̰
Կիևում բնակվող հայ լրագրողը՝ պայթյունի մասին

19:42 26.10.2017

Ուկրաինայի մայրքաղաք Կիևում բնակվող հայ լրագրող, քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը SHantNews-ին պատմել է Կիևում տեղի ունեցած պայթյունի և Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը:

̰
ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. արտակարգ իրավիճակներ (ՄԱՍ 1-ԻՆ)

19:27 25.10.2017

Պատկերացրեք դեպք. այրվում է բնակելի շենք, 911-ում ստանում են ահազանգ, շենքի բնակիչը կիսատ-պռատ նախադասություններ է ասում։ Հրշեջները շտապում են դեպքի վայր բայց ծանոթ չեն հրդեհի ծավալներին, չգիտեն՝ ինչ է կատարվում այնտեղ։

Հիմա պատկերացրեք այլ կերպ։ Բնակչի զանգը ավտոմատ տեղորոշվում է քարտեզի վրա, փրկարար ծառայության մոտակա բաժնի տանիքից ինքնուրույն դեպքի վայր է հասնում անօդաչու թռչող սարքը։ Անմիջապես սկսում է նկարել ու հեռարձակել նկարածը։ Հեռարձակումը ստանում է հրշեջ մեքենայի անձնակազմը, որը տեղ հասնելու ճանապարհին արդեն ծանոթանում է իրավիճակին ու գծում հրդեհաշիջման սխեման։ (Ի դեպ, նույն ազդանշանը զուգահեռ կարող են ստանալ նաև ճգնաժամային կառավարման կենտրոններում)։

̰
Չոր փաստեր Արամ Աթեշյանի արդարացումների վերաբերյալ

19:00 25.10.2017

Ինչպե՞ս կպատասխանի այս փաստերին Արամ արք. Աթեշյանը: Արդյո՞ք քրիստոնեության վերադարձը արժի 4850 լիրա, թե՞ հարյուրավոր իսլամացած հայերի բողոքն ու դժգոհությունը ևս հերյուրանք է:

̰
Սիրիական խնդրի լուծումը կարևոր է նաև ռուս-թուրքական հարաբերությունների համար. Անդրեյ Արեշեւը

16:10 21.10.2017

Ըստ Արեշեւի՝ ռուսական կողմը կշարունակի իրականացնել խաղաղարության և կայունացման ֆունկցիաներ: Քաղաքագետը ընդգծել է. «Իրավիճակը Սիրիայում նշանակալի բարելավվել է վերջին երկու տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը սկսեց հակաահաբեկչական ռազմական գործողություններ»:

̰
Բանակցությունների արգելափակումը լավ բանի չի տանի. Անդրեյ Արեշև

12:37 21.10.2017

Անդրեյ Արեշևը նաև հավելել է, որ ղարաբաղյան հարցը չի կարելի լուծել ուժային ճանապարհով: Խնդրի կարգավորման հարցում էական հակասություններ չկան Մինսկի խմբում ներկայացված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տեսակետերում: Ինչը սկզբունքային տարբերություն է մյուս կոնֆլիկտների հետ համեմատած և շատ կարևոր տարբերություն:

̰
Քենեդիի սպանության մանրամասները՝ այս շաբաթ. Թրամփի որոշմանն են սպասում

12:27 21.10.2017

1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ տասնյակ-հարյուրհազարավոր փաստաթղթեր կարող են մատչելի դառնալ ԱՄՆ քաղաքացիների համար, եթե ԱՄՆ գործող նախագահը համաձայնություն տա դրան։ Փաստաթղթերի հրապարակումը նախատեսված է այս շաբաթվա ընթացքում, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է։

Քենեդիի սպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման հնարավորության մասին ուսումնասիրություններ ԱՄՆ հատուկ ստեղծված հանձնաժողովը կատարել է 1992 թվականին, սակայն որոշվել է հրապարակման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը հետաձգել, բայց ոչ ավելի, քան 25 տարով։ 2017 թվականին հասունացել է այն պահը, երբ պետք է որոշում ընդունվի։

Սակայն ամերիկյան Politico կայքի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը ճնշում է գործադրում նախագահի վրա, որպեսզի վերջինիս ստիպի թույլ չտալ փաստաթղթերի հրապարակումը։ Պատճառն այն է, որ հրապարակումից հետո կարող են հայտնի դառնալ մանրամասներ, որոնք կսպառնան ԱՄՆ ազգային անվտանգությանը, ինչպես նաև վտանգի տակ կդնեն առանձին մարդկանց, որոնք գաղտնի կերպով տեղեկություններ են փոխանցել դեպքի վերաբերյալ։ Խնդիրը հատկապես վերաբերում է 1992 թվականի ուսումնասիրությունների ժամանակ ստեղծված փաստաթղթղերին։

Սակայն ԱՄՆ նախագահի անկանխատեսելի վարքը թույլ է տալիս միայն գուշակել՝ կհրապարակվեն բոլոր փաստաթղթերը, թե միայն դրանց մի մասը։ Թրամփը, ըստ Politico-ի հրապարակման, կարող է որոշումն ընդունել վերջին պահին։

Իսկ մինչ այդ աշխարհի դավադրապաշտները կարող են «խրախճանք» անել այս պայմաններում և ԱՄՆ իշխանություններին մեղադրել համաշխարհային դավադրության կազմակերպման մեջ։

̰
Ինչպե՞ս խուսափել հայ-ադրբեջանական նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

11:01 19.10.2017

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», – «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

̰

14:30 12.10.2017

Ինչ երաշխիքներ են տալիս հայ-ադրբեջանական բանակցությունները՝ պարզաբանում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը

̰
Հս. Կորեան 2մլն մարդ կսպանի իր միջուկային զենքով. ուսումնասիրություն

11:09 05.10.2017

Իր բոլոր մարտագլխիկները կիրառելու դեպքում Հյուսիսային Կորեան կարող է 2 միլիոն մարդու մահվան պատճառ դառնալ։ Նման զեկույց են ներկայացրել ԱՄՆ Ջոն Հոպկինսի անվան համալսարանի ԱՄՆ-Կորեա հարաբերությունների ուսումնասիրության ինստիտուտի մասնագետները։

Ուսումնասիրության համաձայն՝ եթե Հյուսիսային Կորեան իր բոլոր 25 միջուկային մարտագլխիկներն արձակի Հարավային Կորեայի և Ճապոնիայի մայրաքաղաքների ուղղությամբ, ապա զոհերի քանակը կհասնի մինչև 2,1 միլիոն մարդու։ Վիրավորվածների քանակը կարող է հասնել 7,7 միլիոնի։

̰
Քրդստանի հարցով Իրանը դիվանագիտական բառապաշար ունի. իրանագետ

13:54 26.09.2017

Քրդստանի անկախության ձգտումների առումով Իրանը երբեք չի հայտարարել, որ դեմ է Քրդստան պետության ստեղծմանը: Իրանի ձևակերպումը հետևյալն է՝ մենք կողմ ենք Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը: Սեպտեմբերի 26-ին հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ քրդերի համար ճակատագրական սխալ կլինի իրանական կողմի հետ թշնամանալը:

̰
Ոչ բոլոր ազատագրական պայքարներն են մեզ հոգեհարազատ

13:41 26.09.2017

Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին հայկական կողմի արձագանքը գոնե հիմա պետք է լինի կշռադատված և զգացական դաշտից դուրս: Այսօր հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական պետությունը ինչպիսի հարաբերություններ պետք է հաստատի անկախության ուղին բռնած քրդական ինքնավարության հետ:

̰
Քրդստանի անկախության հռչակումն անորոշ գործընթաց է. արևելագետ

12:37 26.09.2017

Թեև սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանի ինքնավար նահանգում և հարակից բնակավայրերում տեղի ունեցավ անկախության հանրաքվե՝ որոշելով անջատվել Իրաքի կառավարումից ու անկախություն հռչակել, բայց այդ գործընթացը կարող է տարիներ տևել: Այսօր հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ պաշտոնական Բաղդադի հետ քրդերի բանակցությունը երկար է տևելու, մանավանդ Իրաքը հիմա պատրաստ չէ ճանաչել քրդերի անկախությունը:

«Քրդստանը հիմա մասնակի շրջափակման մեջ է, հարևան բոլոր պետությունները պաշտոնապես փակել են օդային ու ցամաքային սահմանները, թեև Թուրքիան որոշ խողովակներով դեռ շարունակում է կապ պահել: Բաղդադն էլ այս իրավիճակում կոչ է արել այլ երկրներին դադարեցնել հաղորդակցությունը Էրբիլի հետ, քանի որ սահմանադրորեն հանրաքվեն անօրինական էր: Այս պարագայում քրդերը ստիպված են Իրաքի կառավարության հետ բանակցել»:
Բանախոսը նաև անդրադարձել է Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշելով, որ թեև թուրքերը զգացմունքային հայտարարություններ են անում, բայց շարունակում են գործարքներ կնքել Քրդստանի հետ, առևտուր անել հիմնականում նավթի ոլորտում:

̰
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասին

19:10 23.09.2017

Իրաքի տարածքից քրդական պետական միավորի առանձնացումն արդեն անխուսափելի է թվում։

̰
Ո՞ր տարածքի վրա է ստեղծվելու Քուրդիստան պետությունը:

18:00 23.09.2017

Հանրաքվեն քրդական տարածքներում անցկացվելու է սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ, քվերակությունն արդեն մեկնարկել է մի շարք երկրներում, դրան մասնակցում են այդ երկրներում բնակվող Իրաքի քաղաքացի քրդերը:

̰
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կբախվեն քրդերի համար. դիվանագետ

15:22 19.09.2017

Դեսպան Նավասարդյանը նշել է. «Բոլոր գերտերությունները, որոնք առնչվում են քրդերին, դեմ են, որովհետև մտածում են, որ սա դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ, շարունակվել: Ամենից շատն անհանգստացած է Թուրքիան, որովհետև մտածում է, որ նման երևույթ կարող է տեղի ունենալ Թուրքիայում: Մեծ Քուրդիստանի ստեղծման քայլը կարող է դառնալ Թուրքիայի վերջը»:

̰
«Լաունդրոմատից» մինչև «Սեքսադրոմ»

19:10 14.09.2017

3 միլիարդ դոլար փողերի լվացման մասին սկանդալից դեռ չկազդուրված՝ Ադրբեջանը կարող է հայտնվել հերթական միջազգային սկանդալի կենտրոնում:

̰
BACK_TO_TOP