18:32 24.11.2018
Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի համապետական ցուցակների ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են։ Այդ տարիքի երիտասարդների առաջադրել են բոլոր ուժերը, բացի Դաշնակցությունից։ Մյուս կողմից՝ ամենատարիքով թեկնածուն նույնպես ՀՅԴ-ից է՝ ծնված 1935 թվականին (այստեղ և հաջորդիվ մենք կխուսափենք թեկնածուների անունները նշելուց)։ Բայց, այսպես թե այնպես, այս ընտրություններն առանձնահատուկ են երիտասարդների մասնակցությամբ։ Ցուցակներն ուսումնասիրելով՝ […]
16:41 20.11.2018
Վրաստանում քաղաքական մեծ հնչեղություն է ստացել իշխանությունների՝ բնակչության անապահով մի մասի բանկային հաշիվները մարելու մասին նախօրեին հրապարակած որոշումը: Վրաստանի Գլխավոր դատախազությունը որոշել է ուսումնասիրել քաղաքացիների բանկային պարտքերը մարելու օրինականությունը: Այն, ի դեպ, պետք է կյանքի կոչվի ընտրություններից մեկ ամիս անց: «Սա մասնավոր համաձայնագիր է, որը տարածվում է բնակչության մեծ մասի վրա: Դատախազությունը կուսումնասիրի այն, և […]
08:31 19.11.2018
Վրաստանում թվով 5-րդ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 10 օրից պակաս ժամանակ: Այն կկայանա նոյեմբերի 28-ին: Վերլուծաբաններն ընթացիկ քարոզարշավը համարել են Վրաստանի ամենակեղտոտ նախընտրական պայքարը. երկրորդ փուլի մեկնարկը նշանավորվել է փոխադարձ ծանր մեղադրանքներով ու սպառնալիքներով, իսկ նախագահի թեկնածուների խոստումներն անցել են իրական սահմանները: Ի դեպ, վրացական քաղաքական մշակույթի «անքաղաքավարության» մասին բարձրաձայնել են ոչ միայն […]
19:00 15.11.2018
Եվ այսպես, ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակները հայտնի են: Հայտնի ու նոր-նոր հայտնի դառնալու փորձեր անող քաղաքական ուժերի ցուցակներում մարդիկ էլ են հայտնի ու անհայտ կամ հայտնի դառնալու բացահայտ ու անհայտ հավակնություններով: Ամեն ինչ կախված է քաղաքական ուժի ներկայիս վարկանիշից և ցուցակում թեկնածուի ընթացիկ դիրքից: Ցուցակներում հետաքրքիր է ոչ միայն թեկնածուների այդ դիրքը, այլ ոմանց […]
20:43 07.11.2018
Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]
15:22 01.11.2018
ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, արևելագետ Սեմյոն Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի եթերում խոսել է Հայաստանի մասին՝ նշելով, որ ներկայիս ՀՀ-ն իրական հայկական պետության ընդամենը 7%-ն է կազմում, իսկ հիմնական մասը Թուրքիայի տարածքում է, հետևաբար ճիշտ չի Հայաստան կոչել իրական Հայաստանի փոքր մասը: «Հայկական Սփյուռքի ամենամեծ գաղութն ապրում է Ռուսաստանում: Այստեղ հայերը քիչ […]
18:10 30.10.2018
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի հաջորդ տարվա բյուջեն, որում պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը աճել են 11 […]
18:52 26.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հերթական անգամ ցույց է տալիս, որ եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոնե մեր տարածաշրջանում ունեին հավասարակշռության ու խաղաղության պահպանման պայմանավորվածություն, ապա այժմ դա ևս գոյություն չունի: Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն սկսել է մեր տարածաշրջանում կոնկրետ տնտեսական, նաև […]
19:46 22.10.2018
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 %: Բացի գյուղատնտեսության ոլորտից, նշված ժամանակահատվածում բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 %-ով, շինարարության ծավալը՝ 7.6 %-ով, ծառայությունների ծավալը՝ 19.1 %-ով: Արտաքին առևտրի շրջանառությունը, 2017թ. նույն ժամանակահատվածի […]
12:21 21.10.2018
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սկսում է տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը չի թաքցրել, որ տարածաշրջան այցի նպատակը ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում խթանելն է: Սակայն առաջին հերթին նա կայցելի Մոսկվա՝ Սիրիայում և Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը հետխորհրդային հակամարտությունների կարգավորման հարցում քննարկելու համար: Առանձին կարևորություն է տրվում Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման աշխատանքներին: […]
20:02 17.10.2018
Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի ընտրանուն հաղթեց 4։0 հաշվով: Հաղթանակը, որը մի կողմից՝ անհրաժեշտ էր գոնե հավաքականի արժանապատվությունը վերջնականապես չկորցնելու համար, մյուս կողմից՝ չի հավակնում լուծել այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր մեր ընտրանու առջև Ազգերի լիգայի մրցաշարից առաջ: Երբ ՈՒԵՖԱ-ն որոշեց նման մրցաշար անցկացնել, Հայաստանում և Հայաստանի պես ֆուտբոլ ու ֆուտբոլային հավակնություններ ունեցող երկրներում այն […]
19:41 16.10.2018
Թե ինչ է առաջին դեմքի հրաժարականը, Հայաստանի երրորդ հանրապետությունում գիտեն հենց առաջին նախագահի օրինակով: 1991 թվականի ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պաշտոնը ստանձնած Լևոն Տեր- Պետրոսյանը առաջին 5 տարին հաջող պաշտոնավարեց: Բայց երկրորդ ժամկետի երկրորդ տարում հրաժարական տվեց: Ասաց, որ դա անում է երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստն ամբողջությամբ այստեղ: […]
18:13 16.10.2018
Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]
18:03 15.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը: Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։ Իսկ France24-ին տված […]
17:26 26.09.2018
Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ […]
15:35 22.09.2018
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մինչև ժամը 24.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովների կնիքները և տեխնիկական սարքավորումները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 4 դաշինք […]
21:00 18.09.2018
Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ռազմական շքերթը` նվիրված «Բաքվի ազատագրման 100-ամյակին», ոչ միանշանակ է ընդունվել այդ երկրի հանրության և փորձագիտական շրջանակների կողմից: Հատկանշանական է, որ շքերթը անվանել են «բոլշևիկներից և հայ դաշնակներից ազատագրության տոն», և դրան հանդիսավոր կերպով մասնակցելով՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իսլամական ջոկատները՝ Նուրի փաշայի գլխավորությամբ, կարողացան ազատագրել Բաքուն և հանձնել ադրբեջանցիներին: […]
20:21 18.09.2018
Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը՝ 5 օրվա ընթացքում հասցրել է հանդիպել այդ երկրի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաների հետ, քննարկել ոչ միայն ռազմական նշանակության, այլև կրթության և տնտեսության ոլորտի համագործակցության հարցեր: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ գաղտնիք չէ, որ Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի վարչապետի ամենավստահելի պաշտոնյաներից մեկն է, առավել ևս, որ սերտ […]
17:55 18.08.2018
«Այս հեղափոխությունը բացեց տասնյակ հազարավոր հասակական խմբերի ձայնը, այդ մարդիկ նախկինում կամ ձայնազուրկ են եղել կամ վախենում էին իրենց կարծիքը արտահայտել»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Տիգրան Հակոբյանի բնորոշմամբ ներկայիս քաղաքացիական ակտիվիստների շարժումները շատ ժամանակ հաջողության հասնելու համար իշխանական դիմակն է հագնում և սկսում է օգտագործել իշխանության […]
17:15 18.08.2018
«Եթե մենք նայենք այն բոլոր գործընթացները, որոնք կատարվում են Հայաստանում, ապա կարելի է ասել, որ կան ժողովրդավարության դասական հատկանիշները»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը իր այդ ամբոխահաճո մոտեցումներով փորձում է շտկման ենթարկել իր կառավարության գործունեության ուղենիշը: «Միակ բանը, որ ինձ մտահոգում […]
20:24 10.08.2018
Ռուսական REGNUM գործակալությունը գրել է. «Հայաստանը կցանկանար պահպանել ՀԱՊԿ-ի քարտուղարությունը՝ փոխելով Խաչատուրովին մեկ այլ անձով: Սակայն խնդիրն այն է, որ Երևանում ծավալվող իրադարձություններն անկանխատեսելի զարգացումներ են ստանում, և ո՞վ կարող է երաշխավորել, որ նոր քարտուղարին որևէ այլ մեղադրանք չի առաջադրվի»: Աղբյուրը նշում է, որ ՀԱՊԿ-ի երկրները, բացի Հայաստանից, ճիշտ են համարում հենց այսօր քարտուղարությունը փոխանցել […]
16:38 09.08.2018
Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք ամիսը լրանալու կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Վզգլյադ» թերթը: Հոդվածում նախևառաջ նշվում է, որ ռուս հոռետես գործիչների կանխատեսումները չարդարացան: Փաշինյանը դուրս չբերեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից, ՆԱՏՕ-ի դուռը չթակեց և ձեռք չտվեց ՌԴ 102-րդ ռազմաբազային, թեև հարուցեց Լավրովի դժգոհությունը: Այնուհետ հոդվածում մեծ վերլուծություն է այն մասին, թե ինչու Փաշինյանին հաջողվեց գալ […]
21:24 30.07.2018
Թուրքական լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանի ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Թեմային անդրադարձել են թուրքական լրատվադաշտի գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ արձանագրելով, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ֆոնին նման հայտարարությունն անսպասելի էր: «Վերջին ամիսներին տեղի ունեցած փողոցային ակցիաներից հետո վերջ […]
18:51 23.07.2018
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք «Ելք» դաշինքը կշարունակի իր գործունեությունը: «Ելք»-ը երբեք միասնական չի եղել՝ միասնական խումբ, որն ունի միասնական հետաքրքրություններ: «Ելք»-ն ըստ իրավիճակի ստեղծված մեկանգամյա ինստրումենտ է՝ խորհրդարան մտնելու համար: Խորհրդարան նրանք անցան, միանգամից տեսանք տարաձայնությունները: Տեսնում ենք մինչև այսօր»,- ասել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ […]
11:04 17.07.2018
Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլը (Vladimír Šnídl) հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս […]
20:00 09.07.2018
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հայտարարություն է արել հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների, Ադրբեջանում կազմակերպված ռուս քաղաքագետների և քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկումների, նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: Էսկինի խոսքերով` այն հայտարարությունները, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ուկրաինական մայդանի շարունակություն է և դրա հետևում կանգնած են ամերիկացի լրտեսներ, առնվազն խելամիտ չեն, քանի որ նախ որևէ կապ չունեն Ուկրաինայում տեղի […]
14:16 09.07.2018
Վերջերս Ադրբեջանում կազմակերպված «Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանն է» խորագրով քննարկմանը մասնկացել էին Ռուսաստանից ժամանած մի շարք քաղաքագետներ և քաղաքական գործիչներ՝ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Եվրասիական միջազգային շարժման տխրահռչակ առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք։ Վերջիններս մի շարք հակահայկական հայտարարություններ էին արել, […]
12:50 07.07.2018
Խորհրդային շրջանում արցախյան հատվածում հայ-ադրբեջանական սահմանը՝ ներառյալ ԼՂԻՄ սահմաններն ու Սյունիքի, Վայոց ձորի արևելյան սահմանները, կազմում էին ավելի քան 960 կիլոմետր, պատերազմից հետո՝ ընդամենը 290 կիլոմետր։ Ադրբեջանի հետ սահմանագիծն Արցախյան հատվածում կրճատվել է ավելի քան 3 անգամ, ինչը հայտնի է դարձել քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաքած քարտեզից։ «Այն, որ մեր սահմանը կրճատվեց շուրջ 650 կիլոմետրով, դրանից […]
17:45 02.07.2018
2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 12 միլիոն 108 հազար 600 տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7%-ով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին, ինչպես սովորաբար լինում է։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ավտոմոբիլային […]