Ավտոբուսի չափեր ունեցող աստղակերպը օգոստոսի 29-ին անցել է Երկրից համեմատաբար փոքր հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախվելու սպառնալիք:Այդ մասին հայտնել են NASA-ի Երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի աշխատակիցները, որը գտնվում է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:Ինչպես նշվում է կենտրոնի կայքում, աստղակերպը, որին տրվել է 2017 SX17 անվանումը, ունի մինչև 14 մետր երկարություն: Այն Երկրին մոտեցել է մինչև 87 հազար կմ տարածությամբ՝ գտնվելով մոլորակի և Լուսնի միջև:

Այդ աստղակերպը հայտնաբերվել էր միայն սեպտեմբերի 24-ին: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ այն Արեգակի շուրջը մեկ պտույտը կատարում է 467 օրում:

NASA-ի մասնագետները ներկայում մեծ հետաքրքրությամբ հետևում են մեկ այլ աստղակերպի՝ 2012 TC4-ի մոտենալուն, որը Երկրի մոտով կսուրա հոկտեմբերի 12-ին 43,5 հազար կմ հեռավորության վրա: Տիեզերական մարմնի տրամագիծը կարող է կազմել 12-ից մինչև 27 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: