Քրդերի և կատալոնացիների հանրաքվեները ժողովրդավարական էին. հայտարարություն Հայաստանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Քրդերի և կատալոնացիների հանրաքվեները ժողովրդավարական էին. հայտարարություն Հայաստանից

11:43 03.10.2017

Իրաքի քրդերի և Իսպանիայի կատալոնացիների ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացումը հանրաքվեով կատարելու քայլերը նպաստում են աշխարհի ժողովրդավարականացմանը:  Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը:

«Դրանք կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման համընդհանուր նոր բանաձեւի դրական որոնման հանգեցնել, ինչը շահեկան է հայկական Արցախի խնդրի տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ վստահ ենք, որ ինքնորոշումների ներկա շքերթը մեր տարածաշրջանում սկիզբ է տալու նոր եւ անկառավարելի իրադարձությունների: Այս մտահոգությունից ելնելով՝ Պահպանողական կուսակցությունը մեկ անգամ ևս կրկնում է 1999-ին հաստատված իր ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ «Թուրքիայի եւ քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես և ոչ զգացմունքային. հայության և ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն եւ շահագրգռություն՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է»:

Տարածաշրջանային բեւեռների փոփոխության պարագայում հայ քաղաքական միտքը և հանրային ընկալումները պարտավոր են համահունչ շտկումներ մտցնել ավելի քան 100-ամյա կարծրատիպերի մեջ»,-ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին

14:41 29.11.2024

ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 48-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են 20 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի 2025 թվականի միջոցառումների ծրագրերին, […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

14:31 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող […] ...

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

14:27 29.11.2024

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

Կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է նախ լուծել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ունենք կարգավորման համար անհրաժեշտ բացարձակապես հստակ պարամետրեր: Իհարկե, կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է լուծել այս հակամարտության բուն պատճառները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման պարամետրերի մասին՝ Պեսկովը […] ...

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

BACK_TO_TOP