16:16 30.06.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից:
Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:
Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:
Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:
Հաշվի առնելով, որ պարզվել է 2016-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության գտնվելու վայրի:
Բացի դրանից՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու նպատակով:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...
10:36 23.11.2024
Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...
10:25 23.11.2024
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս ԱնջելեսԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...
10:15 23.11.2024
Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...
10:03 23.11.2024
Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարարԱմերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Truth սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը»։ «Սքոթը կաջակցի իմ […] ...