Էլեկտրոնային առողջապահական համակարգը չունի իրավական կարգավորում. Վիոլետա Զոփունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Էլեկտրոնային առողջապահական համակարգը չունի իրավական կարգավորում. Վիոլետա Զոփունյան

13:21 01.02.2018

Օրենքում հատուկ կատեգորիայի անձնական տվյալների մեջ է ներառված անձնական տվյալների պաշտպանությունը առողջապահության ոլորտում: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը հստակ նշում է, որ բժշկական հաստատություն դիմելու փաստը արդեն իսկ գաղտնիք է, այդ թվում նաև հետազոտության, ախտորոշման և մնացած պրոցեդուրաների մասին տվյալները և միայն անձը կարող է որոշել, թե ինչպե՞ս կարող են շրջանառվել այդ տեղեկությունները:

Այսօր՝ փետրվարի 1-ին, այս խնդրին է անդրադարձել «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը՝ նշելով, որ այսօր, այդ տվյալները հաճախ օգտագործվում են առանց գաղտնիության սկզբունքը հաշվի առնելու:

«Հիմնական օրենքից բացի սահմանված է նաև քրեական պատասխանատվություն՝ բժշկական գաղտնիքի բացահայտման համար, սակայն քիչ կան դեպքեր, երբ գործը հասնում է  մինչև վերջ: Այսօր բժշկական տվյալների մեկ միասնական բազա ստեղծելու ծրագիր կա, որը չունի իրավական հիմքեր: Չկան տվյալներ, թե ինչպես ծրագիրը պետք է աշխատի, ինչպես պետք է տվյալները հավաքագրվեն, ով պետք է տա թույլտվություն տվյալների հավաքագրման համար, և առհասարակ ով ինչ գործառույթ պետք է իրականացնի և, ի վերջո, ո՞ւմ են հասանելի լինելու այդ տվյալները: Այսօր բժշկական տվյալների խախտման բազմաթիվ դեպքերի ենք հանդիպում, երբ ասենք որևէ վթարի հետևանքով տուժած անձի վերաբերյալ լրատվամիջոցներով տվյալներ են հրապարակվում՝ առանց անձի թույտվությունը ստանալու: Ունենք օրենսդրական կարգավորումների հստակ կիրառման խնդիր», – ասել է Վիոլետա Զոփունյանը: 

Միջազգային փորձը, որտեղ պացիենտը ինքն է որոշում, թե իր տվյալները որտեղ և որքանով պետք է տեսանելի լինեն, ներկայացվել է նաև Առողջապահության նախարարությանը: Վիոլետա Զոփունյանը հույս հայտնեց, որ հիմնական փաթեթը պատրաստելիս բոլոր այդ սահմանափակումները հաշվի կառնվեն, ու ոչ միայն այցելուի, այլև բուժհաստատության կողմից արգելափակումներ կդրվեն: Սա, ըստ Զոփունյանի, տեխնիկական ու օրենսդրական կարգավորում պահանջող խնդիր է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

10:15 23.11.2024

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

10:03 23.11.2024

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

Ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Truth սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը»։ «Սքոթը կաջակցի իմ […] ...

BACK_TO_TOP