ԱՄՆ-ն Կուբայից հետ է կանչել իր դեսպանատան աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

ԱՄՆ-ն Կուբայից հետ է կանչել իր դեսպանատան աշխատակիցներին

10:59 30.09.2017

Միացյալ Նահանգները հետ է կանչել Կուբայի իր դեսպանատան աշխատակիցների մեծ մասին: Պատճառն, այսպես կոչված, ակուստիկ հարձակումներն են, որոնց, ըստ ԱՄՆ-ի, ենթարկվել էին դեսպանատան աշխատակիցները: Առողջության հետ խնդիրներ ծագել էին 20-ից ավելի դիվանագետների մոտ: ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառը արտաքին հարձակումն է:

Ամերիկյան դիվանագետները ոչ պաշտոնապես հայտարարել էին, որ իրենց դեմ ինչ-որ սարք է օգտագործվել, որը կարող է ուժեղ ձայն արձակել. այդ ձայնի հաճախականությունը մարդու կողմից լսելի դիապազոնի սահմաններից դուրս է: Այնուամենայնիվ, առայժմ որևէ ապացույց չի ներկայացվել: Կուբայի իշխանությունները հերքում են տեղի ունեցածում որևէ մասնակցությունը և փորձում են պարզել հնարավոր պատճառները:

Հավանայում նաև անորոշ ժամկետով դադարեցվել է ԱՄՆ վիզաների տրամադրումը, մինչև Կուբան չերաշխավորի ամերիկյան դիվանագետների լիակատար անվտանգությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Կուբա, քանի որ հյուրանոցներում նույնպես ԱՄՆ քաղաքացիների հանդեպ ակուստիկ հարձակումների դեպքեր են գրանցվել:

ԱՄՆ դեսպանատուն Հավանայում բացվել էր 2015թ., իսկ 2016թ.-ին Բարաք Օբաման դարձել էր ԱՄՆ առաջին նախագահը, ով վերջին գրեթե 90 տարիների ընթացքում այցելել էր Կուբա:

Այս տարվա հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Բարաք Օբամայի քաղաքականությունից մասնակի հրաժարվելու մասին, սակայն որոշում էր կայացվել չփակել Հավանայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

15:41 29.11.2024

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...

BACK_TO_TOP