Հարուցվել է քրգործ` լրագրողին խոընդոտելու դեպքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Հարուցվել է քրգործ` լրագրողին խոընդոտելու դեպքով

18:31 29.09.2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը /լուսանկարում/  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել, խոչընդոտել իր մասնագիտական օրինական գործունեությանը՝ մասնավորապես թույլ չտալով լուսանկարել իրականացվող ասֆալտապատման աշխատանքները։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

16:38 29.11.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

16:04 29.11.2024

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP