COVID-19-ի դեմ Օքսֆորդի պատվաստանյութը լավ արդյունքներ է ցույց տվել տարեցների շրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+6.09 oC

COVID-19-ի դեմ Օքսֆորդի պատվաստանյութը լավ արդյունքներ է ցույց տվել տարեցների շրջանում

17:11 19.11.2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որն ստեղծել են Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca-ն, լավ արդյունքներ է արձանագրել փորձարկումներին մասնակցած 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում: Այդ մասին ասվում է Lancet-ի հրապարակման մեջ:

Տարեցների մոտ երիտասարդների համեմատությամբ ավելի հազվադեպ են եղել կողմնակի ազդեցությունները պատվաստումից, իսկ իմունային ռեակցիան նույնպիսին էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր կողմից ստացված տվյալները ցույց են տալիս, որ ChAdOx1 nCoV-19 պատվաստանյութն անվտանգ է, և տարեցներն ավելի լավ են տարել, քան երիտասարդները»,- ասվում է հրապարակման մեջ:

Ընդհանուր առմամբ խմբում պատվաստումից կողմնակի ազդեցությունները հիմնականում արտահայտվել են թույլ ձևով, իսկ դրանց ուժեղ դրսևորումները կապված չեն եղել պատվաստման հետ:

Պատվաստանյութի երկրորդ ներարկումից հետո կողմնակի ազդեցություններն ավելի հազվադեպ են դրսևորվել: Հետազոտությունն անցկացվել է 560 մարդուց բաղկացած խմբում, որոնցից 240-ը եղել են 69-ից բարձր տարիքի: Տարեցներին թույլ են տվել պատվաստում ստանալ այն դեպքում, եթե նրանք ծանր խրոնիկական հիվանդություններ չեն ունեցել, և եթե բժիշկները նրանց բավարար չափով ուժեղ են համարել:

Գիտնականներն ընդգծում են պատվաստանյութի այդ առանձնահատկության կարևորությունը, քանի որ տարեց մարդիկ մտնում են կորոնավիրուսի գծով ռիսկի խմբում և հատուկ պաշտպանության կարիք ունեն: Պատվաստանյութի հետազոտության խմբի մասնակից դոկտոր Մահեշի Ռամասամին BBC-ին հայտարարել է, որ գիտնականները գոհ են այդ արդյունքից, բայց այժմ մնացել է պարզել, թե պատվաստանյութը որքանով է պաշտպանում կորոնավիրուսից:

Նոր հետազոտության առաջին արդյունքները պետք է հայտնվեն մի քանի շաբաթ անց: Փորձարկումների ընթացքում արդեն լավ արդյունք են ցույց են տվել ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութը, Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութը և Moderna-ի պատվաստանյութը, հիշատակում է ВВС-ն: Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է Օքսֆորդի պատվաստանյութի 100 մլն չափաբաժին, Pfizer-BioNTech-ի պատրաստուկի 40 մլն չափաբաժին և Moderna-ի պատվաստանյութի 5 մլն չափաբաժին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

15:33 29.11.2024

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, նրա պետականության ամրապնդմամբ»։ «Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների […] ...

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

15:28 29.11.2024

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ռազմաքաղաքական պարտավորություններից. Գալուզին

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին և չի հրաժարվում իր պարտավորություններից ռազմաքաղաքական ոլորտում: Այս մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ խոսքը համապարփակ համաձայնագրերի մասին է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում։ «Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – ասել է Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

15:20 29.11.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում […] ...

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

15:12 29.11.2024

Կոբախիձե. Վրաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը

Վրաստանի իշխանությունները դիվանագիտական ​​միջոցներ կձեռնարկեն, եթե Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին չդադարի միջամտել երկրի ներքին գործերին և չփոխի իր հռետորաբանությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ դեսպանը երկար ժամանակ հայտարարություններ է անում ընդդիմության օգտին և վրացական իշխանությունների դեմ: «Որոշ ժամանակ մենք չէինք արձագանքում այս ամենին, բայց ամեն ինչ […] ...

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

15:05 29.11.2024

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Կիևը դադարի ստանալ Արևմուտքի օգնությունը։ «Բոլորը խոսում են այն մասին, թե ինչ է մտածում Դոնալդ Թրամփը, երբ ցանկանում է արագ ավարտել պատերազմը: Եթե մենք դադարենք օգնել Ուկրաինային, Ուկրաինան չի կարողանա պաշտպանվել, և պատերազմը կավարտվի: Ես չեմ ուզում, որ սա լինի այս պատերազմի ավարտի […] ...

SHANTNEWS

15:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP