Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր. Տարոն Աճեմօղլու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր. Տարոն Աճեմօղլու

12:43 19.11.2020

Ermenihaber.am-ը գրում է, որ աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, մասնակցելով Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին, Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով է հանդես եկել, խոսել Թուրքիայում տնտեսական ճգնաժամի առկայության մասին, որի հաղթահարման համար առաջարկել է ուժեղացնել ժողովրդավարության հիմքերը։ Ըստ Տարոն Աճեմօղլու՝  Թուրքիայի ներկայիս կառավարությունը դժվարանում է գումար գտնել երկրի ներսում և արտասահմանում, որի պատճառը փոխառության ժամկետների կրճատումն է։

«Իմ նպատակն է ընդգծել այն, որ Թուրքիայի կառուցվածքային խնդիրներն ավելի են խորացել, քան նախկինում էր։ 1989թ․ մինչև այսօր Թուրքիայում կա արտադրողականության զրոյական աճ։ Չնայած 2007-ից մինչև այսօր տնտեսության մեջ գրանցված աճին, ընդհանուր գործոնի արտադրողականությունը բացասական է եղել», – ասել է տնտեսագետը:

Աճեմօղլուն հայտնել է, որ Թուրքիան երբևիցե արտահանում չի իրականացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և վերջին 15 տարիներին նույնպես չի զարգացրել տեխնոլոգիական ոլորտը։ Նա այս ոլորտում Թուրքիան համեմատելով աշխարհում զարգացած մյուս պետությունների հետ, նշել է, որ այդ երկրից Չինաստանը, Մալայզիան և Բրազիլիան ավելի լավ զարգացած են։Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2008թ․ սկսած Թուրքիայում նվազել և նույնիսկ անհետացել են օտարերկրյա ներդրումները, որոնք իրենց հետևանքն են ունեցել տնտեսության որակի վրա։ Անդրադառնալով Թուրքիայի մարդկային ռեսուրսների թեմային’ ասել է, որ նկատելի է հատկապես երիտասարդ բնակչության շրջանում կրթական ցածր ցենզ։

«Թուրքիան այս հարցում հետ է Սաուդյան Արաբիայից, Կոլումբիայից և Արգենտինայից։ Նույնիսկ երիտասարդների 50 տոկոսը չունի ավագ դպրոցի կրթություն։ Դեռ ավելին մաթեմատիկայի և գիտության բնագավառում Թուրքիան միջինից ավելի ցածր մակարդակի վրա է։ Թուրքիան այժմ ավելի վատ դիրքում է, քան 2000-ականներին էր։ Sկսել է աճել կոռուպցիան։ Ավելի կարևոր հանգամանք է, որ Թուրքիայում փոխվում են օրենքների և պատժամիջոցների բնույթը։ Մինչ Covid-19 համավարակը Թուրքիան Արգենտինայից հետո դարձել էր գնաճի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը»,-հայտնել է նա։

Աճեմօղլուի համոզմամբ՝ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգացել է 1990-2000-ական թթ․, սակայն լուրջ անկում է գրանցել 2010թ․։

«Մտքի ազատությունը նույնպես զգալիորեն անկում է ապրել 2007թ․։ Այժմ Թուրքիան ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրն է։ Թուրքիան վերջին 15 տարում խնդիրներ ունի նաև քաղաքական համակարգում, որոնք անդրադառնում են տնտեսական ինստիտուտների վրա և աճի վատ որակի պատճառ դառնում»,-ասել է տնտեսագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

BACK_TO_TOP