Զինծառայողներին պատշաճ բուժօգնություն տրամադրելը բյուջեի վրա 2-2.5 միլիարդ դրամ կարժենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Զինծառայողներին պատշաճ բուժօգնություն տրամադրելը բյուջեի վրա 2-2.5 միլիարդ դրամ կարժենա

18:31 18.11.2020

Ի՞նչ է արվում, որպեսզի լիարժեք աջակցություն ստանան նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել կամ որևէ առողջական խնդիր են ձեռք բերել պատերազմական գործողություններին մասնակցելու հետևանքով: Հարցն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«3 հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք, որպեսզի վերադարձնենք մեր զինծառայողներին իրենց լիիրավ ու ամբողջական կյանքին: Մեկը՝ եղած հզորությունների լավագույնս օգտագործումն է, որոնց մի մասն այնքան էլ լավ վիճակում չէ՝ սկսած մասնագետների վերապատրաստումից, վերջացած շենքային պայմաններով: Երկրորդը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նոր հզորություններ են պետք՝ զրոյից ստեղծվող մոտավորապես 250 մահճակալ ունեցող մեկ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը՝ մեծ: Երրորդը՝ հզորությունների մշտական աջակցության մասին է խոսքը՝ պետական պատվերով  ծառայություններ գնելու տեսքով: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս հզորությունների աջակցությունը պետական բյուջեի վրա հավելյալ կարող է նստել 2-2.5 մլրդ դրամ: Հաշվարկները վերջնական չեն, հետևաբար՝ ներառված չեն բյուջեի նախագծի մեջ՝ վերջնականացվելուն զուգընթաց, իհարկե, փոփոխություններ կնախաձեռնվեն: Դա անհրաժեշտ է տարեկան միջինում երկու ստացիոնար վերականգնողական կուրս անցնելու համար»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների դադարից հետո ուշադրությունը հենց վերականգնողական բուժումն է. «Կարծում եմ, որ կենտրոնի գործունեությանը կարող է աջակցել Սփյուռքը, մասնավորապես՝ բժշկական անձնակազմը և հումանիտար ուղղվածության կազմակերպությունները»:

ՀՀ առողջապահության նախարարն ասել է նաև, որ աշխատանք է տարվում պրոթեզավորման  հարցում առաջ եկող խնդիրները լուծելու ուղղությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:42 29.11.2024

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

BACK_TO_TOP