17:05 16.11.2020
«Խաղաղության ինչպիսի՞ իրատեսական պոտենցիալ կա»,- հարցը հնչել է խորհրդարանում և ուղղվել ՀՀ վարչապետին:
«Ես ընտրությունը կատարել եմ և այդ ընտրության մեջ պարտվել եմ, այո, և կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունն անձամբ: Ուրիշ ոչ մեկ, բացարձակապես ուրիշ ոչ մեկ: 30 տարվա մեջ այլ պատասխանատու չկա, միակ պատասխանատուն ես եմ, ես կկանգնեմ ժողովրդի դատի առաջ, և ինչ դատավճիռ կայացնի մեր ժողովուրդը, ես անմռունչ այդ դատավճիռը կընդունեմ: Բայց ես հարցեր եմ բարձրացնում, ես պահանջում եմ, որ այդ հարցերի պատասխանները հնչեն: Բա որ 30 տարի այս երկրում պետական պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց, ու մենք բոլորս իմացել ենք, բայց մենք դրա մասին պատասխան չունե՞նք պահանջելու: Մենք վերջին 30 տարում ասել ենք՝ բանակն ունի անառարկելի հեղինակություն, բայց երբ որ համեմատում ենք բանակի հեղինակությունը և բանակում ծառայելու… բա էդ ո՞նց է եղել, որ ով հնարավորություն է ունեցել, բանակից խուսափել է: Բա դա հետևանք չէ՞ր ունենալու: Մենք պետք է վերանայենք հայրենասիրության այն մոդելը, որը դրված է եղել մեր գիտակցության մեջ՝ փողը տամ՝ բանակից ազատվեմ, ծննդի օրը վեր կենամ, ոտքի վրա խմեմ մեր բանակի կենացը և մեր նահատակների կենացը՝ իմանալով, որ թոռս էլ է ազատվելու: Բա մենք սրա մասին չե՞նք մտածելու»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մի կողմից հանրությունն իրենից է պատասխան պահանջում, մյուս կողմից ինքն էլ է պատասխան պահանջում: «Սա չի նշանակում, որ փախչում եմ պատասխանատվությունից»:
11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:36 29.11.2024
Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակըԵվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...
12:28 29.11.2024
ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանումՔրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...
12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...
11:43 29.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...