ԱԱՏՄ համաժամանակյա ամբողջական ստուգայցը Երևանում անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր, սակայն նաև խնդիրներ է գրանցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

ԱԱՏՄ համաժամանակյա ամբողջական ստուգայցը Երևանում անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր, սակայն նաև խնդիրներ է գրանցել

23:17 31.10.2020

Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․  ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երևանի տարածքային կենտրոնի և մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր է դրվել լայնածավալ ստուգայցի միջոցով ամբողջական պատկեր ստանալ մայրաքաղաքում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Աշխատանքները համակարգել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։

Տեսչական ստուգայցերը Երևանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր են գրանցել․ տնտեսավարողները հիմնականում հետևում են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված նորմերին։

Հաճախակի արձանագրվող թերությունները հիմնականում ենթակա են տեղում շտկման, ինչի վերաբերյալ տեսչականի մասնագիտական խմբերը տրամադրում են խորհրդատվություն, մասնագիտական ուղղորդում և հրահանգում են անհապաղ վերացնել խախտումները։ Առավել կոպիտ և համակցված խախտումների դեպքում անմիջապես կազմվում և տրվում են հանձնարարագրեր՝ ողջամիտ ժամկետերում լրացնելու բացերը։

Երեկ խախտումներ և թերություններ ունեցող որոշ տնտեսավարողների մոտ այսօր ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Արձանագրվել է, որ ԱԱՏՄ մասնագետների դիտարկած բոլոր թերությունները վերացված են։

Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում, հյուրատներում։ Վերջիններից որոշների մասով կկիրառվի վարչարարություն, քանի որ արձանագրված խախտումներն անմիջական կապ ունեն և կարող են հանգեցնել վարակի անկառավարելի տարածմանը։

Երկօրյա աշխատանքների ընթացքում տեսչականի մասնագետներին տնտեսավարողները փոխանցել են իրենց մտահոգությունն առ այն, որ  քաղաքացիների կողմից դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու խնդիրը մտահոգում է նաև իրենց, ինչի պատճառով իրենք հաճախ ստիպված են չսպասարկել վերջիններիս։ Սա իր հերթին խնդրահարույց է և երբեմն դրա կանոնակարգումն իրենց ուժերից վեր է։

Տեսչական մարմինը հերթական անգամ խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության շրջանում ճշգրտորեն պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, կրել անհատական պաշտպանության միջոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս զերծ մնալ մարդկային կուտակումներից։ Ամուր ճակատ ունենալն ուղղակիորեն ենթադրում է առողջ թիկունք, իսկ դա ապահովելու համար անվտանգության նորմերի պահպանումն այլընտրանք չունի։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են և ամենուր։ Կարանտինի շրջանում՝ սեպտեմբերի 11-ից մինչ օրս, իրականացվել է ավելի քան 2000 ստուգայց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

Վարչապետը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

19:55 29.11.2024

Վարչապետը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: ...

BACK_TO_TOP