23:35 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ:
-Դուք ասել եք, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ընդհանրապես, ավելի ակտիվ ներգրավված լինելու ռազմական առումով։ Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տեսանկյունից հսկայական ջանքեր են գործադրվում Ռուսաստանի կողմից, բայց զինվորական գերատեսչությունը, այսպես ասած, դանդաղում է։
-Ռազմական գերատեսչության խնդիրը չէ հիմա։ Բանն այն է, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մտնում է ՀԱՊԿի մեջ։ Դա նշանակում է, որ Հայաստանի դեմ երրորդ երկրների կողմից ուղղակի ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պարտավոր է որպես հապկի առաջատար պետություն հանդես գալ հօգուտ Հայաստանի ու նրա շահերի պաշտպանության։ Մինչդեռ դա հնարավոր է, եթե այդ մասին դիմի Հայաստանը, եթե նա պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ խնդրելով ռազմական օգնություն տրամադրել արտաքին ագրեսիայի պատճառով։ Դեռևս նման դիմում Հայաստանի կողմից չի եղել։ Ուստի դեռևս ռազմական միջամտության համար Ռուսաստանը հիմքեր չունի։ Իսկ եթե նման դիմում լինի, ես չեմ կասկածում, որ Ռուսաստանի ղեկավարությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ագրեսորին դիմագրավելու եւ ագրեսորին խաղաղություն պարտադրելու համար։
Ուզում եմ հատուկ շեշտել, որ Ղարաբաղն առանձին պետություն դառնալու թե՛ պատմական, և թե՛ իրավական բոլոր հիմքերն ունի։ Պայմանները, որոնց համաձայն՝ Խորհրդային Միությունից դուրս է եկել Ադրբեջանը, ամբողջությամբ կիրառելի են և Ղարաբաղի հանդեպ։ Ուստի Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հիմքերը ինքնուրույն, անկախ պետություն լինելու։ Հետևաբար, Ադրբեջանի գործողությունները և՛ 90-ականների սկզբներին, և՛ հիմա ուղղակի ռազմական ագրեսիա են հանդիսանում այլ պետության նկատմամբ։ Թեկուզ և այդ պետությունը ճանաչված չէ, բայց դա պետություն է, կայացած պետություն է՝ իր տնտեսությամբ, իր հզոր բանակով, օրենսդրությամբ, բնակչությամբ, որ ընտրում և հարգում է իր ղեկավարությանը, և որն էլ հավատարիմ է իր ժողովրդին։ Ուստի պետք է փաստել, որ պարոն Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իբր Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունն է վերականգնում, դա ոչ այլ ինչ է, քան փորձ կոծկել ռազմական ուղիղ ագրեսիայի գործողությունը։ Սա միջազգային իրավունքի տեսակետից ռազմական հանցագործություն է։ Սա Ադրբեջանի ղեկավարությունը պետք է լավ հիշի։
Մանրամասները՝ տեսանյութում։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...