14:01 09.10.2020
Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ-ից։
Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով:
«Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում:
Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին:
«Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են:
Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե՛ վիրավորների տեղափոխմամբ, և թե՛ նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար:
Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին:
Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին:
«Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,- մանրամասնել է Աննա Պոպովան:
«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել ԱնգլիայիցՖրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի, հայտնում է Goal-ը: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Ֆուլհեմը»: Պոգբայի ներկայացուցիչներն առաջարկը գրավիչ են համարում, քանի որ ցանկանում են, որպեսզի նա վերադառնա Անգլիա: Ավելի վաղ Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել էր, որ խզում է Պոգբայի հետ պայմանագիրը: Որոշումն ընդունվել էր կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ֆրանսիայի հավաքականի նախկին […] ...
23:20 29.11.2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել էՎրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հակակառավարական բազմահազարանոց հանրահավաք է ընթանում, իրավիճակը լարվել է։ Բախումներ են տեղի ունենում խորհրդարանի վերին մուտքի մոտ. ցուցարարները ոստիկանների վրա շշեր, քարեր և այլ առարկաներ են նետում։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարում է, որ Թբիլիսիում ցուցարարներից ոմանք դիտմամբ են վեճի բռնվում իրավապահների հետ. նրանք բանավոր վիրավորում են ոստիկաններին, վնասում են լուսավորության լապտերները և […] ...
23:12 29.11.2024
Նիդեռլանդներում խոստովանել են, որ իրենք կարող են շրջանցել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման հրամանըՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շչուֆը ենթադրել է, որ կարող է օրինական հիմք գտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չձերբակալելու համար, ում նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման օրդեր է տրվել: «Մենք կտեսնենք, թե ինչպես կվարվենք, եթե Իսրայելի վարչապետը որոշի այցելել Նիդեռլանդներ: Միջազգային իրավունքի համաձայն, կան որոշ սցենարներ, որոնցով նա կարող է այցելել Նիդեռլանդներ և չձերբակալվել»,- ասել է վարչապետը: […] ...
23:07 29.11.2024
«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարելՄյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել: Blick-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ի երեկոյան Կանադայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են Մյունխենի ճանապարհային ոստիկանները: Դևիսը պետք է վճարի 500 եվրո տուգանք: Բացի տուգանքից, ֆուտբոլիստը կարող է մեկ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 3 գոլային […] ...
23:02 29.11.2024
Ավստրալիան գրանցել է վերջին տարիներին կապույտ հազի ամենամեծ բռնկումըԿապույտ հազի ամենամեծ բռնկումը վերջին տարիներին գրանցվել է Հարավային Ավստրալիայում և Քվինսլենդում։ Այս մասին հայտնում է ABC հեռարձակող կորպորացիան։ Ըստ ABC -ի, Հարավային Ավստրալիայում գրանցված դեպքերի թիվը հասել է 1 349-ի: Նահանգում այս հիվանդության վերջին ալիքը եղել է 2016 թվականին, երբ գրանցվել է մոտ 1 900 դեպք։ Քվինսլենդում նկատվում է կապույտ հազի պատմության մեջ ամենամեծ […] ...
22:54 29.11.2024
Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներումՀՀ ԱՆ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետների կողմից անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված հայ սիրված գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանին։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց հետ քննարկվել են Մաթևոսյանի կյանքն ու գրական ժառանգությունը, մասնավորապես անդրադարձ է եղել մարդկային հարաբերությունների և կյանքի հանդեպ գրողի ինքնատիպ փիլիսոփայությանն ու գաղափարախոսությանը։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում […] ...