Մեզ համար կարևոր է չեզոք լինել այս զինված դիմակայության հարցում. Զուրաբիշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Մեզ համար կարևոր է չեզոք լինել այս զինված դիմակայության հարցում. Զուրաբիշվիլի

09:34 05.10.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» ՀԸ -ի «Գիշերային սուրհանդակ» հաղորդմանը տված հարցազրույցում հայ -ադրբեջանական զինված հակամարտությունում հետագա զոհերից խուսափելու համար կարևորել է զինադադարի հասնելը: Այդ մտադրությամբ պատրաստ է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ-ի և Ադրբեջաբի նախագահների հետ:

«Ժամանակն է, որ կայանան զրույցներ երկու նախագահների հետ: Այն նախատեսվում է առաջիկա օրերին: Այստեղ մենք չունենք ընտրություն: Շատ կարևոր է, որ  պահենք այն, ինչն ամենակարևորն է այս տարածաշրջանի համար: Վրաստանը չեզոք է և կմնա այդպիսին իր երկու հարևանների նկատմամբ: Մեր երեք երկրների տնտեսությունը, զարգացումն ու անկախությունը կախված է խաղաղությունից և կայունությունից»,-ասել է նախագահ Զուրաբիշվիլին:

Նրա խոսքերով՝ այս պահին մեծաթիվ զոհերից խւսափելու համար ամենակարևորը զինանդադարի հասնելն է:

«Այսօր երկու կողմերն էլ խոսել են Մինսկի խմբի գործարկման օգտին: Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք դրան: Պատրաստ ենք այն ամենին, ինչը նրանց համար ընդունելի է», – ասել է նախագահ Զուրաբիշվիլին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

13:44 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP