11:33 24.09.2020
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրությանը: Հիշեցնենք, որ երեկ, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ՍԴ դատավորները չէին հասցրել անդրադառնալ այդ հարցին և, այն տեղի կունենա այսօր:
«Ես, իհարկե, ունեմ դիրքորոշում և ասելիք ոչ միայն այս պրոցեսների, այլ շատ ու շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք, ենթադրում եմ, այլ ֆորմատով դժվար է պատասխանել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով՝ որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չի քննարկել և կարող է ենթադրել, որ որոշ անդամներ որոշակի քննարկումներ միմյանց հետ անում են, որից ինքը տեղյակ չէ.
«Խոստանում եմ, որ քննարկումները կլինեն, որքանով որ հնարավորություն կտա այդ ֆորմատը, դա նաև ձեզ համար կլինի՝ ով ում առաջադրեց: Քվեարկությունը գաղտնի է, դրա մասին դուք չեք իմանա, բայց մի դիտարկում՝ դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև ՍԴ նախագահն իր ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու։ Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, և նույնիսկ ինչ-որ անձերի պայքար սա չպետք է դիտարկել, ներքին փոքրիկ պրոցեդուրա է, որն անցնում է»,- ընդգծել է Թովմասյանը:
Նա նաև նկատեց, որ այն երկրներում, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունը վերապահված է ՍԴ-ին, անցնում է շատ աննկատ, անգամ կարող է անցնել որոշակի ժամանակ, և նոր միայն մարդիկ իմանան, թե ով է ՍԴ նախագահը: ՍԴ դատավորի խոսքով՝ քվեարկելիս ինքը դիտարկելու է թեկնածուների պրոֆեսիոնալ հատկանիշները, մարդկային հատկանիշները և վարչական-կազմակերպչական ունակությունները։
«Ես, բնականաբար, ունեմ տասնյակ հարցեր այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն, որոնք կինքնառաջադրվեն, թե ինչպես են պատկերացնում այդ բոլորը, ես կկիսվեմ իմ փորձով նրանց հետ, կհասկանամ՝ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, եթե չգտնեմ այն թեկնածուին, որը, կարծում եմ, որ կկարողանա դա անել, դեմ կքվեարկեմ»,- ասել է Թովմասյանը։
11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...
11:43 29.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...
11:33 29.11.2024
Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակՎրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ...
11:22 29.11.2024
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթըԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...