Սաակաշվիլին նոր ծրագիր է հրապարակել Վրաստանի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Սաակաշվիլին նոր ծրագիր է հրապարակել Վրաստանի համար

08:44 11.09.2020

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ցանկանում է վերադառնալ հայրենիք, ֆեյսբուքյան իր էջում «Քայլեր դեպի արդարություն»՝ 9 կետից բաղկացած ծրագիր է հրապարակել:

Վարչապետի պաշտոնում իշխանության վերադառնալու ցանկություն ունեցող Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ իր նախագահության ընթացքում թույլ է տրվել բազմաթիվ սխալներ, բայց այժմ նա ձեռք է բերել բավարար փորձ՝ պատշաճ «ծառայելու իր երկրին»։ Նա ներկայացրել է իր նոր ծրագիրը:

Վրաստանի պետության նախկին ղեկավարն առաջարկում է փոխել իրավապահ մարմինների ղեկավարների նշանակման համակարգը.

Ոստիկանության ամբողջական և իրական ապաքաղաքականացում: Սա ներառում է պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները: Դա միայն տրամաբանորեն կապված կլինի ՆԳՆ-ի հետ, իսկ նրա ղեկավարն անկախ կլինի ՆԳՆ ղեկավարից: Ոստիկանապետը չի նշանակվի ներքին գործերի նախարարի կամ վարչապետի կողմից: Նա կընտրվի խորհրդարանի կողմից և ընդդիմության ձայների 1/3-ը քաղաքացիական հատվածի կողմից՝ առաջադրված թեկնածուների թվից։

Քրեակատարողական ծառայությունը կառանձնացվի Արդարադատության նախարարությունից: Դրա ղեկավարը կընտրվի այնպես, ինչպես ոստիկանության պետը։

Դատախազությունը կբաժանվի երկու գերատեսչության. կստեղծվի ընդհանուր և քաղաքացիական գործերի դատախազություն։

Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրելու է ընդդիմությունը:

Պետական ​​անվտանգության ծառայության գործունեության դադարեցում: Սաակաշվիլին համոզված է, որ այս գերատեսչությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Իսկ հակահետախուզական և հակաահաբեկչական ծառայությունը կդառնա ՆԳՆ-ի մաս։

Այսպես կոչված, «գաղտնալսման բանալիները» կփոխանցվեն անկախ դատական ​​համակարգին և ՄԻՊ-ին:

Ֆինանսական ոստիկանությունը կլուծարվի. Ազատ բիզնեսը վերահսկելու համար անհրաժեշտ չէ զինված անվտանգության գործակալություն։

Դատաբժշկական փորձաքննության կենտրոնը կդառնա անկախ գործակալություն։

Դատական ​​համակարգի բարեփոխումը պետք է տեղի ունենա քաղաքական լայն կոնսենսուսի միջոցով, ոչ միայն իշխող ուժի և խորհրդարանական մեծամասնության միջև։

Սաակաշվիլին արդեն յոթ տարի է՝ Վրաստանում չէ: Այստեղ նա պաշտոնապես ճանաչվել է հանցագործ և դատապարտվել 6 տարվա ազատազրկման ՝ տարբեր հանցագործությունների համար: Վրաստան ժամանելուն պես քաղաքական գործիչը կձերբակալվի, եթե մինչ այդ  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում չշնորհի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

16:04 29.11.2024

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

15:41 29.11.2024

Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...

BACK_TO_TOP