Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+7.09 oC

Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ

19:05 14.09.2020

Ուկրաինայի Obozrevatel TV-ին ևս մեկ վավերագրական ֆիլմ է նկարահանել այդ երկրում Սաակաշվիլիի քաղաքական գործունեության մասին ու նոր բացահայտումներ արել՝ նրան մեղադրելով մեծ չափի յուրացումների, անգամ պետական գաղտնիք հրապարակելու մեջ:

Ուկրաինայում ցուցադրվել է այդ երկրում Սաակաշվիլիի գործունեությունը քննող երկրորդ ֆիլմը, որում խոսվում է Ուկրաինայում երկու կարևոր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում նրա կոռուպցիոն գործունեության մասին, ինչը հիասթափություն է առաջացրել Սաակաշվիլիին բարեփոխումների խորհրդի պաշտոնը վստահած նախագահ Զելենսկու, քաղաքական գործիչների ու գործարարների շրջանում: Վերջիններս համոզված են, որ Ուկրաինայում պաշտոնավարելու ժամանակ նա իր դիրքն օգտագործել է անձնական բարեկեցության համար:

Քննչական ֆիլմում խոսք է գնում այդ երկրում Վրաստանի նախկին նախագահի թանկարժեք անշարժ գույքի մասին: Հեղինակների հայտարարությամբ՝ դեռևս Օդեսայի շրջանի նահանգապետ լինելու տարիներին Սաակաշվիլին 75 հա տարածք էր օտարել Օդեսայի պատմական մասում, որտեղ իր ընկերոջ ՝ գործարարի կողմից կառուցվել էին ժամանակակից բարձրահարկ բնակելի շենքեր: Դրանցից մեկի վերջին հարկում Սաակաշվիլիին հատկացվել էր պենտհաուս՝ ծովի տեսարանով և մեծ վերանդայով: Իսկ երբ փաստը բացահայտվել և հանրային քննարկման առարկա էր դարձել, Սաակաշվիլին այն օտարել էր գործը կոծկելու համար: Ուկրաինայում ժամանակավոր բնակություն հաստատած նրա մայրը կասկածները փարատելու համար երկրի շրջաններից մեկում ցուցադրել էր կիսակառույց առանձնատուն` հայտարարելով, թե սեփական միջոցներով տուն է կառուցում անտուն մնացած որդու համար:

Վավերագրական ֆիլմի հեղինակները պատմել են նաև, որ Ուկրաինայում  Սաակաշվիլիի նկատմամբ տնտեսական յուրացումների մասով մեղադրանքից բացի կարող է քրեական գործ հարուցվել նաև պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով:

Օդեսայի կամավորական հատուկ նշանակության գումարտակի նախկին անդամները Սաակաշվիլիին մեղադրել են ռազմական գաղտնիքի հրապարակման մեջ: Օդեսայի նահանգապետի պաշտոնավարման ժամանակ Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների գոտի այցելած Սաակաշվիլին վերադառնալուց հետո գիտակցաբար, կամ էլ փառասիրությունից դրդված ռազմական գաղտնիք էր հրապարակել`ցուցադրելով կադրեր, որտեղ  քարտեզի վրա հստակ երևում է հակաահաբեկչական գոտում ռազմիկների դիրքերի տեղակայման վայրերը:

Այժմ, Ուկրաինայում նրա դիրքերը թուլանալուց հետո, Սաակաշվիլին ուշադրությունը կրկին սևեռել է դեպի Վրաստան, որտեղ «Ազգային շարժում» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նրան խոստացել է վարչապետի պաշտոնը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

16:38 29.11.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

16:24 29.11.2024

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

16:12 29.11.2024

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

16:04 29.11.2024

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

15:56 29.11.2024

Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

15:45 29.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին

Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական ​​գործիքներին,  հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...

BACK_TO_TOP