Վրաստանն իր քաղաքացիների համար խստացրել է ԵՄ մուտքի կանոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

Վրաստանն իր քաղաքացիների համար խստացրել է ԵՄ մուտքի կանոնները

09:37 04.09.2020

Վրաստանն իր քաղաքացիների համար խստացրել է ԵՄ մուտքի կանոնները: Նման կոշտ միջոցներ ձեռնարկելու պատճառը Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թվի ավելացումն է: Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսլանդիան մտահոգություն էին հայտնել այս կապակցությամբ և կոչ արել Վրաստանի իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 2-ին կայացած նիստում խստացրել է Շենգենյան գոտու երկրներ իր քաղաքացիների մեկնելու կանոնները:

Համաձայն «Վրաստանից քաղաքացիների ելքի և մուտք գործելու կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունների` քաղաքացուն կարող են դուրս չթողնել երկրից, եթե չունի կենսաչափական անձնագիր, որն ուժի մեջ կլինի հայրենիք վերադառնալուց հետո առնվազն երեք ամսում։

Բացի այդ, Վրաստանի քաղաքացու ելքը կարող են մերժել, եթե նա չունի հետադարձ տոմս կամ ամրագրած տոմս, եթե արտերկրում  հյուրանոց չի ամրագրել, կամ չկա Շենգենյան երկրում նրան ընդունող անձի բնակության կայուն հասցե:

Փոփոխությունների համաձայն՝ պատասխանատվության կենթարկվի նաև անձը, ով օտարերկրյա պետությունում ապաստանի համար փողի դիմաց կեղծ վկայագրերի կամ փաստաթղթերի տրամադրում կկազմակերպի։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

18:46 29.11.2024

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ […] ...

Գուկեշը հաղթեց Լիրենին. շախմատի ԱԱ

18:42 29.11.2024

Գուկեշը հաղթեց Լիրենին. շախմատի ԱԱ

Սինգապուրում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի երրորդ տուրից հետո հաշիվը հավասարվել է։ Երրորդ պարտիայում 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը սպիտակ խաղաքարերով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենին։ Պարտիան ավարտվել է 37-րդ քայլին։ Դիմակայության հաշիվը 1,5-1,5 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ […] ...

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել

18:38 29.11.2024

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։ ...

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

18:34 29.11.2024

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։ Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։ Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի […] ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

18:30 29.11.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում […] ...

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

18:26 29.11.2024

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն: 36-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով դուբլ է ձևակերպել և մրցաշարում այդ ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին: Այժմ Դի Մարիան իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում, իսկ Մեսսին՝ 40: Չեմպիոնների լիգայում 42 գոլային փոխանցումներով […] ...

BACK_TO_TOP